Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հավատքի անկյուն

6. Սնափառություն
Սնափառություն ( սին եւ փառք – փուչ , դատարկ փառք) – շրջապատողների աչքերին հրաշալի երեւալու ձգտում, սեփական առավելության ընդգծման անհրաժեշտություն, երբեմն ուղեկցվում է այլոց կողմից քծնանք լսելու ցանկությամբ:
Սնափառությունը գոռոզության դրսեւորման ձեւերից մեկն է:
<< Ես իմ Հօր անունովն եկայ, եւ ինձ չէք ընդունում. եթե ուրիշը գայ իր անունովը, նորան կընդունիք: Ինչպե՞ս կարող էք դուք հաւատալ, որ իրարից էք փառք առնում, եւ այն փառքը որ միայն Աստուածանից է , չէք որոնում>> / Հովհ. 5 : 43 – 44 /:
<<Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն, որ աշխարհքի մէջ է: Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ, որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է ՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է: Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան>> / Ա Հովհ. 2 : 15 – 17 /:
Ինչպե՞ս ձեռնպահ մնալ սնափառությունից:
Աստծո հետ մշտապես գտնվել անձնական հարաբերությունների մեջ՝ հնազանդության միջոցով:
<<Որովհետեւ նորա համար գրեցի էլ ձեզ, որ ձեզ փորձով գիտենամ, թէ արդեօք ամեն բանի մէջ հնազա՞նդ էք>> / Բ Կորնթ. 2 : 9 / :
<< Հնազանդ որդկանց պէս, չնմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին: Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը. Որովհետեւ գրուած է , Սուրբ եղէք , որ ես սուրբ եմ>> / Ա Պետրոս 1 : 14 – 16 /:
Միայն Աստծուն են պատկանում խոստովանությունն ու փառքը:
<<Խօսքը դեռ թագաւորի բերանումն էր, որ երկնքիցը մի ձայն իջաւ թէ Քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքայ, թագաւորութիւնդ գնաց քեզանից: Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս, եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վերայ մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ , եւ ում որ ուզում է ՝ տալիս է այն: Նոյն ժամումը կատարուեցաւ խօսքը Նաբուգոդոնոսորի վերայ . եւ մարդկանց միջից արտաքսուեցաւ, եւ խօտ էր ուտում արջառների պէս , եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը մինչեւ որ նորա մազերը երկարացան ինչպէս արծիւներինը , եւ նորա եղունգները թռչունների պէս:
Եւ այն օրերից յետոյ ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը , եւ  խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի , եւ գովեցի եւ փառաւորեցի յաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը դարէ ցդար>> / Դանիել 4 : 31 – 34 /:
Հարկ է աճել մեր Տիրոջ եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճանաչողությամբ եւ օրհնությամբ:
<< Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը . նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն: Ամէն:>> /Բ Պետրոս 3 : 18 /:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

23-05-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO