Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Մարտին Գալստյանի գալով բանկային համակարգի համար նոր էջ է բացվում՝ հիմնված նախկին շրջանի լավագույն փորձի վրա»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին։
Իր խոսքում վարչապետը նշել է. «Այսօր Կենտրոնական բանկում կարեւոր իրադարձություն է. մենք հրաժեշտ ենք տալիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, եւ այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը։
Պարոն Ջավադյան, ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրման համար։ Պարոն Գալստյան, ուզում եմ Ձեզ շնորհավորել եւ հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում գործունեության մեջ։
Պարոն Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, արդեն բավական երկար ժամանակ աշխատում է բանկային համակարգում։ Ընդհանրապես, վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ եւ կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ ու կորիզ է ձեւավորվել, որն, ընդհանուր առմամբ, աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա։ Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարեւոր ձեռքբերումներից է, եւ այն Հայաստանի Հանրապետությունում կայացած է ու կայուն։
Այն, թե ինչպես ֆինանսական համակարգը, բանկային համակարգը դրսեւորեց իրեն մի շարք ճգնաժամային իրավիճակներում, ֆինանսական կամ քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շրջանում, այժմ՝ կորոնավիրուսի ճգնաժամային վիճակում, դրա ամենավառ վկայությունն է։
Այս փոփոխությունը, որ տեղի է ունենում, կարեւոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն ԿԲ գործունեության համար։ Բայց մյուս կողմից նաեւ սա խորհրդանշում է առանց կայունության խաթարման՝ փոփոխությունների, բարեփոխումների հետագա զարգացման կուրսը եւ անհրաժեշտությունը»։
Վարչապետն ընդգծել է, որ ընթացիկ ժամանակաշրջանում մեր բանկային համակարգի կարեւորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ավելի մանրամասն աշխատանք տանել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան տեսնել եւ հասկանալ բանկային համակարգի գործունեության նրբությունները, թե ինչպես է ընդհանրապես համակարգն աշխատում։ «Կարծում եմ, մեր մեծագույն խնդիրներից է լինելու բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անելը, որ համակարգի եւ քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, երկխոսության վրա հիմնված, որպեսզի թույլ չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձեւավորվեն, մանավանդ որ մեր բանկային, ֆինանսական համակարգի կայունությունը վերջինիս կայուն զարգացման կարեւորագույն նախադրյալներից մեկն է»,–նշել է կառավարության ղեկավարը։
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ վերջին 2 տարվա ընթացքում համատեղ աշխատանքի համար եւ նշել, որ այն եղել է հետաքրքիր։ «ԿԲ—ն ներգրավված է եղել կառավարության տնտեսական քաղաքականության քննարկումներում, որոնք շատ հետաքրքիր են եղել։ Պետք է այդ ավանդույթը շարունակել եւ գտնել նորանոր ձեւեր՝ այդ քննարկումների արդյունքներն ավելի առարկայական դարձնելու համար»,–եզրափակել է վարչապետը։

16-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO