Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Եվրախորհրդարանականների հայտարարությունը չունի իրավական ուժ

Այն համահունչ չէ նաեւ եվրոպական կողմի պաշտոնական դիրքորոշմանը

Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են ընդունել՝ «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր մայրուղու կառուցման» վերաբերյալ։ Նախօրեին արված հայտարարության եւ դրա քաղաքական հետեւանքների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ։
–Պրն Մինասյան, որքանո՞վ էր սպասելի նման հայտարարության պատրաստումը։ Ի՞նչ քայլեր կարող էր անել հայկական կողմը ոչ հայանպաստ հայտարարությունը «չեզոքացնելու» համար։
–Նախ պետք է արձանագրել, որ այդ պաշտոնյաների կողմից համատեղ հայտարարություն նախկինում չի ընդունվել։ Ավելին, հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերը դուրս են խորհրդարանական համագործակցության կոմիտեների իրավասությունների շրջանակից։ Բացի այդ, հայտարարությունն աչքի է ընկնում ընդգծված միակողմանի շեշտադրումներով, որոնք ոչ միայն չեն արտահայտում Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը, այլ նաեւ համահունչ չեն Եվրախորհրդարանի կողմից նախկինում ընդունված բանաձեւերին եւ հայտարարություններին։ Երեք խորհրդարանականների կողմից նման հայտարարության ընդունման գործընթացում նկատելի են ադրբեջանական լոբբիստական ջանքերը։ Պետք է ընդգծել, որ սա ընդամենը հայտարարություն է, որը չունի որեւէ իրավական ուժ։ Միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, որտեղ ամրագրված է ԵՄ պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն, ի դեպ, վավերացվել է նաեւ Եվրախորհրդարանի կողմից։ Տարածված հայտարարությունում տեղ գտած ձեւակերպումները համահունչ չեն եվրոպական կողմի դիրքորոշմանը։ Այնուամենայնիվ, ընդունված հայտարարությունը թերագնահատել եւս չարժե եւ դրան հակազդելու համար անհրաժեշտ է հետեւողական աշխատանք տանել եվրոպական կառույցների հետ՝ նրանց հնարավորինս փաստարկված ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու կենսական անհրաժեշտությունը, որպեսզի Բաքվի հակահայկական այս արշավը որեւէ նստվածք չթողնի։
–Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ այս հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացների եւ հակամարտության խաղաղ կարգավորման վրա։
–Տվյալ հայտարարությունը որեւէ իրավական կամ քաղաքական ազդեցություն չի կարող ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի վրա։ Անշուշտ, Ադրբեջանը որեւէ ձեւով շահագրգռված չէ Հայաստանը եւ Արցախը կապող ենթակառուցվածքների զարգացմամբ, ուստի փորձելու է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել խոչընդոտելու համար հայկական կողմի նման նախաձեռնությունները։ Այս ամենն ուղեկցվում է նաեւ ադրբեջանական քարոզչամեքենայի տեղեկատվական արշավով, որի վառ դրսեւորումներից էր նաեւ այն, որ, օրինակ՝ երեք խորհրդարանականների հայտարարությունը մատուցվեց որպես «դիվանագիտական աննախադեպ հաղթանակ», սակայն գործնականում այդ հայտարարությունը չունի անգամ իրավական ուժ։ Բավական կարեւոր է տվյալ հայտարարությունը գնահատել հնարավորինս ռացիոնալ՝ չգերագնահատել դրա արժեքը եւ միեւնույն ժամանակ չթերագնահատել այն, քանի որ, անկախ դրա կարգավիճակից, այն կարող է ստեղծել բացասական ֆոն։
–Հայտարարության մեջ օգտագործված է «օկուպացված տարածքներ» արտահայտությունը։ Կարելի է ենթադրել, որ այն ունի ադրբեջանական ձեռագիր, այսինքն՝ գործի է դրվել խավիարային դիվանագիտությունը։
–Հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումներն ինքնին կանխակալ են, միակողմանի եւ հակասական։ Նրանք հաստատական աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նրանց 2009 թ. հիմնարար սկզբունքներին, սակայն բացահայտորեն աղավաղում են այդ սկզբունքների էությունը։ Հայտարարությունում կիրառված բառակազմն անընդունելի է, քանի որ կանխորոշում է Արցախի վերջնական կարգավիճակը եւ սահմանափակում է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Իսկ արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքն է, որը պետք է իրացվի առանց որեւէ սահմանափակման։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը, ապա հարկ է նշել, որ եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բաքվի կողմից կաշառված եւ նրա շահերն առաջ մղող պատգամավորների վերաբերյալ պարբերաբար սկանդալային բացահայտումներ եւ հետաքննություններ են հրապարակվում, ապա Եվրախորհրդարանում կոռուպցիայի առկայության մասին, ցավոք, համեմատաբար քիչ է խոսվում։ Անշուշտ, տվյալ միակողմանի հայտարարության ընդունման գործում Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրել, եւ, թերեւս, պատահական չէ, որ դրա հեղինակներից ոմանք նախկինում եւս աչքի են ընկել ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Ավելին, հայտարարության հեղինակները, փաստացի, չարաշահել են իրենց դիրքը՝ տարածելով այս հակասական եւ միակողմանի հայտարարությունը։
–Եվրախորհրդարանի ներկայացուցիչները նաեւ մտահոգություն էին հայտնել, որ ճանապարհի կառուցումը հայկական կողմը չի համաձայնեցրել ադրբեջանական կողմի հետ։ Արդյո՞ք նման գնահատականներով մեր եվրոպական գործընկերները չեն լեգիտիմացնում Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը։
–Ինչպես նշեցի, հայտարարության շեշտադրումներն ունեն խիստ ադրբեջանամետ բնույթ եւ չեն համապատասխանում ո՛չ Եվրախորհրդարանի կողմից նախկինում ընդունված բանաձեւերին ու հայտարարություններին, ո՛չ Եվրամիության դիրքորոշմանը։ Բավական կարեւոր է, որ հայկական կողմը եվրոպացի գործընկերներին հնարավորինս հանգամանորեն ներկայացնի, որ նոր մայրուղու կառուցումն ունի խիստ հումանիտար բնույթ։ Այն եւս մեկ հնարավորություն է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների իրացման տեսանկյունից։ Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ մարդու իրավունքների «գորշ գոտիների» վերացումը պետք է գտնվի նաեւ մարդու իրավունքները գերակայություն հռչակած միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում, եւ այս կամ այն միավորի քաղաքական կարգավիճակը չպետք է խոչընդոտ լինի նրա քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացման համար։
–Ո՞րը պետք է լինի հայկական կողմի պատասխանը։
–Հայակական կողմը նախեւառաջ պետք է հստակ հակադարձի տվյալ հայտարարությանը՝ ընդգծելով դրա անընդունելի միակողմանի բնույթը եւ հակասությունները։ Միեւնույն ժամանակ բավական կարեւոր է շարունակել հետեւողական աշխատանքը եվրոպական կողմի հետ բոլոր մակարդակներով։ Այս հարցում իր կարեւոր դերակատարումը պետք է ունենա նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

13-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO