Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՍՈՑԻՈՒՄ


Եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճանաբար կդադարեցվի

Իսկ ընթացքը պայմանավորված կլինի եկամուտների համատարած հայտարարագրումից

Կառավարությունը մտադիր է Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում դադարեցնել նորակառույց բնակելի շենքերից բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եկամտահարկի վերադարձի ծրագրից հրաժարվելը համարում է տրամաբանական զարգացում, քանի որ տնտեսության մեջ միանվագ մասնակցություն ունենալը հանգեցնում է բյուջեի համար երկարատեւ պարտավորությունների կատարման։ «Եկամտահարկի վերադարձի ծրագիրը վերածվել է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող խավի համար ավելի լայն հնարավորությունների՝ առանց հարկ վճարելու կամ պետական բյուջեի ծախսերի հաշվին իրենց բնակարանային կարիքը բավարարելու համար, որովհետեւ պենտհաուսների եւ նման ձեռքբերումների համար շատ մեծ մասնակցություն չի ենթադրում պետական բյուջեն»,–այդ մասին նախօրեին՝ 2019 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել էր Ատոմ Ջանջուղազյանը։
Եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցնելու մասին մարտի 4—ին Ազգային ժողովում խոսել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը քննարկում է հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը կանգնեցնելու եւ դրա փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու հարցը։ Վերոնշյալ ծրագրով անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում ֆիզիկական անձի վճարած եկամտահարկը հետ է փոխանցվում յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Միեւնույն ժամանակ գնված բնակարանի արժեքը չի կարող 55 միլիոն դրամից ավելին լինել, իսկ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից՝ վարկառուները կամ համավարկառուները քանիսն են։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն առավելապես նախատեսված է միջին խավի կողմից բնակարաններ կամ անշարժ գույք ձեռք բերելուն, քանի որ սահմանված է ինչպես բնակարանի արժեքի առավելագույն չափը, այնպես էլ հիպոթեքային վարկի տոկոսագումարների առավելագույն շեմը։ Սրանով փաստացի ապահովվում է ծրագրի սոցիալական բաղկացուցիչը։ «Այն, որ կառավարությունը պատրաստվում է նման նախագիծ բերել՝ դադարեցնելով այդ արտոնության տրամադրումը եւ դրա փոխարինումն այլ մեխանիզմով, վաղուց էր հայտնի։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս իրավիճակում սպասվում է անշարժ գույքի գների անկում, որովհետեւ ակտիվությունը շուկայում բավականին նվազել է, ինչն էլ վաղ թե ուշ պետք է անդրադառնա գների վրա։ Անշարժ գույքի գների անկմանը կնպաստի նաեւ գույքահարկի սպասվող բարձրացումը, որն էլ կազդի նոր բնակարան ձեռք բերելու հարցում մարդկանց որոշումների վրա»,–նշեց պատգամավորը։
Ա. Խաչատրյանի կարծիքով, հիպոթեքային վարկի տոկոսի վերադարձման հարցը պետք է դիտարկել այս ընդհանուր համատեքստում՝ հստակեցնելով պետության եւ կառավարության քաղաքականությունն ու դիրքորոշումը։ Մասնավորապես, պե՞տք է արդյոք անշարժ գույքը լինի որպես ներդրումային ակտիվ, թե՞ ոչ, ինչպիսի՞ մոտիվացիա է անհրաժեշտ ստեղծել քաղաքացիների համար եւ այլն։ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Երեւանի առաջին եւ երկրորդ գոտում եկամտահարկի վերադարձը դադարեցնելու օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելը կախված է նաեւ եկամուտների համատարած հայտարարագրումից։
Պատգամավորի խոսքով, եթե նորակառույց բնակարանների եկամտահարկի վերադարձի հարցը դուրս գա, ապա այդ դեպքում շինարարության ոլորտում անկում կունենանք։ Երբ անշարժ գույքի գները իջնում են, բնականաբար, դա ազդում է նաեւ շինարարության ծավալների վրա, եւ այստեղ է, որ առաջնային է դառնում, թե կառավարությունն ինչպիսի այլընտրանքային աջակցության մեխանիզմ է նախատեսում ներդնել. «Եթե հրաժարվում ենք եղածից, ապա ինչ ենք առաջարկում դրա փոխարեն, ի՞նչ ծավալի արտոնություններ, որքանո՞վ է խթանվելու երիտասարդ ընտանիքների կամ մարդկանց կողմից նոր բնակարանների ձեռքբերումը։ Շատերը փոխարինում կամ բարելավում են իրենց բնակարանային պայմանները»։
Փաստ է, որ շինարարությունն առավելապես Երեւանում է իրականացվում, որովհետեւ մայրաքաղաքում անշարժ գույքի գինն այնքանով բարձր է, որ շահավետ է դառնում շինարարությունը։ Մինչդեռ մարզերում բազմաբնակարան շենքերի շինարարությունը շահավետ չէ։ «Շուկայի բացակայությունը կամ թույլ զարգացած լինելը մարզում ոչ շահավետ է դարձնում շինարարությունը։ Գործարքները քիչ են, իսկ անշարժ գույքի լիկվիդային արժեքն էլ բավականին ցածր»,–նկատեց զրուցակիցս։
Անցած տարի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էին հիպոթեքային վարկի տոկոսադրույքի վերադարձ իրականացնել նաեւ մարզերում երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանների համար։ Դրա նպատակն էր մարզերում բնակվող մարդկանց եւս բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալ եւ հետ ստանալ հիպոթեքային վարկի տոկոսադրույքները։ «Նրանք մեղավոր չեն, որ իրենց բնակավայրերում առաջնային շինարարություն չկա, հետեւաբար՝ առաջնային շուկա։ Արդյունքում ստացվում է, որ եթե մարզերի բնակիչները եկամտային հարկի տոկոսադրույքը ստանալու համար պարտադիր պետք է բնակարան ձեռք բերեն Երեւանում։ Դրանով մենք խթանում ենք, որպեսզի երիտասարդները մայրաքաղաք գան, մինչդեռ պետք է քայլեր ձեռնարկել համաչափ զարգացման համար»,–մանրամասնեց պատգամավորը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

10-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO