Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՅԼՔ...


ՀՀ քաղաքացին իր տնտեսական իրավունքները կպաշտպանի նաեւ միջազգային հարթակում

Վավերացման է ներկայացվել «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը

Մարդու տնտեսական եւ սոցիալական իրավունքների պաշտպանության համար ձեւավորված են օրենսդրական համապատասխան դաշտ եւ այդ հարաբերությունները կարգավորող պետական-իրավական մարմիններ։ Գործնականում սակայն լինում են դեպքեր, երբ նման հարաբերությունների ժամանակ ծագած խնդիրները հնարավոր է լինում կարգավորել ոչ իրավական գործիքներով։ Վերջինիս կարիքը հատկապես զգացվում է ծանրաբեռնված դատական համակարգ ունեցող երկրներում, որոնց թվին է դասվում նաեւ Հայաստանը։ Հանրապետությունում մեկ դատավորի ծանրաբեռնվածությունը երբեմն անցնում է 1000 գործի սահմանագիծը, եւ դրանց դատական քննությունը հաճախ տարիներ է տեւում։ Հայտնի է, որ հատկապես տնտեսական եւ ֆինանսական վեճերի լուծման նման երկարաժամկետ գործընթացները իմաստազրկում են դրանք եւ լուծում ստանալու դեպքում էլ ժամանակավրեպ են լինում՝ հատկապես ոչ նյութական վնասների վերականգնման առումով։
Վերոնշյալ իրողությունը պետություններին առաջադրում է տնտեսական եւ սոցիալական վեճերի լուծման նոր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտությունը։ 2009 թվականին Հայաստանում ներդրվեց ֆինանսական հաշտարարի գրասենյակը։ Կանխատեսելի էր, որ Հայաստանի դատական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով այս ինստիտուտին դիմելու դեպքերը շատ էին լինելու։ Ֆինանսական օմբուդսմենին գրասենյակի աշխատանքների առաջին տարում ծագած խնդիրների լուծման համար դիմել էին 54 անձ, իսկ արդեն 2018 թվականին դիմումների թիվը տարեկան հասել էր 3000—ի։ 2019 թվականին Ֆինանսական հաշտարարի գրասենյակը քննել է 5500 գործ։ Այս երեւույթը փաստում է, որ անհամեմատ ավելի մեծ թվով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք նախընտրում են ֆինանսական վեճերը լուծել դատական համակարգից դուրս։
Ներկայացվող խնդիրը նաեւ միջազգային իրավունքի պաշտպանության սուբյեկտների ուշադրության կենտրոնում է։ Դեռեւս 1966 թվականի դեկտեմբերի 16—ին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, որը բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար։ Հայաստանում այն ուժի մեջ է մտել 1993 թ. դեկտեմբերի 13—ին։ Դաշնագրի կիրառման արդյունավետության բարձրացման եւ գործնական մեխանիզմներ ներդնելու համար ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեան 2008 թ. դեկտեմբերի 10—ին ընդունել է «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը։ Արձանագրությունը ստորագրել է 45 պետություն եւ ուժի մեջ է մտել 24 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2009 թ. սեպտեմբերի 29—ին, սակայն դեռ չի վավերացրել։
Արդարադատության նախարարությունը խորհրդարան է ներկայացրել «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը։ Դաշնագիրն ապահովում է մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության եւ նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը։ Դրանով լուծվում են արդարության, ազատության եւ մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարցերը։
Դաշնագրի նպատակներին հասնելու եւ դրա դրույթները կիրարկելու համար արձանագրությունը ՄԱԿ—ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին հնարավորություն է տալիս իրականացնելու որոշակի գործառույթներ, մասնավորապես՝ արձանագրության դրույթներով նախատեսված կարգով կողմ երկրներից հաղորդագրություններ ստանալու եւ քննարկելու, հաղորդագրության վերաբերյալ իր կարծիքներն առաջարկությունների հետ միասին վերջիններիս փոխանցելու։ Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական ու մշակութային որեւէ իրավունքի կոպիտ եւ պարբերաբար խախտման մասին կոմիտեի կողմից հավաստի տեղեկատվություն ստանալու դեպքում կողմ պետությանը տեղեկատվության ուսումնասիրության ուղղությամբ համագործակցելու կոչ է արվում, եւ այդ նպատակով համապատասխան տեղեկատվության վերաբերյալ դիտարկումներ են ներկայացվում։
Արձանագրության վավերացմամբ Հայաստանը կպարտավորվի ընդունելու անհատական հաղորդումներ դաշնագրի դրույթների խախտումների վերաբերյալ, պատշաճ ուշադրություն դարձնելու իր քաղաքացիների եւ իրավաբանական անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին ու առաջարկություններին։ Հայաստանը կպարտավորվի կոմիտե ներկայացնելու գրավոր պատասխաններ, այդ թվում՝ տեղեկություններ՝ մեր երկրում արձանագրված դեպքերի վերաբերյալ տեսակետների ու առաջարկությունների ուղղությամբ ձեռնարկված եւ նախատեսված ցանկացած գործողության մասին։
Միջազգային այս կարեւոր համաձայնագրին միանալը էականորեն կնվազեցնի դատական համակարգի եւ ֆինանսական հաշտարարի գրասենյակի ծանրաբեռնվածությունը։ Նման վեճերի լուծման միջազգային հարթակի օգտագործումը էականորեն կբարձրացնի մարդու տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքի պաշտպանության մակադակը։ Այս գործիքը մեխանիզմներ է պարունակում նաեւ միջպետական վեճերի լուծման առումով, ինչը պակաս կարեւոր չէ նման բարդ տարածաշրջանում գտնվող մեր հանրապետության համար։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

12-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO