Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՍՈՑԻՈՒՄ


Ձեւավորվում են օրենսդրական հիմքեր կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնելու նպատակով

Վերջին 15 տարում կամավորական հարաբերությունները կարգավորող օրենքի ընդունման չորս փորձ է կատարվել

Համավարակը վեր հանեց սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձեւեր, որոնք ազգային օրենսդրությամբ կամ կարգավորված չէին, կամ մասնակի լուծումներ ունեին։ Վերջին երկու ամիսներին բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր մասնագիտություններ ունեցող քաղաքացիներ կամավոր հիմունքներով ներգրավվել են տարեցների ու միայնակների աջակցության, ինչպես նաեւ հիվանդանոցներում բուժվող հիվանդների խնամքի աշխատանքներում։ Ներկայում կամավորների ներգրավման կամ մարդկային օգնության կարիք է առաջանում ինչպես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այնպես էլ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության մեջ։
Հայաստանի օրենսդրական դաշտում այս հարաբերությունները կանոնակարգող համապարփակ իրավական նորմ չկա, չնայած այն բանին, որ մեր երկիրը վավերացրել է ոլորտը կարգավորող մի քանի միջազգային պայմանագրեր՝ «Կամավորության աջակցման» ՄԱԿ—ի հանձնարարագիրը, «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» եվրոպական կոնվենցիան եւ այլն։ Մյուս կողմից էլ աշխատանքային օրենսգրքում է նախատեսված կամավոր եւ օգնություն ցուցաբերելու աշխատանքների կանոնակարգման իրավական նորմի սահմանման դրույթը։ Կամավորական աշխատանքի որոշ կարգավորումներ կան «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում, որտեղ սահմանված է շաբաթական 20 ժամը գերազանցող կամավորական աշխատանքի մեջ ներգրավված քաղաքացիների հետ պայմանագրեր կնքելու նորմը։ Սակայն այդ հարաբերությունների համար որեւէ իրավական երաշխիք սահմանված չէ։
Վերոհիշյալ իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը։
Հատկանշական է, որ անկախությունից ի վեր այս օրենքի ընդունման մի քանի անհաջող փորձ է արվել։ 2006 եւ 2010 թթ. մշակվել ու շրջանառության մեջ են դրվել համանուն օրենքի երկու նախագիծ։ 2015 թ. նույն նախաձեռնությամբ հանդես են եկել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ։ Սակայն համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները չեն ընդունվել։
Օրենքների նախագծերի դեմ հանդես եկողները բերել են այն փաստարկները, որ կամավոր աշխատանքի հետ կապված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի դրույթներով։ Սակայն հիշատակվող իրավական նորմի կարգավորումը տարածվում է միայն բարեգործական ծրագրերի եւ հարաբերությունների վրա, որը փակում է նման հարաբերությունների միայն մի մասը։
Ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ ընդունելու չորրորդ փորձն արել է կառավարությունը 2017 թ., երբ արձանագրային որոշմամբ հավանության էր արժանացրել «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը, որի հիման վրա էլ մշակվել էր օրենքը, որը, սակայն, 2018 թ. հանվեց շրջանառությունից՝ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտության հիմնավորմամբ։
Այսպիսով, մեզանում կամավորական գործունեության հետ կապված հարաբերություններն ունեն հատվածական կարգավորումներ։ Այս հարաբերությունների լիարժեք եւ ամբողջական կարգավորված չլինելը բարենպաստ պայմաններ է ստեղծում նաեւ անօրինական աշխատանքների դաշտի ձեւավորման համար։ Առաջարկվող նախագծի դրույթներով կամավոր աշխատանքը կտարանջատվի անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից, կներդրվեն կամավոր, օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները եւ կամավոր աշխատանք կատարող այլ անձի կատարած աշխատանքները միմյանցից տարանջատելու մեխանիզմները։
Նախագծով կհստակեցվի կամավոր աշխատանք կատարելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, որը թույլ կտա էականորեն կրճատել անօրինական աշխատանքը կամավորականի համատեքստում ներկայացնելու հնարավորությունները։ Այս նպատակով միանշանակ կսահմանվեն կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի սուբյեկտները՝ կազմակերպությունները, կամավորները, կամավոր աշխատանք կատարող այլ անձինք, ինչպես կազմակերպությունների միջոցով, այնպես էլ անհատական նախաձեռնությունների ձեւով կամավոր աշխատանքների կատարման դեպքերը։
Նման հարաբերություններում թափանցիկություն ապահովելու եւ կոռուպցիոն ռիսկերը մեղմելու նպատակով օրենքով կներդրվեն կամավոր աշխատանքի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մեխանիզմները, այդ մասով հարկային արտոնությունները, ինչպես նաեւ կամավորի եւ կամավորական կազմակերպության միջեւ փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորումները։
Կամավորական աշխատանքային հարաբերություններում առաջնային նշանակություն են ստանում հնարավոր ռիսկերից՝ դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից, երրորդ անձանց գույքային կամ անձնական վնաս պատճառելու հետ կապված քաղաքացիական պատասխանատվությունից ապահովագրության երաշխիքները, որի լուծումը տրված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած օրենքի տարբերակում։
Վերջինում տրված են նաեւ կամավոր աշխատանք կատարող անձի կրած վնասի հատուցման իրավական հիմքերը։ Նախատեսվում է ոլորտը կարգավորող պետական մարմնում ստեղծել շտեմարաններ՝ կամավոր աշխատանք կատարող անձանց հաշվառելու նպատակով։ Օրենքի նախագծով կամավոր աշխատանք կատարող այլ անձի համար պայմանագրային կարգավորում չի նախատեսվել՝ վերջիններիս կամավոր աշխատանք կատարելու ինքնաբուխ ցանկությունները չսահմանափակելու եւ անհատական նախաձեռնությունները չխոչընդոտելու նպատակով։
Հանրային քննարկման դրված նախագծով նախատեսվել է, որ կամավորական գործունեություն կարող են իրականացնել եւ կամավորներ ներգրավել նաեւ առեւտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը։ Սակայն այս դեպքում նրանց կամավորական գործունեությունը պետք է իրականացվի «Բարեգործության մասին» օրենքով սահմանված բարեգործական ծրագրերի շրջանակներում։ Նախագծով սահմանափակվում են կամավորական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության մեջ կամավորների ներգրավման հնարավորությունները։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծով նախատեսվում է ամրագրել կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, ինչպես նաեւ կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական մեխանիզմներ։
Օրենքի ընդունմամբ կխրախուսվի կամավորական գործունեությունը, որի ծավալներն աստիճանաբար ավելանում են, ինչը իրավական կարգավորման առարկայական անհրաժեշտության պահանջ էր առաջ բերել։ Այն միասնական իրավական հիմքեր կապահովի մեր հասարակության մեջ այս մշակույթի ներդրման եւ կայացման համար։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

03-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO