Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Արտակարգ դրության արտակարգ... «Վերջին զանգը»

Տխրելու պատճառ չկա, դպրոցից բուհ տանող ճամփան մեկ «քայլ» է դարձել

Թղթին գրված հուշ մնաց «Վերջին զանգի» սցենարը։ Ծաղկավաճառի մոտ են ծաղիկները, որ պետք է նվիրեին ուսուցչական անձնակազմին։ Գրկախառնությունները՝ «հեռավար», համբույրները՝ «դիմակավորված», շնորհավորական խոսքերը՝ օնլայն, ավարտական երեկոյի արցունքները՝ ծածուկ։
Կորոնավիրուսն իր անելիքն արել է՝ «Վերջին զանգի» մասսայական միջոցառումներ չեն լինի, փոխարենը ավարտական տոնն այս տարի կունենա բոլորովին այլ նշանակություն։ «Երեւի թե իմ գործունեության տարիների ընթացքում առաջին դեպքն է, որ շրջանավարտը «Վերջին զանգ» չի ունենա։ Բայց կարծում եմ, որ ամենակարեւորը բոլորի առողջությունն է։ Մենք սա էլ կհաղթահարենք»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասում է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանը։
Շնորհավորում է շրջանավարտներին, բոլորին առողջություն է ցանկանում։ «Իրենց ընտրած ճանապարհը թող ամենահաջողը լինի։ Հասնեն ամենանվիրական նպատակներին։ Սիրում եմ բոլորին, շատ եմ հուզվում այս պահին»,– նշում է նա։ Ռ. Կոստանյանի կարծիքով՝ շրջանավարտները ավարտական երեկո չունենալուն ըմբռնումով են մոտնեում, քանի որ իրավիճակը թելադրում է՝ համակերպվել. «Սա էլ է հիշվելու որպես հետաքրքիր մի իրադարձություն։ Ատեստատների հանձնման օրը իհարկե առիթ կունենանք մեկս մյուսին շնորհավորելու»։
Այնպես չէ, որ աշակերտները միայն դժգոհելու եւ տխրելու առիթ ունեն։ Չմոռանանք, որ այս տարվա շրջանավարտները «արտոնյալ» են։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցական ավարտական քննություններ այս տարի չեն անցկացվի, իսկ բուհ ընդունվողները կարող են միայն մեկ քննություն հանձնել։ Ռ. Կոստանյանն ասաց, որ աշակերտների կողմից տարբեր կարծիքներ է լսել այս առնչությամբ, իսկ ինքը գտնում է, որ այս «արտոնությունը» բուհ ընդունվելու համար առավել հաղթահարելի տարբերակ է։
Աշակերտներին շնորհավորական խոսք ասաց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը. «Դպրոցն ավարտելը աշակերտի համար շատ կարեւոր շրջափուլ է, որին հաջորդում է կյանքի մեկ այլ կարեւոր շրջափուլ, այն է՝ բուհ ընդունվելը, հասարակական կյանքում ինտեգրվելը»։ Դպրոցական տարիներն անփոխարինելի են, կարծում է Հովհաննսիյանը։ Ցավում է, որ շրջանավարտները հնարավորություն չունեցան մեծ միջոցառումներ կազմակերպելու, ուրախանալու։
«Ըստ իս՝ եթե այսօր չեն կարող անել, ապա համավարակից հետո հնարավորություն կունենան հավաքվել, նշել, ուրախանալ։ Պետք է ըմբռնումով ընդունել։ Բարեբախտաբար, մեր հասարակությունը գիտակցաբար է մոտենում այս իրավիճակին։ Պատասխանատվության բարձր զգացում ունեն իրենց տարեցների նկատմամբ, գիտեն, որ եթե վարակվեցին՝ կփոխանցեն նաեւ իրենց շրջապատի մեծահասակներին։ Եվ սա կարող է ճակատագրական լինել։ Չմոռանանք ընդգծել այն լավ իրադարձությունը, որ դպրոցականներն այս տարի հնարավորություն ունեցան կոմպենսացնել տոնախմբության պակասը՝ բուհ ընդունվելով մեկ քննությամբ։ Այս հանգամանքը աշակերտների շրջանում մեծ ոգեւորություն է առաջացրել»,–նկատեց պատգամավորը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

23-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO