Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՍՈՑԻՈՒՄ


345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան

Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը խրախուսելու եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով՝ կառավարությունը երեկվա նիստում որոշեց hանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով հաստատել Երեւանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) «ՄԼ—Մայնինգ» ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների վաճառքի կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ այս համալիրի 619 բնակարանից այս կարգով վաճառքի ենթակա են 345 բնակարան, որոնք շահառուներին կհանձնվեն 2 փուլով. մինչեւ 2023 թ. ապրիլի 1—ը՝ 200, եւ մինչեւ 2023 թ. օգոստոսի 1—ը՝ 145 բնակարան։ Շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները կկազմակերպի եւ կղեկավարի քաղաքաշինության կոմիտեն։
Շահառու դառնալուն կարող են հավակնել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրից չօգտված եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց գործատուն եւ աշխատավայրը Երեւանում են։ Շահառու դառնալուն կարող են հավակնել ՀՀ—ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատողները, օտարերկրյա պետություններում գտնվող՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք։ Նաեւ՝ վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում, շահառու կարող են դառնալ Հայաստանի կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատողները։
Պետության եւ ծառայողի միջեւ հարաբերությունների գլխավոր սկզբունքները ծառայողի վճարունակությունն ու նրա ստանձնած պարտավորությունների կատարման պատշաճությունն են։ Եթե հավակնորդների թիվը նախատեսված բնակարանների թվին գերազանցի, ապա առաջնահերթությունը կտրվի այն հակավակնորդին, որը կամ որի ամուսինը կամ մինչեւ 18 տարեկան զավակը չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ բնակելի անշարժ գույք։ Որպեսզի թյուրըմբռնում չլինի, 18 տարեկանի պահով հստակեցնենք, որ խոսքը չի վերաբերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքին։ Ծառայողի ընտանիքի անդամ ասելով էլ պետք է հասկանալ միայն ծառայողի ամուսնուն, երեխաներին եւ ծնողներին։ Բայց ծառայողի համաձայնության դեպքում բնակարանի ձեռք բերման համար գնման ֆինանսավորմանը՝ ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով, կարող են մասնակցել նաեւ ընտանիքի անդամ չհամարվող անձինք։
Գանք պետության եւ շահառուի միջեւ կնքվող գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններին։ Օրինակ՝ միավորի գինը. բնակարանի համար՝ ներքին մակերեսը բազմապատկած՝ 1. ներքին հարդարմամբ՝ 345 հազ. դրամով, 2. շահառուի ցանկությամբ, առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների եւ պատուհանների տեղադրմամբ՝ 310 հազ. դրամով, 3. ավտոկայանատեղիի համար՝ 2.5 մլն դրամով։

Վճարումները՝ փուլային կամ միանվագ

Շահառուի կողմից պետությանը կատարվող վճարումները փուլային կամ միանվագ կլինեն։
Փուլային տարբերակը սա է։ ա. Նախնական փուլ՝ բնակարանի կողմնորոշիչ գնի 10 տոկոսից ոչ պակաս վճարած գումարը, ավտոկայանատեղիի համար՝ կողմնորոշիչ գնի 20 տոկոսը։ բ. 1—ին փուլի կանխավճար՝ բնակարանի կողմնորոշիչ գնի 40 տոկոսը՝ նվազեցված նախնական փուլի բնակարանի համար կանխավճարի վճարած գումարը եւ ավտոկայանատեղիի (առկայության դեպքում) գնի 30 տոկոսը, անձնական խնայողությունների կամ հիփոթեքային վարկի հաշվին, ոչ ուշ, քան նախնական պայմանագրի կնքումից հետո 7—րդ աշխատանքային օրը։ գ. 2—րդ փուլի կանխավճար՝ բնակարանի եւ ավտոկայանատեղիի (առկայության դեպքում) կողմնորոշիչ գնի 30 տոկոսը՝ դարձյալ անձնական խնայողությունների կամ հիփոթեքային վարկի հաշվին, ոչ ուշ, քան նախնական պայմանագրի կնքմանը հաջորդող 10—րդ ամսվա վերջին օրը։ դ. 3—րդ փուլի կանխավճար՝ բնակարանի եւ ավտոկայանատեղիի կողմնորոշիչ գնի 20 տոկոսը՝ ոչ ուշ, քան նախնական պայմանագրի կնքմանը հաջորդող 20—րդ ամսվա վերջին օրը։ ե. 4—րդ փուլի կանխավճար՝ բնակարանի եւ ավտոկայանատեղիի կողմնորոշիչ գնի մնացորդային գումարի չափով՝ ոչ ուշ, քան շենքի կառուցման ավարտը պետական գրանցում ստանալու մասին կոմիտեի ծանուցումն ստանալուց հետո 15—րդ օրը։
Միանվագ տարբերակն էլ սա է։ ա. Միանվագ տարբերակով վճարման նախնական փուլ՝ բնակարանի կողմնորոշիչ գնի 10 տոկոսից ոչ պակաս, ավտոկայանատեղիի համար (առկայության դեպքում)՝ միավորի կողմնորոշիչ գնի 20 տոկոսը։ բ. Միանվագ կանխավճար՝ բնակարանի եւ ավտոկայանատեղիի կողմնորոշիչ գնի մնացորդային գումարի չափով։
Մակերեսների ներքին եւ արտաքին հարդարումը համապատասխան պահանջների համաձայն կարվի, իսկ շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում (շքամուտքերում) կնախատեսվեն ցածր լարման ցանցեր (հեռահաղորդակցության, հեռախոսային, օպտիկամանրաթելային կապուղիներ), բնակարանների էլեկտրական մատակարարման հաշվիչներ, սառը ջրի մատակարարման ջրաչափեր յուրաքանչյուր բնակարանի համար, գազի հաշվիչ, լոգասենյակներում հոսակներ եւ այլն։

Դիմումի «ճանապարհը»

Շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող ծառայողը կոմիտեի նախագահի սահմանած ժամկետում դիմում-հայտ պետք է ներկայացնի իր գերատեսչության աշխատակազմի ղեկավարին կամ գլխավոր քարտուղարին։ Դիմում-հայտը ներկայացնելու փաստը արդեն համարվում է այս կարգով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների՝ պետության առաջարկած պայմանների ընդունում ծառայողի կողմից՝ ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները։
Դիմումում պետք է նշվեն ծառայողի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ընտանիքի կազմը եւ գնման ֆինանսավորմանը մասնակցող՝ ընտանիքի անդամ չհամարվող անձինք (նշելով անունները, ազգանունները եւ ծառայողի հետ ազգակցական կապը), ակնկալած բնակարանի սենյակների թիվը։ Դիմումին կից պետք է ներկայացվեն ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների, ինչպես նաեւ գնման ֆինանսավորմանը մասնակցող՝ ընտանիքի անդամ չհամարվող անձանց հաստատող փաստաթղթերի պատճենները, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները, տեղեկանք կադաստրի կոմիտեից՝ ծառայողի, նրա ամուսնու եւ մինչեւ 18 տարեկան զավակի անվամբ Հայաստանի տարածքում սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին։
Դիմումին կարող է կցվել նաեւ ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը առ այն, որ համաձայն է ծառայողին կամ նրա ընտանիքի անդամին վարկ տրամադրել։ Ի դեպ, յուրաքանչյուր գերատեսչության աշխատողների ներկայացրած դիմում-հայտերը կհավաքվեն եւ կամփոփվեն տվյալ գերատեսչությունում, դրանց տվյալները կլրացվեն քաղշին կոմիտեի նախագահի սահմանած ձեւով գերատեսչական տեղեկանքում եւ կներկայացվեն կոմիտե։ Դիմողն էլ իր անձնական տվյալները կմուտքագրի նաեւ կառուցապատողի կողմից սպասարկվող կայքէջում եւ կհաստատի։ Տվյալները հաստատելուց հետո նրան կտրամադրվի նույնականացման համար։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ այս ծրագրի մասով պետությունը որեւէ ֆինանսական պարտավորություն չունի. «Պետության դերն առավելապես կազմակերպչական եւ վերահսկողական է լինելու։ Պետության մասնակցության բաղադրիչը երաշխավորված պահանջարկի ապահովումն է եւ եկամտահարկի վերադարձն է որպես նորակառույց բնակարանի ձեռք բերում»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

05-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO