Կանոնակարգվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գործընթացը
Պատմամշակութային հարուստ ժառանգությունը մեր ժողովրդի անցյալն է, ներկան եւ ապագայի ուղեգիրը
Հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները սփռված են ողջ Հայկական լեռնաշխարհում եւ նրա սահմաններից դուրս։ Դրանք միայն մեր ժողովրդինը չեն, այլ նաեւ ողջ մարդկության՝ համաշխարհային քաղաքակրթության եւ մշակույթի անբաժան մասն են։ Մենք չափազանց զգայուն ենք Հայաստանի սահմաններից դուրս, օտարության մեջ գտնվող հուշարձանների ճակատագրի նկատմամբ։ Հաճախ ենք քննադատում այլ ազգերի ոչ համարժեք վերաբերմունքն ու հոգատարությունը մեր պատմական ժառանգության հանդեպ։ Բայց հաճախ ինքներս չենք տեսնում եւ չենք գնահատում այն հարուստ ժառանգությունը, որը մեր աչքի առաջ ունենք Հայաստանում։ Մեզանում տեղ են գտնում չգիտակցված վանդալիզմի դեպքեր, երբ հազարամյակների պատմական հուշարձանների վրա փորագրում կամ ներկով հավերժացնում ենք մեր անունները, երբ պատմական հնավայրերը բառիս բուն իմաստով վերածում ենք աղբավայրերի։ Նման երեւույթները գործադիրին դրդել են համարժեք գործողությունների։ ԿԳՄՍ նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ, որով կարգավորվում են պատմամշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության հետ կապված հարաբերությունները։ Փաթեթում ընդգրկված է նաեւ վարչական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Պարզվում է, որ Հայստանում մինչ օրս պեղումներով եւ դիպվածով հայտնաբերված հնագիտական գտածոների տնօրինման կանոնների խախտման համար վարչական տույժ սահմանված չէ։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում այդ բացը լրացնելու համար ավելացվել է հոդված, որը նախատեսում է նախազգուշացում եւ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք նման խախտումների համար։ Եթե այդ ապօրինությունները կրկնվեն մեկ տարվա ընթացքում, ապա օրինախախտները կտուգանվեն 200 հազարից 400 հազար դրամով։ Քանի որ մինչ օրս սահմանված չէր պատմամշակութային հուշարձաններին վնաս հասցնելու համար վարչական տույժերի կարգավորումը, հետեւաբար, չկար նաեւ հուշարձաններին պատճառված վնասի հաշվարկման կարգը, որն ընդունված հիմնարար գործընթաց է միջազգային պրակտիկայում։ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է նաեւ այս կարգի մշակումը։ Փաթեթում փոփոխության ենթարկվող վեց իրավական ակտերից հիմնականը «Պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքն է։ Այն ընդունված լինելով 1998 թ.՝ ավելի շատ դեկլարատիվ բնույթի է։ Իրավական ակտում բացակայում էին հուշարձանների պահպանության համար գործուն եւ կիրառական կարգավորումները։ Օրենքում ավելացվում են պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման գործընթացի կարգավորման մեխանիզմներ։ Հանրապետության տարածքում կան բազմաթիվ չպեղված հնավայրեր եւ պատմական հուշարձաններ։ Վերջին ժամանակահատվածում ակտիվացել են հնագիտական արշավախմբերի աշխատանքները եւ հայտնաբերվում են նոր հուշարձաններ, բայց հանրապետության օրենսդրության մեջ դեռեւս բացակայում է նորահայտ օբյեկտը պետական ցուցակում ընդգրկելու կարգը։ Առաջարկվող նախագծով գործադիրը նախատեսում է ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ։ Նախագծի նոր կարգավորումներով կանոնակարգվում է նաեւ ազգային օրենսդրությունը միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնելու հարցը։ Հայաստանը վավերացրել է ոլորտին վերաբերող երկու միջազգային կոնվենցիա, որոնցով ազգային իրավական դաշտ է ներմուծել բնագավառի կարգավորման համընդհանուր նորմեր։ Դրանք են «Եվրոպական ճարտարապետական ժառանգության պահպանության մասին» եւ «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիաները։ Երբ մշակույթի այս բնագավառի հիմնարար օրենքն ընդունվում էր, այն ժամանակ բացառիկ էին համաշխարհային մշակույթի ժառանգության ցուցակներում ընդգրկված մեր կոթողները։ Այսօր դրանց թիվն ավելացել է, եւ անհրաժեշտություն է առաջացել ամրագրել դրանց իրավական հիմքերը։ Նախագծով սահմանվում է, որ համաշխարհային նշանակության կարգին են դասվում պատմության եւ մշակույթի այն բացառիկ հուշարձանները, որոնք միջազգային կազմակերպությունների կանոնակարգով եւ ընթացակարգով սահմանված չափանիշներին համաձայն ընդգրկված են ՄԱԿ—ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) հաստատած համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Օրենսդրական փաթեթով հիմնարար կարգավորումներ են մտցվում պատմամշակութային հուշարձանների ինչպես պահպանման, այնպես էլ դրանց առանձին գոտիների օգտագործման գործընթացներում, որոնց բացակայությունն այդ հարցերում կամայականությունների եւ ենթակայական մոտեցումների տեղիք է տվել։ Պատմական մեր հարուստ ժառանգության պահպանման մակարդակը բարձրացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ էական լիազորություններ են տրվել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Վերջիններս ոչ միայն կարող են մասնակցել հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, տարածքների բարեկարգման աշխատանքներին, այլեւ կանոնակարգված մեխանիզմներով մասնակցել իրենց վարչական սահմաններում գտնվող հուշարձանների պահպանությանը։ Վերջիններիս տրվում է նաեւ լիազորություն կասեցնելու օրենքի խախտմամբ իրականացվող հուշարձանների ամրակայման, նորոգման կամ բարեկարգման աշխատանքները։ Փաթեթի ընդունմամբ գործադիրն ակնկալում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել հուշարձանների պահպանության գործընթացում իրավասու մարմինների եւ հասարակության պատասխանատվության բարձրացմանը։ Շատ ժողովուրդների համար երազանք է մեր երկրում առկա նման կոթողներ ունենալը։ Պատմական եւ մշակութային հարուստ ժառանգությունը մեր ժողովրդի անցյալն է, ներկան եւ ապագայի ուղեգիրը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
22-05-2020
|

փակել >>
|