Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Բուժաշխատողներին ժողովուրդը մի ամբողջ գարուն է «պարտք»

Առաջնագծի բժշկուհին հանրությանը սթափության կոչ է անում

Ամիսներ առաջ, երբ Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը, օրեր անց մի բժշկուհու աղմկահարույց ու հուզառատ լուսանկար հայտնվեց սոցցանցերում, որն սկսեցին անխնա տարածել եւ որի առթիվ սրտաբուխ մեկնաբանություններ գրել։ Լուսանկարն արվել էր պատահական, որում պատկերված բժշկուհին հոգնատանջ հայացքով փակել էր դեմքը եւ, կարծես, արտասվելիս լիներ։
Նկարի հերոսուհին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաճարակաբանության վերահսկողության պատասխանատու Ռոմելլա Աբովյանն էր, ով «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում վերհիշեց ապրումներն ու ասաց, որ երկրի առողջապահական համակարգն իր ողջ՝ թե՛ կադրային ներուժով, թե՛ ֆունկցիոնալ կարողություններով պատրաստ էր առաջին վարակակրին ընդունելու։ Մարտի 1—ից՝ կորոնավիրուսի արձանագրման առաջին իսկ օրից մինչեւ մայիսի 10—ը, նա եղել է առաջնագծում, պացիենտների կողքին։
«Մարտի 13—ին, երբ վարակակիրների հոսքը սկսեց աճել, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը դատարկվեց, եւ պատրաստվեցինք ընդունելու միայն կորոնավիրուսով հիվանդների, առանց պատկերացնելու, թե ինչ պացիենտների հետ ենք գործ ունենալու։ 24 ժամ վազքի մեջ էինք, որպեսզի կարողանայինք շտապ օգնության ավտոմեքենաները նշանակված ուղիներով ուղարկել։ Կորոնավիրուսով առաջին վարակվածների շրջանում կար հուզմունք ու վախ, ինչը հոգեբանական շատ մեծ ազդեցություն էր թողել ինձ վրա։ Մի մասնաշենքից մյուսը գնալուց հոգու պոռթկում ունեցա, գլուխս դրեցի քարե պատնեշին, այդ պահին էլ լուսանկարել էին»,–պատմեց բժշկուհին՝ մի կերպ թաքցնելով հուզմունքն ու վերապրածը։
Մինչ առաջին հաստատված դեպքը, նախապատրաստական աշխատանքներ էին կատարվում երկրում թե՛ փաստաթղթային, թե՛ անձնակազմի ուսուցման ուղղությամբ։ Երբ արձանագրվեց վարակի առաջին դեպքը, ըստ զրուցակցիս, առողջապահական համակարգում արդեն ներդրված էին վարակի վերահսկողական բոլոր գործընթացները։
«Լուրը, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել, հոգեբանական մեծ հարված էր։ Որքան էլ ենթագիտակցորեն մտածում էինք, որ հնարավոր էր, այդուհանդերձ, խուսափել վարակի ներթափանցումից, սակայն իրականում հասկանում էինք, որ դա անհնար կլիներ։ Հասկացանք, որ ամեն ինչ սկսվում է, եւ պետք է պատերազմենք կորոնավիրուսի դեմ։ Արդեն իրականացվել էր կարողությունների գնահատում, ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, միջազգային փաստաթղթերն էին տեղայնացվել, ցուցումներ էին տրվել։ Խնդիրը ինքնագիտակցության մեջ էր, նման սցենարների եւ նման ընթացքի չենք սպասել, չգիտեինք՝ բնակչությունն ինչպես կարձագանքի, ինչպիսի վարքագիծ կդրսեւորի կանխարգելիչ միջոցառումների պահպանման հետ կապված»,–ասաց Ռոմելլա Աբովյանը։
Ի տարբերություն համաշխարհային վիճակագրության թվերի, կորոնավիրուսով մահացության ցուցանիշը Հայաստանում, բարեբախտաբար, ցածր է, ինչը տիկին Ռոմելլան պայմանավորում է վարակակիրների վաղ հայտնաբերման գործընթացով։ Նրա խոսքով՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի առջեւ դրված էր ահռելի աշխատանք՝ յուրաքանչյուր դեպքի ժամանակ անհապաղ կատարել համաճարակաբանական հետազոտություն, շտապ հայտնաբերել կոնտակտավորներին եւ մեկուսացնել։
Ինչ վերաբերում է թոքերի օդափոխման սարքավորումների թվաքանակին, ապա, բժշկուհու խոսքով, դրանց սակավության խնդիր առողջապահական համակարգում այս պահին չկա։
«Եթե հասարակությունը սթափվի եւ հասկանա, որ սա համընդհանուր պայքար է, ապա սարքավորումների խնդիր հետագայում չենք ունենա։ ՀՀ—ում շատ բարձր պատրաստվածությամբ բժիշկներ են աշխատում, ովքեր անգամ չմտածելով ընտանիքի, երեխաների մասին, առաջնագծում են եւ պատրաստ են պայքարել մինչեւ վարակի ավարտը։ ՀՀ—ում ապրող քաղաքացիները պետք է վստահեն ՀՀ կառավարությանը եւ առավելագույնս հետեւեն պարետատան հորդորներին՝ նվազագույնի հասցնելով լայնամասշտաբ շփումները։ Եթե հորդորներին չհետեւենք, ապա վարակը կներթափանցի արդեն յուրաքանչյուրիս ընտանիք։ Ժամանակավոր սահմանափակենք շփումները՝ այդպիսով բնակչությունը հարգանք կցուցաբերի այն բուժաշխատողների նկատմամբ, ովքեր կորցրել են 2020 թ. իրենց գարունը։ Թո՛ւյլ տանք նրանց տուն, ընտանիք վերադառնալ»,–ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաճարակաբանության վերահսկողության պատասխանատու Ռոմելլա Աբովյանը՝ եվս մեկ անգամ սթափվելու կոչ անելով հանրությանը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

11-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO