Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ինչու է վարակի տարածումն աճում

Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական պաշտպանվածության համակարգը

Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն այսօր շարունակում են մնալ վարակի տարածման կանխարգելման եւ դեղորայքային միջոցառումները, քանի դեռ ոչ բուժումն է գտնված, ոչ պատվաստանյութը։ ՀՀ կառավարության կոչերին՝ ուղղված սոցիալական հեռավորության պահպանմանը, վարակման անվտանգության նորմերի կիրառմանը, ձեռքերի հիգիենայի պահպանման կանխարգելիչ միջոցառումներին, բնակչությունը, ցավոք, համահունչ չի արձագանքում։ Այս խնդրի շուրջ «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԵՊԲՀ հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք—Նուբարյանը։
Մասնագիտական կարծիքների համաձայն, նրա խոսքով, ՀՀ քաղաքացիներն իրատեսորեն չեն պատկերացնում՝ ինչ է «COVID 19»—ը, եւ բավարար իրազեկվածություն չունեն վարակի տարածման, հետեւանքների եւ առողջության վրա դրա հետագա ազդեցության վերաբերյալ։ Բնակչության հետ պետք է համակարգված բացատրական աշխատանքներ տարվեն, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բժշկությանը դեռ կանխատեսելի չէ վարակի ավարտման ժամանակաշրջանը, եւ այն փաստը, որ մարդը երկար է ապրելու կորոնավիրուսի հետ, պարտադրում է լինել ավելի կազմակերպված ու համակարգված վարակի կանխարգելիչ բոլոր միջոցառումներում։
«Շատ կարեւոր է, որ քաղաքացիներն արձագանքեն ՀՀ կառավարության հորդորներին, ինչի համար անհրաժեշտ է, որ նրանք թիրախավորված ստանան ընդհանուր միասնական ուղերձներ տարբեր հաղորդակցման աղբյուրներից, որոնց միջոցով հանրամատչելի կներկայացվեն վիրուսի հետ կապված բոլոր տեղեկությունները։ Հավաստի տեղեկատվության հոսքի սահմանափակման պատճառով մարդիկ սկսում են այլընտրանքային նորություններ կարդալ, որոնց ավելի հեշտ է հավատալ։ Թվերի դինամիկան օր օրի ավելանում է, ինչը կանխատեսելի ավելացում է։ Սահմանափակումների վերացումից հետո, երկու շաբաթ անց հիվանդացության տարածման աճ ունեցանք, եւ կանխատեսելի է, որ առաջիկա օրերին եւս դեպքերի ավելացում կլինի»,–ասաց Դավիթ Մելիք—Նուբարյանը՝ անդրադառնալով նաեւ հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածությանը եւ բուժաշխատողների անվտանգության կարեւորագույն խնդրին։ Այն, որ ընդունված մոտեցում է ասիմպտոմ պացիենտներին տան պայմաններուն մեկուսացնելով չծանրաբեռնել հիվանդանոցային մահճակալները, դեռ չի ենթադրում, որ խնդիրը կարելի է սրանով լուծված համարել։ Զրուցակիցս նկատեց, որ առաջնային օղակներում ընտանեկան թերապեւտները հիմնականում տարեցներ են եւ ավտոմատ կերպով դառնում են խոցելի։
Հայաստանում առկա է 125 հիվանդանոց, որից միայն 35 տոկոսը՝ մասնավոր։ Դրանք բոլորը սպասարկվում են պետպատվերով։ «Առաջարկում ենք բոլոր բժշկական կազմակերպություններին, որոնք աշխատում են նաեւ պետպատվերի շրջանակներում, վերակենդանացման բաժանմունքներում տեղակայել նաեւ կորոնավիրուսով հիվանդների։ Նույն սկզբունքը առաջարկում ենք կիրառել նաեւ մարզերում, եւ թողնել միայն 2—3 հիվանդանոց այլ հիվանդների սպասարկելու համար։ Նվազագույնը 2 շաբաթ պետք է այս գործընթացի ուղղությամբ աշխատելու, մասնագետներին վերապատրաստելու, նրանց համապատասխան պարագաներով ապահովելու համար։ 2 փաթեթ առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ կառավարություն, եւ, վստահ ենք, դրանք կօգտագործվեն վարակի կանխարգելման դեմ տարվող աշխատանքներում։ Մասնավորապես, առաջարկում ենք կենտրոնացված գնվեն եւ կենտրոնացված բաշխվեն անվտանգության պարագաներն ու բժշկական հագուստը։ Եթե վերածենք թվերի, ապա այդ պարագաների ծախսատարությունն ավելի մատչելի կլինի, քան նրանց բացակայության հետեւանքով կրած վնասները»,–ասաց մասնագետը։
ԱՀԿ կողմից վարակի կանխարգելման եւ բարձր պատրաստվածության ցուցանիշներում Հայաստանը միջին դիրքում է, սակայն որպես ձախողում պետք է որակել մարդկանց հետ սխալ հաղորդակցությունը, մասնավորապես այն հանգամանքը, որ բնակչության որոշ զանգվածի մոտ վարակի այս տեսակը չընկալվեց իր ողջ վտանգավորությամբ։
«Այսօր էլ դեռ ուշ չէ, քանի որ վարակի հետ դեռ ապրելու ենք երկար։ Այս պարագայում մարդկանց հավաստի տեղեկատվություն է պետք։ Սահմանափակումների ոչ պատշաճ կատարումը, մարդկանց սխալ վարքագիծը նպաստեցին թվերի աճին։ Վարակն, իրոք, կա եւ կարող է սպանել ցանկացած մարդու, այն ոչ պաշտոն է հարցնում, ոչ սոցիալական կարգավիճակ։ Ստեղծվել է արդեն մի իրավիճակ, երբ յուրաքանչյուրս մեր շրջապատում արդեն ունենք վարակակիր ծանոթներ։ Այն միայն գրիպ չէ, այլ ծանր ընթացք ունեցող հիվանդություն է։ Լինելով նոր տեսակի վարակ, չենք կարող կանխատեսել՝ ապագայում ինչ հետք կարող է թողնել մարդու առողջության վրա։ Ուստի շատ ավելի լավ է չվարակվել եւ հետեւել պարետատան հորդորներին, հիվանդ լինելու պարագայում մնալ տանը»,–կարեւորեց Դավիթ Մելիք—Նուբարյանը՝ նշելով, որ պետք է մեծացնել երկրի սոցիալական պաշտպանվածության համակարգը։ Նրա պարզաբանմամբ՝ արտակարգ իրավիճակներում զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք սոցիալական ուժեղ պաշտպանվածության համակարգ ունեն, ավելի լավ են դիմագրավում համաճարակներին։
Մասնագետը հավելեց՝ ԱԺ—ում օրենսդրական նախաձեռնություն է շրջանառվում, որն ընդունվելու դեպքում այսուհետ օրենքով կամրագրվի, որ Հայաստանը պետք է ունենա բոլոր արտակարգ իրավիճակներին հակազդելու իր պլանը, եւ կվերանայի այն յուրաքանչյուր 5 տարին մեկ. «Հնարավոր է, սա վերջին արտակարգ իրավիճակը չլինի մարդկության կյանքում։ Այսօրվանից պետք է պատրաստվենք մյուս իրավիճակներին։ Մարդիկ շատ էին հոգնել ամիսներով պարապուրդի մատնվելուց, ոմանք կորցրել էին եկամտի աղբյուրը, եւ իրենց համար աշխատելը դարձել էր կենսական պահանջ։ Շատ կարեւոր է, որ պետությունը հետագայի համար վերանայի սոցիալական երաշխիքները արտակարգ իրավիճակներում»։
Այն հարցին՝ որքանո՞վ է ասիպտոմ մարդը որպես վարակակիր վտանգավոր, եւ վարակվելուց որքան ժամանակ անց կարող է պոտենցիալ վարակակիր դառնալ, զրուցակիցս պատասխանեց, որ ախտանշաններ ի հայտ գալուց երկու օր անց հնարավոր է, որ մարդն արդեն լինի պոտենցիալ վարակակիր, բայց մինչ ախտանշանների ի հայտ գալը վարակվելու հավանականությունն ավելի փոքր է։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

04-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO