Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը»

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ։
Վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներ, արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը, եւ պիտի անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն։ Բայց պիտի նաեւ ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել։ Սովորաբար, սահմանադրության փոփոխությունները կամ բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայնդեպս մենք այդպիսի փորձ ունենք, եւ այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձի, անձանց շրջանակի համապատասխանեցնելը։ Այս առումով կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է մեզ բերել որոշակի խնդիրների։ Բայց հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու։ Մի քանի օր առաջ ես այլ համատեքստում անդրադարձել եմ այդ խնդրին, հիմա կարծում եմ՝ պատեհ առիթ է անդրադառնալ այս միջավայրում։
Գիտեք, երբ ես, նաեւ վարչապետի կարգավիճակով, շատ պրոբլեմների մեջ խորամուխ եմ լինում, անխուսափելիորեն արձանագրում եմ մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի եւ քաղաքացու կամքի միջեւ։ Շատ դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ օրենքը, օրինականությունը, կարգը չունեն հանրային բավարար ընկալում, սրա պատճառներից մեկը գուցե կարող է լինել հենց դա, որ պետական կարգը չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ։ Իսկ ինչո՞ւ չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ։ Կարծում եմ՝ կարեւորագույն պատճառներից մեկն այն է, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի եւ այդ պետական կարգի ձեւավորմանը, եւ սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարեւոր, հայեցակարգային, փիլիսոփայական եւ բովանդակային պրոբլեմն է։ Հետեւաբար, շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի եւ քաղաքացու կամքի, կամ պետական կարգի եւ քաղաքացիների ամբողջության, ժողովրդի կամքի միջեւ։ Սա մեծագույն խնդիրն է, որ դրված է մեր առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը»։
Երկրի վարչապետն անդրադարձել է նաեւ ընտրական գործընթացների հետ կապված մի հարցի՝ ասելով. «Մենք պետք է մտածենք Հայաստանում ընտրական համակարգի տեխնոլոգիական այլընտրանքներ ունենալու մասին։ Տեսեք՝ հիմա հանրաքվե ունենք նշանակած, որը կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում եւ, ըստ էության, չենք կարող իրականացնել։ Բայց կա տեսակետ, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար լինելու է մեզ հետ՝ ոչ միայն Հայաստանում այլեւ ամբողջ աշխարհում, եւ կարող է համաճարակային վտանգավոր իրավիճակ լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւ այլն։ Մենք պետք է մտածենք, թե արդյոք կարող ենք ունենալ օնլայն քվեարկության հուսալի համակարգ, որի արդյունքները նույնքան վստահելի կլինեն, ինչքան վստահելի են, օրինակ, մեր վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Կարծում եմ, որ այս հարցին պետք է նայենք ոչ միայն ուղղակի որպես ընտրական հարց, այլ սա, ըստ էության, նաեւ մեր պետական անվտանգության հարց է, որովհետեւ եթե հանկարծ պարզվի, որ համաճարակային իրավիճակի պատճառով մենք սահմանափակումներ ունենք քվեարկությունը սովորական կարգով անցկացնելու առումով, դա, ի վերջո, կարող է դառնալ նաեւ քաղաքացիների իրավունքների խախտման շատ մեծ թնջուկ եւ պրոբլեմ։ Որովհետեւ եթե նույնիսկ համաճարակային պայմաններում մենք ասենք՝ կապ չունի, անում ենք ընտրություն, ենթադրաբար շատ քաղաքացիներ, մտավախություն ունենալով, որ իրենք կարող են այդ միջոցառմանը մասնակցելով վարակվել այս կամ այն հիվանդությամբ, կարող են ուղղակի դեֆակտո զրկվել իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելու հնարավորությունից։ Սա ես ասում եմ ուղղակի որպես մի հարց, որը առնվազն պետք է դիտարկենք եւ այստեղ էլ եզրակացություններ անենք։ Իհարկե, սա ուղիղ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության հետ չի առնչվում, բայց, մյուս կողմից, կարող է նաեւ առնչվել, որովհետեւ Սահմանադրությունը կարող է նաեւ այդպիսի հնարավորություններ դիտարկել կամ որոշակի ուղենիշներ եւ ձեւակերպումներ տալ, որոնք հետագա որոշումների կայացման համար ավելի պարարտ հող կստեղծեն»։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է 2020թ. փետրվարից կատարված աշխատանքները՝ նշելով, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քննարկումներն անցկացվել են հեռավար տարբերակով։ Նա ընդգծել է, որ մանրամասն քննարկումներ են ծավալվել վարչապետի նշած առանցքային հարցերի շուրջ՝ քաղաքացի-պետական ինստիտուտներ օրգանական կապի վերականգնման տրամաբանության ներքո։ Դիտարկվել են միջազգային գործընկերների հետ համագործակցության, խորհրդատվական օժանդակության հարցերը։ Հանձնաժողովը շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, ակնկալվում է մինչեւ 2020 թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչեւ 2021թ. հունիս՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծ։
Հանձնաժողովի անդամներն արդյունավետ են գնահատել կայացած քննարկումները եւ իրենց դիտարկումներն են ներկայացրել ՀՀ վարչապետի նշած հարցադրումների վերաբերյալ։ Նրանք համակարծիք են եղել, որ սահմանադրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքացի-պետական կարգ օրգանական կապի վերականգնման, դատական համակարգի անկախության, ընտրական մեխանիզմների թափանցիկության երաշխավորման եւ ֆունդամենտալ այլ մոտեցումների տրամաբանությամբ։ Ընդգծվել է գործընթացի թափանցիկության ապահովման եւ այդ նպատակով նախատեսված հանրային քննարկումների կարեւորությունը։
Վարչապետ Փաշինյանը ողջունել է արդյունավետ աշխատանքային մթնոլորտը, շնորհակալություն հայտնել հեռավար կարգով կատարված աշխատանքների համար եւ հաջողություն մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին։

16-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO