Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԼՂՀ


Արցախի նոր հանգրվանը

Գիտելիքը կարեւոր է, բայց շատ կարեւոր է այն, թե ով է դրա արդյունքի սպառողը

Ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա՝ պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա այսօր, ժամը 18։00-ին, Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի դահլիճում։
ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման եւ երդման արարողությանը ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ներկայությունը պատահական չէ. բազմիցս հայտարարելով, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան եւ ինքնուրույն որոշի իր ապագայի հարցը, ՀՀ վարչապետն այս քայլով միեւնույն ժամանակ հաստատում է, որ Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։
Արայիկ Հարությունյանը երկար տարիներ գլխավորել է Արցախի կառավարությունը, եւ նրա գիտելիքներն անփոխարինելի են երկրի շենացման ու զարգացման գործում։ Իհարկե, առաջին հերթին կարեւոր կլինի, թե ով է լինելու այդ գիտելիքների արդյունքի սպառողը։ Նրա գործունեությունը պետք է միտված լինի դեպի Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին՝ զինվորն ու պոտենցիալ զինվորը՝ անկախ սեռից ու տարիքից, եւս մեկ անգամ ամրապնդի արցախցու՝ մայր հայրենիքի հետ ազատ ապրելու ձգտումը։
Ուշագրավ մեկ փաստ, որին կցանկանայի անդրադառնալ։ Ոմանք ենթադրում էին, որ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում պայքարը կարող է դուրս գալ թույլատրելիի սահմաններից, քանզի մեկ տասնյակից ավելի մարդ պայքարում էր նախագահի պաշտոնի համար, էլ չենք խոսում պատգամավորության թեկնածուների քանակի մասին։
Սակայն Արցախում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են միայն հայկական պետության բնակչության իմաստության մասին։ Ի հեճուկս թշնամիների, ամեն բան ընթացավ հայակենտրոն տրամադրվածությամբ՝ բոլորի կողմից, ինչը փաստում է, որ Արցախը, անկախ այն բանից՝ զենքով, թե գրչով, շարունակում է իր ազատագրական պայքարը եւ վստահաբար այն կհասցնի հաղթական ավարտի։
Պատմության ընթացքում, երբ Հայաստանը բազմիցս հայտնվել է օտար նվաճողների լծի տակ, Արցախն ու Սյունիքը գրեթե միշտ կիսանկախ վիճակով պահպանել են պետականության հիմքերը եւ հենց այդ պատմությունից քաղած դասերն են իրացնում հազարամյակների ընթացքում ձեւավորած պետականության ավանդույթների միջոցով։ Այդ ավանդույթներն ավելի քան 30 տարի ուղղորդում են արցախահայությանը եւ նրա քաղաքականության հիմքն են նաեւ այսօր ու կլինեն վաղը։
Արայիկ Հարությունյանը եւ «հին» գործիչ է, եւ «նոր»։ Որպես կառավարության նախկին ղեկավար՝ գերազանց գիտի այն իրավիճակը, որում այժմ գտնվում է երկիրը, ճանաչում է նրա բոլոր քարերն ու սյուները, բայց նաեւ «նոր» է, որովհետեւ որպես պետության առաջին դեմք՝ հնարավորություն ունի հստակորեն հայտարարելու իր համոզմունքների ու Արցախի տեղի ու դերի վերաբերյալ սեփական պատկերացումների մասին։ Եվ առաջիկա տարիներին շատ բան պայմանավորված կլինի նրա սկզբունքայնությամբ։
Արցախի յոթերորդ գումարման նորընտիր խորհրդարանում էլ մեծ թվով երիտասարդ պատգամավորներ կան։ Առաջին նստաշրջանը, որը կմեկնարկի այսօր, ժամը 10։00-ին, հուսով ենք՝ կազդարարի ոչ միայն նոր խորհրդարանի, այլեւ Արցախի նոր կյանքի սկիզբը։
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

21-05-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO