Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նրա ստեղծածը դարձավ հայրենիքի «սեփականություն», «հոգեւոր արժեք»

Այս տարի նշում ենք կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակը

«Ինձ միշտ հրապուրել են Հովհաննիսյանի լրջությունը, հակիրճությունը, օրիգինալ մտածողությունն ու պրպտող միտքը։ …Երաժշտության նկատմամբ տածած մեծ սերը, նվիրվածությունը իրեն հարազատ արվեստին, ժամանակակից երաժշտական արվեստի խնդիրների ճշմարիտ ըմբռնումը (նա մեծ դպրոց է անցել) Հովհաննիսյանին հնարավորություն տվին նկատելի դիրք գրավել հայ երաժշտության մեջ ու ճանաչվել Հայաստանի տաղանդավոր կոմպոզիտորներից մեկը»։ Այսպես է աշխարհահռչակ Արամ Խաչատրյանը 1959 թ. բնութագրել 29-ամյա Էդգար Հովհաննիսյանին։
Հայ երաժշտարվեստն այս տարի տոնում է կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակը։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանն ընդգծում է, որ, իսկապես, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր եւ երաժշտական—հասարակական գործիչ (Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն՝ 1962—68 թթ., Հայկական ժողովրդական երգի—պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ 1970 74 թթ., ՀԽՍՀ հեռուստատեսության եւ ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ 1979 84 թթ., Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր՝ 1986 91 թթ.) Էդգար Հովհաննիսյանի (1930—1998) բազմաժանր ստեղծագործությունը, որն ընդգրկում է «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» օպերան, «Մարմար», «Երկնագույն նոկտյուրն», «Հավերժական կուռք», «Անտունի», «Ժաննա դÕԱրկ» եւ «Սուլամիթ» բալետները, «Սասունցի Դավիթ» օպերա—բալետը, 3 սիմֆոնիան, «Կոնցերտ—Բարոկկոն» սիմֆոնիկ նվագախմբի համար, դաշնամուրային կվինտետը, 4 լարային կվարտետները, գործիքային սոնատները, վոկալ—սիմֆոնիկ ստեղծագործությունները, խմբերգային երկերը, հայ ժողովրդական երգերի ու պարերի մշակումները, խոր հետք է թողել հայ երաժշտության պատմության մեջ։
Կոմպոզիտորի ծավալուն ու մեծարժեք ժառանգությունից «ՀՀ»—ի հետ զրույցում Ա. Ասատրյանն առանձնացրեց համաժողովրդական սիրո արժանացած ու լայնորեն տարածված «Էրեբունի—Երեւան» խմբերգը, որը 2004 թ. անցկացված մրցույթի արդյունքում Երեւանի խորհրդի N 12/2 որոշման հիման վրա հաստատվեց որպես համայն հայության մայրաքաղաքի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ Երեւանի հիմնը, իսկ սրանից ճիշտ տասը տարի առաջ սահմանվեց Երեւանի օրհներգը՝ «Էրեբունի—Երեւան» խմբերգը։ Երաժշտագետի խոսքով՝ «Էրեբունի—Երեւան» խմբերգը հայ ականավոր բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սեւակի խոսքերով գրվել է 1968—ին, Երեւանի հիմնադրման 2750—ամյակի առիթով։ «Ինձ առանձին հպարտություն է պատճառում այն, որ Սեւակը, սկզբունքորեն հրաժարվելով պատրաստի երաժշտության համար խոսքեր գրելուց, այնուամենայնիվ, չկարողացավ մերժել ինձ եւ գրեց երկու երգ՝ «Սարդարապատ» եւ «Երեւան—Էրեբունի»,–հետագայում խոստովանում է երգի երաժշտության 38—ամյա հեղինակ Էդգար Հովհաննիսյանը։
«Երեւան—Էրեբունի» երգը հնչում է Երեւանի 2750—ամյակի շրջանակում 1968 թ. հոկտեմբերի 18—ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած համաքաղաքային երգի տոնի ընթացքում՝ 2750 հոգուց բաղկացած երգչախմբի կատարմամբ, Հայկական ժողովրդական երգի—պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ։ Նույն ժամանակ երգն առաջին անգամ հնչեց պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ ակադեմիական երգչախմբի կատարմամբ՝ գլխավոր դիրիժոր Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ։ 1968 թ. հոկտեմբերի 19—ին Երեւանի օպերային թատրոնում կայանում է հանդիսավոր նիստ՝ նվիրված Երեւանի 2750—ամյակին, որը դարձավ «Սովետական Հայաստանի մայրաքաղաքի հոբելյանին նվիրված տոնախմբությունների ապոթեոզը»։ Միջոցառման ռեժիսորն էր Վարդան Աճեմյանը, երաժշտական մասի ղեկավարը՝ Էդգար Հովհաննիսյանը։
«Սիլվա Կապուտիկյանը գրեց. «…Ծափահարությունների մարող առկայծումների ներքո, տարերայնորեն, աստիճանաբար աճելով, նոր ալիք էր գոյանում. Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի—Երեւան» երգն էր։ Երգում էին բոլոր հայրենակիցները, որ հավաքվել էին Կանադայի այդ քաղաքում աշխարհի տարբեր անկյուններից. տղամարդիկ, կանայք, ծերունիներ, երեխաներ։ Ալիքը հուժկու ներխուժեց դահլիճ՝ ծայրեծայր լցնելով այն մերթ սրտի տրոփյունով, մերթ կարոտով, մերթ ուրախությամբ, մթնոլորտը ջերմացել էր։ Այդ պահին ոչ ոք չէր հիշում երգի հեղինակին, գուցե շատերը նույնիսկ չգիտեին նրա անունը, նրանց համար դա պարզապես հայրենիքից՝ Հայաստանից եկած մի երգ էր, որի միջոցով նրանք հաղորդակից եղան հայրենիքի հողին, ջրին, շնչին։ Թերեւս արվեստագետի համար սա է ամենամեծ երջանկությունը, երբ նրա ստեղծած երգը, կտավը, բանաստեղծությունը, ծնվելուց հետո դառնում են ուրիշների սեփականությունը, հոգեւոր արժեքը, որոշակի «նյութական ուժ», որը ձեւավորում է ժողովրդի ներաշխարհը»»,–մեջբերում է Ա. Ասատրյանը։
Երաժշտագետի խոսքով՝ ինչ իմանար դեռեւս իր ծննդյան 40—ամյակը չբոլորած կոմպոզիտորը, որ 3 տասնամյակ անց, Երեւանի հիմնադրման 2780—ամյակի առթիվ՝ 1998 թ. հոկտեմբերի 10—ին, արդեն ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ պԵտական մրցանակների դափնեկիր Էդգար Հովհաննիսյանն արժանանալու էր Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման ու հեռանալու էր կյանքից ընդամենը 2,5 ամիս անց՝ 1998 թ. դեկտեմբերի 28—ին, իսկ արդեն իր մահից հետո՝ 2004—ին իր ստեղծագործությունը պիտի դառնար ծննդավայրի երաժշտական խորհրդանիշը՝ Երեւանի օրհներգը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

21-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO