Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Կատուն՝ հավատալիք

Կատվի եւ մարդու միջեւ հարաբերություններն ավելի մոտիկ են, քան դա կարող է լինել երկու կատվի միջեւ։
Պաուլ Լեյխաուզեն


Հին ժամանակներից ի վեր կատուներն առանձնահատուկ նշանակություն են ունեցել պատմության մեջ։ Ըստ հույն հավատալիքի՝ աշխարհի նախասկզբում Արեւը ստեղծել է առյուծին, Լուսինը՝ կատու։ Հազարամյակներ շարունակ արվեստագետները հմայվել են կատվի առեղծվածային կերպարով՝ դարձնելով նրան մուսա կտավներում, ներբողներում, քանդակներում։
Կատուների հանդեպ առեղծվածն այնքան խորն է եղել, որ Հին Եգիպտոսում այն վերածվել է պաշտամունքի։ Ժամանակի ընթացքում մարդիկ նկատել են, որ կատուները կարողանում են վնասատուներին ոչնչացնել։ Եղել են դեպքեր, երբ կատուները մարդկանց փրկել են օձից՝ օգտագործելով իրենց որսորդական հմտությունները։ Եգիպտացիները, ի երախտագիտություն կենդանիների, սկսել են նրանց կերակրել։ Աստիճանաբար կատուներն ավելի մոտ են բնակվել մարդկանց՝ ի վերջո, դառնալով ընտանի կենդանիներ։ Եգիպտացիները կատուներին միաժամանակ վերագրել են մոգական ուժ՝ պատկերելով նրանց առարկաների, փարավոնների, հարուստ մարդկանց գերեզմանների վրա։ Պահպանվել են որմնանկարներ, որոնք պատկերում են կատուներին հյուրընկալողի հետ՝ որպես բարեկամության եւ պաշտպանության խորհրդանիշ։
Աստվածուհի Բաստեթը՝ Օսիրիսի եւ Իսիսի դուստրը, եգիպտացիների դիցաբանության մեջ սկզբում պատկերված է եղել առյուծի գլխով, իսկ ավելի ուշ՝ կատվի։ Բաստ աստվածուհու գլխավոր տաճարը եղել է Բուբաստիս քաղաքում։ Հնագետներն այստեղ հայտնաբերել են կատվի մումիաների ամենամեծ դամբարանը։ Տաճարի սուրբ կատուների համար հատուկ անձ է նշանակվել, ով պետք է ապահովեր նրանց հարմարավետությունը։ Այս մասնագիտությունը համարվել է պատվաբեր եւ պատասխանատու։ Ընտանիքի համար մեծ վիշտ է համարվել, երբ տանը կատու է մահացել։ Սուգը տեւել է յոթանասուն օր։ Որպես մեծ վշտի նշան՝ ընտանիքի բոլոր անդամները սափրել են իրենց հոնքերը։ Հուղարկավորության գործընթացն անպայման ներառել է մումիֆիկացում։ Այդ պատճառով աղքատները կատուներ չեն կարողացել պահել։ Անգամ կատվի պատահական սպանությունը խստորեն պատժվել է՝ ընդհուպ մահապատժով։ Բոլոր կատուները համարվել են փարավոնի սեփականությունը։
Կատուների նշանակությունը եգիպտացիների համար պարզորոշվում է հետեւյալ դեպքով. պարսից արքա Կամբիզ Երկրորդը (մ.թ.ա. 525) Պելուսիա քաղաքի պաշարման ժամանակ հրամայել է զինվորներին կատուներին օգտագործել որպես մարդկային վահան։ Փարավոնը չէր կարող հարձակման հրաման տալ, քանի որ անմեղ կատուները կարող էին տուժել։ Քաղաքը հանձնվել է առանց կռվի։
Կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Եգիպտոսի սահմաններից դուրս տարածվի կատուների պատմությունը։ Փյունիկացիներն առաջինն էին, որ ծովային ուղեւորությունների ժամանակ կատուներ էին վերցնում՝ այդպիսով ամբողջ աշխարհին իմաց տալով տնային կատվի մասին։ Կատուների դերը նշանակալից է եղել հատկապես հույների շրջանում։ Կատուներն այնքան լավ օգնեցին հույներին կրծողների դեմ պայքարում, որ նրանք ազատասեր կատվին դարձրեցին Սպարտայի ապստամբության խորհրդանիշ։ Հարավային Ուելսում թույլատրվել է կատուներին պահել վանքերում։ Ռուսաստանում՝ մ.թ.ա. 10 13—րդ դարերում, եկեղեցին ակտիվորեն պաշտպանել է կատուներին։
Միջնադարը կատուներին երջանկություն չի բերում։ Պատմության այս ժամանակաշրջանում նրանք համարվեցին չարի մարմնացում։ 18—րդ դարում կատուների հետապնդումը վերջապես դադարեցվեց։ Այս ընթացքից վերսկսվեց կենդանիների հանդեպ սերը։ Հետագայում կատուներն այնքան տարածվեցին աշխարհով մեկ, որ այսօր նրանք յուրաքանչյուր չորրորդ ընտանիքում են։
Հայկական հավատալիքներում եւս կատուն իր մոգական նշանակությունն է ունեցել։ Շքամուտքի առաջ կատվի նստելու դեպքում մարդիկ անմիջապես նրան հեռացնում էին, կատվի նստած տեղը մաքուր ջուր շփում, որպեսզի տանը ոչ ոք չհիվանդանա։ Հավատալիքներից եւս մեկը՝ երբ ճանապարհդ սեւ կատու է կտրում, անհաջողության նախազգուշացում է։
Հայկական հավատալիքներում կենդանին ունի նաեւ դրական կողմեր։ Նա հմայությամբ բուժելու կարողություն ունի։ Հին հայերի պատկերացումներով՝ երեխայի չխոսկանությունը կարելի է բուժել սեւ կատվի ականջը երեխայի քթի տակ այրելով։ Նաեւ հավատում էին, որ կատվի՝ հիվանդի անկողնու վրա նստելու դեպքում՝ կապաքինվի, իսկ գրկելու դեպքում՝ ինքնազգացողությունը կլավանա։ Հայ կանայք հղի ժամանակ անցնում էին կատվի վրայով՝ հավատալով, որ իրենց թպղոտ հիվանդությունը (չծնված կամ ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում երեխան մահանում է) կանցնի կատվին, եւ կլավանան։
Հայկական հավատալիքներում կան մի շարք կատվային կերպարներ, որոնցից մեկը Գոռնափշտիկ—խորթլաղի կերպարն է։ Նա կատվի կերպարանքով հրեշ է, որը գիշերները հետապնդում է մարդկանց։ Ոչ քրիստոնյա հանգուցյալները դուրս գալով գերեզմաններից դառնում են գոռնափշտիկ (պարսկերենից՝ մահմեդականի գերեզման)։ Ըստ հավատալիքի՝ հոգին դուրս գալով՝ մտնում է կենդանու մեջ եւ վերակենդանանում նրա կերպարանքով։ Այդ պատճառով, երբ կատուն անհետանում է տնից, նրան որոնում են գերեզմանատներում, գտնելու դեպքում այլեւս տուն չեն բերում։ Մյուս հավատալիք—կերպարանքը Թպղին է՝ կիսամարդ—կիսակատու։ Նա համարվում է հղի կանանց եւ նորածինների հոգեառը, որը մշտական կապի մեջ է տան կատուների հետ։ Գոյություն ունի թպղի անվանումով ծառ, որն աճում է ժայռերի վրա, ունի մուգ կարմրավուն գույն եւ խոր արմատներ։ Երիտասարդ տղաները ճյուղերի արմատները տուն են բերել, կեղեւազրկել, որից հետո թպղին ձեռք է բերել պոչավոր կատվի կերպարանք։ Երիտասարդները թբղլին (թպղին) ձեռքերում խաղացնելով՝ արժանանում էին շրջապատի հարգանքին։ Շվոդի կերպարանքը հայկական հավատալիքներում եւս ասոցացվում է կատվի հետ։ Նա պատկերվում է հսկա, թավ պոչով, ով երբեմն կատվի կերպարանք է առնում։ Գարնան առաջին ամիսներին հայտնվում է եւ սկսում մարդկանց գիշերները չարչարել։ Հետաքրքիր է Շվոդին տնից դուրս հանելու արարողությունը։ Ձմռան վերջին օրերին տանտիկինը փայտով կամ քարերով լի պարկով՝ տան անկյունների պատերը ծեծելով՝ կրկնել է. «Շվոդ դուս, մարտ նես» հմայական խոսքերը։ Մինչեւ այսօր էլ շարունակվում են մարդկության հավատալիքները՝ կապված կատուների մոգական ուժի հետ։ Իսպանացիներն ասում են, որ առանց կատվի տունը դատարկ մատուռ է։ Նրանք շարունակում են մարդկության շրջանում սիրված լինել, այնքան, որ աշխարհում հորինվեց կատուների համաշխարհային օրը (8 օգոստոսի)։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

23-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO