Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԱՇԽԱՐՀ


Էրդողանի իշխանության հիմքերը երերուն են

Թուրքիան կորոնավիրուսի տարածմամբ հայտնվել է «Թոփ» տասնյակի 9-րդ հորիզոնականում. այստեղ մայիսի 20-ի դրությամբ գրանցվել է 151 հազար 615 վիրուսակիր, 4199 մահվան դեպք, 112 հազար 895-ն առողջացել է։ Հանգամանք, ինչը բնականաբար խիստ բացասաբար է անդրադարձել այդ երկրում առկա ներքաղաքական ու տնտեսական խնդիրների վրա, եւ ինչի հետեւանքով Էրդողանի կառավարությունը հայտնվել է բազում նոր մարտահրավերների առջեւ։
Անդրադառնալով տնտեսական խնդիրներին, նշենք, որ 2016-17 թթ. նկատելի էր թուրքական լիրայի արժեզրկում, որը կտրուկ աճի միտում է ունեցել 2018-ի տնտեսական ճգնաժամից ի վեր, ինչը գլխավորապես պայմանավորված է եղել թուրք—ամերիկյան փոխհարաբերություններում առաջացած լարվածությամբ։ Գործնականում շարունակական բնույթ կրող ազգային արժույթի գնանկումը 2019 թ. կազմել էր շուրջ 40 տոկոս, իսկ ընթացիկ տարում արժեզրկվել է եւս 17 տոկոսով։ Թեեւ մայիսի 6—ին այդ երկրի ֆինանսների նախարար Բերաթ Աբայրաքը հայտարարել էր, թե երկրի արտարժութային պահուստը պատշաճ մակարդակի է, սակայն հաջորդ օրը, ինչպես նշեցին միջազգային ԶԼՄ—ները, լիրան արժեզրկման նոր ռեկորդ սահմանեց։ Հանգամանք, որը տնտեսագետները պատճառաբանեցին կենտրոնական բանկի կողմից լիրայի գնանկումը կասեցնելու նպատակով ֆինանսական շուկա արտարժույթի ներարկմամբ։ Թուրքիայի տնտեսությանը լուրջ հարված է նաեւ զբոսաշրջության ոլորտի եկամուտների կտրուկ անկումը, ինչը 2019 թ. ավելի քան 32 մլրդ դոլար էր կազմել, իսկ ընթացիկ տարում 12 տոկոսով ներդրումներն ավելացնելով՝ ակնկալվում էր 36 մլրդ դոլար եկամուտ։ Սա այն դեպքում, երբ համավարակի պատճառով Թուրքիայի հյուրանոցները դատարկ են, եւ ոլորտում աշխատող հայուր հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել։ Զբոսաշրջության անկումը հարվածել է նաեւ քաղաքացիական ավիացիային։ Նշյալ ոլորտում Թուրքիայի համար նշանակալից տեղ ունի Ռուսաստանը, որտեղից վերջին երկու տասնամյակներին զբոսաշրջության ամենամեծ հոսքն է եղել։
Ըստ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության զեկուցագրի՝ 2019 թ. ռուս—թուրքական քաղաքական, տնտեսական ու պաշտպանության ոլորտներում փոխհարաբերությունների սերտացումը դրականորեն է անդրադարձել նաեւ այս ոլորտի վրա, ինչի արդյունքում զբոսաշրջիկների թիվն աճել է 18 տոկոսով՝ կազմելով 7 միլիոն 17 հազար, ինչը նվազագույն հաշիվներով ապահովել է ողջ զբոսաշրջության եկամտի ավելի քան 1/4—ը։ Ահա թե ինչու փորձագետները շեշտում են, որ Թուրքիան խիստ մտահոգված է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածմամբ, որտեղ մայիսի 20—ի դրությամբ վարակակիրների թիվը շուրջ 300 հազար է, մինչդեռ ամառային արձակուրդներն արդեն սկսվում են։ Ստեղծված պայմաններում, ոլորտի ռուս փորձագետ Յուրի Մաշովի կարծիքով, լավագույն դեպքում ընթացիկ տարում 1—1,5 միլիոն ռուս զբոսաշրջիկ է այցելելու Թուրքիա։ Հիշյալ զեկույցի համաձայն՝ 2019 թ. այցելություններում 2—րդ տեղը զբաղեցրել էր Գերմանիան՝ 5 միլիոնով, 3—րդ տեղը՝ 2,5—ով, Մեծ Բրիտանիան, որոնք եւս անշուշտ կրճատվելու են։ Մյուս կողմից, կրճատվելու է նաեւ արտահանությունը, օրինակ՝ Իրան—Թուրքիա առեւտրատնտեսական փոխհարաբերությունների ծավալը վերջին 3 ամսվա կտրվածքով կրճատվել է 70 տոկոսով։
Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա կարելի է նշել, որ թե՛ նախագահ Էրդողանի եւ թե՛ իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության՝ հիմքերը խիստ երերուն են, ուստի նրանք ջանք չեն խնայում իշխանությունն ամրապնդելու ուղղությամբ։ Վերջին շրջանում որոշ պաշտոնյաներ ու իշխանամետ ԶԼՄ—ներ շրջանառության մեջ էին դրել Էրդողանի կառավարության դեմ Քեմալիստական ժողովրդի հանրապետություն (CHP) կուսակցության կողմից հնարավոր հեղաշրջման սպառնալիքի հարցը։ Դրան անդրադարձել էին խորհրդարանում AKP—ի խմբակցության ղեկավար Մահիր Օնալն ու նախագահի հանրային կապերի պատասխանատու Ֆեխրըդդին Ալթունը։ Վերջինս շեշտել է, թե մինչեւ վերջին շունչը մնալու են։ CHP—ի առաջնորդ Քեմալ Քլիչդարօղլուն, ի պատասխան, իշխանություններին մեղադրել է պառակտիչ քայլերի համար՝ շեշտելով, որ նման հարցերի արծարծումը բխում է մոտ ապագայում իշխանությունը կորցնելու վախից։ Միաժամանակ ընդգծել է, որ հենց իր կուսակցությունն է մեծապես վնասվել հեղաշրջումներից, որոնց դարն անցել է Թուրքիայում։
Հատկանշական է, որ մայիսի 7—ին Էրդողանի փաստաբանն ընդդեմ նրանց, ովքեր Էրդողանին սպառնացել են հեղաշրջմամբ ու սպանությամբ, հայց է ներկայացրել դատարան։ Քաղաքագետները շեշտում են, որ այդ երկրի հասարակությունը անկարող է որեւէ հակակառավարական քայլի կամ հեղաշրջան, իսկ իշխանությունների կողմից հարցի առաջ քաշելը գնահատել են որպես հաշիվներ մաքրելու նպատակ (www.irna.ir, 7 մայիսի, 2020 թ.)։ Նշվածին պետք է ավելացնել նաեւ, որ որոշ կուսակցությունների առաջնորդներ, այդ թվում՝ ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Միրալ Աքշները, խոսել են վաղաժամկետ ընտրությունների հավանականության մասին։ Նման հակումներ նկատելի են նաեւ CHP—ի շրջանակներում, դեռ ավելին՝ վերջինիս անդամ Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետները համարվում են Էրդողանի մրցակիցներ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

21-05-2020





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO