Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Դպրոց չհաճախողներին կբացահայտեն ու կուղարկեն կրթվելու

12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը՝ քննարկման առարկա

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին կբացահայտեն ու կուղարկեն կրթություն ստանալու։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) մշակած համապատասխան որոշման նախագիծը դրված է քննարկման եւ մշակվել է՝ նկատի ունենալով 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը։ Ինչպես նաեւ այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ եւն)։
Ի դեպ, խորհրդային տարիներին էլ այսպիսի մի կարգ կար. դպրոցահասակ երեխայի տուն այցելում էր թաղային տեսուչը եւ ժամանակ տալիս ծնողին՝ երեխային դպրոց ուղարկելու։ Այն ժամանակ էլ բացատրությունն այն էր, որ խորհրդային երկրում ոչ մի երեխա չի կարող դպրոց չհաճախել։ Ի՞նչ են անելու մեզ մոտ եւ ի՞նչ կարգով։
Նախ հստակեցնենք, թե այս կարգով ովքեր են համարվում պարտադիր կրթությունից դուրս մնացածներ։ Նրանք 6—18 տարեկաններն են, ովքեր հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն չեն հաճախել եւ որեւէ ուսումնական հաստատությունում չեն հաշվառվել։ Կամ՝ որեւէ ուսումնական հաստատությունում սովորած, հաշվառված, սակայն 5 աշխատանքային օր առանց համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու չհաճախածները։ Ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա ուսումը անավարտ թողած երեխաներն են։
Հիմա՝ պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներին բացահայտելու (եւ դեպի կրթություն ուղղորդելու) համար ամեն ուսումնական տարվա սեպտեմբերի 1—ի դրությամբ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դասարանների կազմավորման ավարտից հետո՝ 2 աշխատանքային օրում ԿԳՄՍՆ—ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ—ը (ԿՏԱԿ) կհամեմատի բնակչության պետական ռեգիստրի եւ դպրոցների կառավարման համակարգի տվյալները եւ «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգում կներկայացնի 6—18 տարեկան այն երեխաների տվյալները, որոնք որեւէ հաստատությունում հաշվառված չեն։ Այս տեղեկատվական բազան հասանելի կլինի կառավարությանը՝ ի դեմս կրթության տեսչական մարմնի, ԿԳՄՍՆ—ի, աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահության նախարարության ու ոստիկանության, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, հանրապետական եւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, սոցիալական դեպք վարողների։
ՏԻՄ ղեկավարն ու տարածքի սոցիալական ծառայությունը 3 աշխատանքային օրում կճշտեն երեխաների կարգավիճակը եւ ուսումնական հաստատություն չդիմելու պատճառները՝ ապահովելով երեխայի դպրոց հաճախելը։ Եթե երեխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, ապա ՏԻՄ ղեկավարը պետք է ապահովի երեխայի անհատական ուսումնական պլանի կազմումը՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների միջոցով։
Իսկ ինչ պետք է արվի այն դեպքերում, երբ երեխան որեւէ ուսումնական հաստատությունում սովորել է, հաշվառվել է, սակայն չի հաճախում։ Ըստ ԿԳՄՍ նախարարության մշակած կարգի, եթե երեխան ուսումնական հաստատություն չի հաճախում 5 աշխատանքային օր անընդմեջ, ապա ուսումնական հաստատությունը կառավարման էլեկտրոնային համակարգում պետք է կատարի համապատասխան գրառում՝ նշելով պատճառը։ Եթե չհաճախելու պատճառ նշվում է «սովորողի հիվանդությունը», ապա հայտը տեսանելի է դառնում սոցիալական դեպք վարողին եւ այն բժշկական հաստատությանը, որտեղ հաշվառված է տվյալ երեխան։ Այս հաստատությունն էլ կամ կհաստատի, կամ կմերժի դպրոցի բացած հայտը։
ԿԳՄՍՆ—ն տեղեկացնում է, որ «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման» համակարգում հայտեր կարող է ստեղծել նաեւ սոցիալական դեպք վարողը, եթե իր աշխատանքի ընթացքում բացահայտել է երեխայի դպրոց չհաճախելու դեպք՝ անկախ պատճառից։ Հարց է ծագում՝ իսկ ինչ է, այսպե՞ս չէր, դպրոց չհաճախող երեխայով պատկան մարմիննե՞րը չէին հետաքրքրվում։
Ըստ ԿԳՄՍՆ—ի պարզաբանման, համաձայն «Ընտանեկան օրենսգրքի»՝ երեխայի իրավունքների եւ շահերի խախտման դեպքում (մասնավորապես՝ ծնողների կողմից երեխային կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում) երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, այն է՝ տեղական ինքնակառավարման մարմինը։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում սակայն արտացոլված չէ համայնքի այդ պարտականությունը։ Մարզպետարանների ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի կանոնադրության մեջ գործառույթ կա՝ իրականացնել հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը՝ նրանց ներգրավելով հանրակրթական ուսումնական հաստատություններում։ «Սակայն նկարագրված չեն մեխանիզմներ, եւ բաժինների ինստիտուցիոնալ կարողությունները չեն բավականացնում այդ գործառույթը լիովին իրականացնելու համար։ Միաժամանակ կանոնակարգված չէ նաեւ դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացը, որի հետեւանքով անհասկանալի է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունների իրականացումը երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման խնդրում»։
Այնպես որ, բացերը լրացվում են, եւ նպատակը մեկն է՝ յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը։ Եթե մենք չքննարկենք նույնիսկ այս ու այլ կարգեր, որոշումներ, ընթացակարգեր ու մեխանիզմներ, կարող ենք հաստատ ասել ամենակարեւորը. մեր ազգի համար ամոթալի է, որ կարող է լինել դպրոց չհաճախող թեկուզ մեկ երեխա։ Նույնիսկ գաղթի ճանապարհներին մեր երեխաներին ավազի վրա հայերեն տառերն ենք սովորեցրել։ Հայոց դիցարանում դպրության եւ իմաստնության աստված ունենք՝ Տիրը։ Մեր պատմության տարբեր ընթացքներում հաճախ ենք նյութական հարստության փոխարեն մատյաններ փրկել։ Կրթության լույսը մեր արյան ու հոգու մեջ է…
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

09-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO