Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայերը եւ բասկերն ունեն մի շարք ընդհանրություններ

Հայերեն եւ բասկերեն 1000 բառ եւ արտահայտություն նույն իմաստն ունեն

Գիտնականների համար դեռեւս չբացահայտված է մնում Եվրոպայի ամենահին ժողովրդի՝ բասկերի ծագման հարցը։ Վերջիններիս նկատմամբ պատմաբանների առանձնակի հետաքրքրության պատճառը բասկերենն է, որը նման չէ եվրոպական որեւէ էթնիկ խմբի լեզվի։ Կատալոնիայի լեռների քարանձավներում հայտնաբերված նրանց նախնիների մնացորդների ուսումնասիրությունները փաստում են, որ վերջիններս այդտեղ ապրել են Քրիստոսի ծնունդից առաջ 5000 տարուց էլ վաղ, երբ Եվրոպայում դեռ չէին բնակվում այսօրվա ազգերը։
Բասկերի նախնական գենետիկական ուսումնասիրությունները նույնպես որոշակի արդյունքներ չեն տվել։ Հին եվորպացիներին գենետիկորեն ամենամոտ ժողովուրդ սկզբնական շրջանում համարվել է Էլ Պորտալոնի հողագործ ժողովուրդը։ Սակայն եվրոպացի ուսումնասիրողներն այդպես էլ չեն կարողացել բացահայտել բասկերենի արմատները։ Այսօր Իսպանիայում ապրում է մոտ 2 մլն 360 հազար էթնիկ բասկ, իսկ Ֆրանսիայում՝ մոտ 230 հազարը, բայց բասկերեն խոսում է մոտ 700 հազարը։ Վերջիններս մաքուր են պահել իրենց լեզուն նույնիսկ այն ժամանակ, երբ մեր թվարկության առաջին դարում հռոմեացիները նվաճեցին ողջ Եվրոպան եւ ռոմանոյական լեզվի ազդեցությունը տարածեցին այդ տարածքի ժողովուրդների վրա։ Այն ժամանակ դեռ փոքրաքանակ բասկ ժողովուրդը կարողացավ մեկուսանալ եւ անաղարտ պահել մայրենին։
Բասկերի ծագման մասին դարեր շարունակ իրականացվող գիտական ուսումնասիրությունների ժամանակ դիտարկվել են բազմաթիվ վարկածներ։ Հետաքրքրական է, որ դեռ 16—17—րդ դարերում գիտնականներն առաջ քաշեցին բասկերի հայկական ծագման տարբերակը։ Առաջին անգամ այդ տեսակետը հրապարակեցին պատմաբաններ Էստեբան դե Ղարիբայը, Անդրես դե Պոսան եւ Բալդասար դե Էչավեն։
Անդրես դե Պասան համոզված էր, որ իսպանական Տարագոն քաղաքը հիմնադրել են բասկերի նախապապերը՝ հայերը։ Այդ անվանումը համընկնում է հայկական Տարոն գավառի անվան հետ։ 17–րդ դարում իսպանացի մեկ այլ պատմաբան՝ Գասպար Էսկոլանոն համոզված էր, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Տուբալ հոգեւոր առաջնորդն իրենց ուղեկիցների հետ ափ են իջել Արեւելյան Իսպանիայում, եւ նրանք խոսել են հայերեն։ Ավելի ուշ՝ 19—րդ դարում, հին եվրոպացիների ծագումնաբանության խնդրով զբաղվող անգլիացի գիտնական Էդուարդ Սպենսեր Դոջսոնը հայտնաբերեց, որ այդ ժողովրդի օգտագործած շատ բառեր արտասանությամբ եւ իմաստով համընկնում են հայերենի հետ, որը նա արդեն ուսումնասիրում էր երկար ժամանակ։
Բասկ պատմաբան Բեռնարդո Էստոռնես Լասանայսը արդեն 20—րդ դարում, հնագույն Իսաբա գյուղում զբաղվելով ազգագրական նյութերի որոնումներով, տեղեկացավ բնակատեղիի հիմնադրման պատմությանը, որը բանավոր փոխանցվել էր սերնդից սերունդ։ Ըստ բանահյուսության՝ բնակատեղին հիմնել են հայերը։ «Հայը եկել է այդ վայրեր եւ իր յոթ զավակների համար Նավարայում հիմնել 7 բնակատեղի»,–ասվում է էպոսում։ Իսաբա գյուղում այսօր էլ կա «Էրմիննիա» անունով փողոց։
Հատկանշական է, որ հին ժամանակներից բասկերն իրենց անվանում են «հայիթոռ», որը թարգմանվում է «հայից եկած»։ Բասկերի պատմությունն ու լեզուն ուսումնասիրող գիտնականները հայտնաբերել են հայերեն եւ բասկերեն իմաստային եւ արտահայտչությամբ համընկնող մոտ 1000 բառ եւ արտահայտություն։ Սակայն Եվրոպայի պատմության տեսության հիմնական ջատագովներն այն չեն ընդունում, քանի որ ստիպված պետք է լինեն խմբագրել հին մայրցամաքի ողջ պատմությունը, բայց անտեսել այդ փաստերը չեն կարող եւ փորձում են դրանց բացատրություններ գտնել։ Նրանց մի մասը պնդում է, որ ներկայիս բասկերեն լեզուն այդ ժողովուրդը վերցրել է այդտեղ եկած այլ հողագործ ժողովուրդներից։ Բայց ոչ մի գիտական ուսումնասիրության մեջ տրված չէ բասկերի ծագման հարցի պատասխանը։ Վերջիններս պնդում են, որ բասկերենը չի պատկանում նաեւ հնդեվրոպական լեզվաընտանիքին։
Սակայն անընդհատ ավելանում է այն ուսումնասիրողների թիվը, ովքեր հարում են բասկերի հայկական արմատների գաղափարին, եւ այդ համոզմունքն ամրապնդվում է երկու լեզվի միջեւ եղած մեծ ընդհանրությամբ։ Հետաքրքիր է, որ հայտնաբերվում են ոչ միայն նույնիմաստ բառեր, այլեւ ընդհանուր են լեզվաբանական կանոները։ Ե՛վ հայերենում, ե՛ւ բասկերենում խոնարհման նույն ձեւերն են կիրառվում։
Արդեն վերեւում նշեցինք, որ երկու լեզվում բազմաթիվ են իմաստային համընկնումներով բառերը։ Օրինակ՝ բասկերն «հաստադուն» ասելով ամրագրում են երեւույթի ծանրակշիռ լինելը։ Երկու լեզվով էլ «գարի» բառն ունի նույն իմաստը, թույլին ասում են «թույլ»։ Բասկերը հայերիս հայտնի իմաստով օգտագործում են «մուրունչա» (մռնչալ) բառը, առանձնացնելուն ասում են «զատիլ», համընկնում են «եթե» բառի իմաստն ու հնչյունները։ «Չար» եւ «տեղի» բառերը երկու լեզվով էլ ունեն նույն իմաստն ու արտահայտչաձեւը։ Տառերի աննշան տարբերությամբ նույն իմաստով օգտագործվում են «ընչաուզ» (ընկույզ), «այց» (այծ), «ատա» (հոտ), «իրուրդեն» (երրորդ) բառերը։ Բասկերեն որոշ արտահայտություններ ամբողջովին հայերեն են հնչում։
Հայաստանի եւ բասկերի երկրի որոշ աշխարհագրական տեղանուններ նույնպես նման են։ Բասկերի երկրում կան «Գորիս», «Կարփի», «Աստարակ» անվանումներով բնակատեղիներ։ Նրանց գետերից մեկը կոչվում է «Արաքսես»։
Բասկերն իրենց անվանում են «Էուսկալդուն», որի արմատն «էուսկ»—ն է, որը շատ նման է հայերեն «ոսկի» բառին, իսկ ոսկի մշակելու մշակույթը զարգացած էր հին Հայաստանում։ Բասկերի ազգային բանահյուսության մեջ էլ ամրագրված է, որ նրանց նախապապերն իմացել են մետաղի մշակման գաղտնիքը։
Գենետիկական վերջին ուսումնասիրությունները զգալի ընդհանրություններ են հայտնաբերել երկու ժողովրդի մոտ։ Մասնավորապես, հայերի եւ բասկերի ոսկրածուծերի գենային համադրությունները զգալի ընդհանրություններ են ի հայտ բերել։ Այս փաստերը ժամանակակից աշխարհում ամենածանրակշիռներից են։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

23-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO