Ֆուտբոլ՝ առանց հանդիսատեսների, գրկախառնությունների եւ ասուլիսների
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է գործող ձեւաչափով շարունակել մայիսի 23-ին եւ դրանից ուղիղ մեկ շաբաթ անց վերսկսվող բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունները։ Մրցումներն անցկացվելու են հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ, որոնց կարգը ՀՖՖ-ն ներկայացրել է երկրի ֆուտբոլային հանրությանը։ Ըստ այդմ, վերամեկնարկից 2 օր առաջ այդ մրցաշարերին մասնակցող բոլոր թիմերի խաղացողները, մարզիչները եւ անձնակազմի մնացած անդամները պարտադիր ենթարկվելու են կորոնավիրուսի առկայության ստուգման։ Նրանց նաեւ առաջարկվել է հնարավորինս սահմանափակել առօրյա շփումները եւ խուսափել հասարակական տրանսպորտից օգտվելուց։ Թիմերին վերագրվել է նվազագույնի հասցնել մարզումները փակ մարզասրահներում եւ պահպանել անձնական հիգիենայի այլ կանոններ։ Յուրաքանչյուր խաղին մարզադաշտում կարող է ներկա լինել առավելագույնը 150 մարդ՝ չհաշված ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցներին։ Ակումբները տվյալ խաղին իրենց հայեցողությամբ կարող են հավատարմագրել միայն 10 լրագրողի։ Մարզադաշտում գտնվող բոլոր մարդիկ պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով։ Սահմանափակումները ներառում են նաեւ այլ ուշագրավ կետեր, որոնցից առանձնացնենք առավելագույնը 5 փոխարինման կանոնի ներդրումը եւ խաղի ողջ ընթացքում ֆուտբոլիստների եւ մարզիչների ձեռքսեղման արգելումը։ Չեն թույլատրվում նաեւ թիմային լուսանկարի կատարումը, գրկախառնությունները եւ ասուլիսները։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
22-05-2020
|

փակել >>
|