Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՅԼՔ...


«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը» ընթացք կստանա

550 հազար եվրո գումարի չափով լրացուցիչ դրամաշնորհ կստանանք

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» (խոսքը Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի/ենթակայանների մասին է) վարկային ծրագրի շրջանակներում 2017 թ. որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել ծրագիրը, եւ ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները։ Ի՞նչ վիճակում է այժմ այս ծրագիրը, գտնվե՞լ են լուծումները, թե՞ դեռ դադարեցված է։
Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ այս ծրագրի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել, եւ 2019 թ. հոկտեմբերի 30-ին վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքներով որոշում է կայացվել ծրագիրն իրականացնել արդեն իսկ կնքված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված տեխնիկական լուծումներով։ Նաեւ, ըստ ՏԿԵ նախարարի էնեգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանի, ծրագիրը շարունակել ընթացիկ մրցութային գործընթացների դադարեցման եւ երեք լոտով նոր մրցույթների նախաձեռնման տարբերակով։ Բացի այդ, քննարկման արդյունքում, հաշվի առնելով, որ նոր մրցութային գործընթացը ծրագրի իրականացման շրջանակներում ընտրված խորհրդատուի համար լրացուցիչ նոր առաջադրանք է (որը ներառված չէ խորհրդատուի հետ կնքված պայմանագրի ծավալներում, եւ որ ծրագրի կասեցման ընթացքում կասեցվել է նաեւ պայմանագիրը), հանձնարարվել է ապահովել խորհրդատվական պայմանագրի վերաակտիվացումը՝ նախատեսելով համապատասխան լրացուցիչ ֆինանսական միջոցներ նոր մրցութային գործընթացը կազմակերպելու համար։
Նույն տարվա՝ 2019 թ. դեկտեմբերի 17-ին կնքվել է պայմանագրի փոփոխությունը, ըստ որի՝ պատվիրատուն խորհրդատուին 2020 թ. ընթացքում պետք է վճարի մինչեւ ծրագրի դադարեցումը եւ դադարեցման ընթացքում խորհրդատուի կողմից մատուցված ծառայությունների համար 350 հազ. եվրո գումար եւ նոր մրցութային գործընթացի կազմակերպման համար՝ 340 հազ. եվրո գումար։
Ծրագիրը շարունակելու մասով բանակցող կողմերը համաձայնության եկել են։ Ի դեպ, կողմերն են գերմանական KfW բանկը, հայկական «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ—ն (ծրագիրն իրականացնողն է) եւ ծրագրի խորհրդատու «Fichtner» ընկերությունը։ Այս երեք կողմերը բանակցությունների արդյունքում համաձայնել են, որ բանկի (նաեւ ծրագրի կասեցմամբ պայմանավորված) պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ծրագրի նախապատրաստման լրացուցիչ ուսումնասիրություններ ու հետազոտություններ։ Եվ պարզվում է, որ լրացուցիչ գումարի անհրաժեշտություն կա։
Հարց է ծագում՝ բայց չէ՞ որ ծրագիրը դադարեցվել էր, հապա ի՞նչ է եղել գումարի չօգտագործված մասը։ Պարզվում է նաեւ, որ չօգտագործված միջոցները կան, բայց դրանք բավարար չեն լրացուցիչ ուսումնասիրությունների համար։ Իսկ եթե ավելի ստույգ, ապա, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, իրավիճակը սա է. «Հաշվի առնելով, որ բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության միջեւ 2013 թ. մայիսի 24—ին կնքված 820 000 եվրո դրամաշնորհի տրամադրման ֆինանսական համաձայնագրով սահմանված նպատակների շրջանակներում մինչեւ ծրագրի կասեցումը իրականացված նախապատրաստման միջոցառումների արդյունքում դրամաշնորհի չօգտագործված միջոցները բավարար չեն լրացուցիչ ուսումնասիրությունների եւ հետազոտությունների համար, բանկը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է այդ նպատակով տրամադրել 550 000 եվրո գումարի չափով լրացուցիչ դրամաշնորհային միջոցներ»։
Ի դեպ, բանկը հայտնել է նաեւ, որ լրացուցիչ դրամաշնորհային միջոցները կտրամադրվեն նոր համաձայնագրի կնքմամբ՝ չկապելով այն 2013 թ. համաձայնագրի հետ։ Գործը շուտով ընթացք կստանա. գործադիրն արդեն հավանություն է տվել ՀՀ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Կովկասյան էլէկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում փորձագիտական ծառայություններ մատուցելու համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

16-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO