Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը

Առաջին ձեռքբերումն այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը, այլ ոչ թե մասնավոր անձը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի եւ հարազատների ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի հայցերի առնչությամբ։
2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր՝ մասնակցելու ՆԱՏՕ—ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին։
Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի եւ հայերի նկատմամբ ատելությամբ։ Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով ՄԻԵԴ—ի պաշտոնական կայքը, դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որեւէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահովումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2—րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է կոնվենցիայի 14—րդ հոդվածը (խտրականության արգելում)։
ՄԻԵԴ—ն արձանագրել է նաեւ, որ չկա որեւէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Դիմումատուները ֆինանսական փոխհատուցում չէին ակնկալել. օրեր առաջ տված հարցազրույցում նշել էին, որ կարեւորն արդարության վերահաստատումն է ու Ադրբեջանի դատապարտումը։ Նրանք հայցում նշել էին ընդամենը 15 հազար 143 ֆունտ ստերլինգ (մոտ 18 հազար դոլար) փոխհատուցման մասին՝ լոնդոնաբնակ երկու փաստաբանների մոտ 45 ժամյա աշխատանքի դիմաց վճարելու համար։ Ճիշտ նույնքան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել հայցվորներին։
Երեկ կայացած մամուլի ասուլիսում ՄԻԵԴ—ում Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի եւ հարազատների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը եւ ատելությունը։ Նա ընդգծել է նաեւ, որ շուրջ 16 տարվա հետեւողական պայքարից հետո կարողացել են վերականգնել արդարությունը. կարողացել են փոխել հարցի հարթությունը եւ այնպես անել, որ պատասխատվություն կրի ոչ թե մասնավոր անձը, այլ պետությունը։
«Առաջին ձեռքբերումն այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը, եւ այս անպատժելիության համար պետությունն է հանձնառու։ Հետագա բոլոր պահանջվող միջոցների հասցեատերը լինելու է ոչ թե մարդասպանը, այլ Ադրբեջանը։ Այս գործով ունենք մեզ գոհացնող վճիռ, որով արձանագրվել են Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյանի եւ Հայկ Մակուչյանի իրավունքների խատումները»,–ասել է Սահակյանը, ապա ավելացրել, որ սա պատմականորեն առաջին վճիռն է, որով միջազգային դատական ատյանն արձանագրում է ադրբեջանական պետության հակահայկական խտրականությունը եւ ատելությունը։
«Ադրբեջանը պետք է ժամանակի ընթացքում ապահովի հակահայկական խտրականության վերացումը։ Քանի որ վճիռը նաեւ արձանագրել է ներման արդյունքում կյանքի իրավունքի խախտում, սրան պետք է հաջորդեն այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն մարդասպանի կողմից վճռի փաստացի կրումը»,–ընդգծել է Սահակյանը։
Հունգարիայի կողմից խախտումների փաստը ՄԻԵԴ—ը չի արձանագրել, սակայն Սահակյանը չի բացառում, որ այս հարցով կգնան մինչեւ վերջ եւ կդիմեն ՄԻԵԴ—ի Մեծ պալատ։
Փաստաբանի կարծիքով՝ այս գործը պետության համար շատ մեծ նշանակություն ունի։
«Ընտանիքի կորուստն անդառնալի է, եւ ընտանիքը նաեւ չի պահանջել նյութական փոխհատուցում, մեր պայքարը եղել եւ մնում է բարոյական ու իրավական հարթության մեջ։ Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ Գուրգեն Մարգարյանի հարազատներին եւ Հայկ Մակուչյանին, ովքեր, իրենց վիշտը մի կողմ դնելով, ուժ են գտել եւ վստահել են մեզ այս գործընթացը, կանգնել են մեր կողքին, որպեսզի պետական նշանակության այս խնդիրը կարողանանք կյանքի կոչել, եւ սա բացառապես հնարավոր է դարձել մասնավոր անձանց նախաձեռնությունների շնորհիվ»,–շեշտել է Սահակյանը։

27-05-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO