Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Դասակարգել թանգարանային ժողովածուն

Կառուցվածքային ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում։ Հաստատության տնօրեն Հարություն Մարությանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կատարվող կառուցվածքային փոփոխությունների նպատակն է դասակարգել թանգարանային ժողովածուն եւ այդ ժողովածուի մեջ հստակ առանձնացնել թանգարանային ֆոնդն ու գրադարանը՝ հաշվառել, պահպանել եւ օգտագործել ըստ դրանց համար նախատեսված ՀՀ օրենքների եւ կարգերի։
Հ. Մարությանի խոսքով՝ մինչ այս թանգարան-ինստիտուտում գրքերը գրանցվել են որպես թանգարանային/ֆոնդային միավորներ։ Համաձայն թանգարանային ֆոնդերից օգտվելու կարգի՝ ցանկացած թանգարանային/ֆոնդային միավոր վերցնելու համար կա հատուկ ընթացակարգ. պետք է լրացվեն մի շարք ձեւաթղթեր եւ գրանցումներ արվեն տարբեր մատյաններում, իսկ ֆոնդից միավոր կարելի է դուրս բերել միայն համապատասխան գրավոր կարգադրությամբ ու կամ ցուցադրման, կամ հատուկ նախատեսված սենյակում՝ հետազոտման կամ առարկայի վերականգնման նպատակով։ Ուսումնասիրման նպատակով ֆոնդապահոցից դուրս բերված թանգարանային/ֆոնդային առարկայի հետ կարելի է աշխատել մեկ որոշակի սենյակում, ֆոնդապահի հսկողության տակ, ամեն աշխատանքային օրվա ավարտին այն պետք է հետ վերադարձվի ֆոնդապահոց եւ այլն։ Այսինքն, եթե գիրքը գրանցված է որպես թանգարանային առարկա (ինչպես արված է ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում), ապա նաեւ գիտաշխատողներն իրավունք չունեն գրքերը տանել իրենց աշխատասենյակները։ Թանգարանային առարկան թանգարանի ներսում կարող է տեղաշարժվել միայն հատուկ սահմանված կարգով։
«Գործընթացն արդեն սկսվել է։ Քանի որ մեր առաջարկը ենթադրում էր ֆոնդերում իրականացնել կառուցվածքային փոփոխություն՝ համաձայն գործող կարգի, ստեղծվեց ֆոնդային գնման (գնահատման) հանձնաժողով, որի անդամներն են հանրապետության առաջատար մասնագետներ։ Հարցը ուսումնասիրելուց եւ քննարկելուց հետո նիստին ներկա վերոնշյալ մասնագետները որոշում կայացրեցին տարանջատել թանգարանային եւ գրադարանային ֆոնդերը եւ այդ հարցով դիմել համապատասխան գերատեսչություն։ Դրանից հետո Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտից համապատասխան նամակ է ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն, որտեղից էլ ստացվել է պատասխան, ուր, մասնավորապես նշված է. «Չենք առարկում ֆոնդերի կառուցվածքային փոփոխություն կատարելու եւ թանգարան—ինստիտուտում գրադարան ստեղծելու հարցում։ Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի թանգարանային հավաքածուի առանձնահատկությունը՝ նպատակահարմար ենք գտնում, որ յուրաքանչյուր խմբաքանակ տեղափոխելիս՝ դրա կազմը քննարկվի նաեւ հիմնադրամի ֆոնդային գնահատող հանձնաժողովում։ Առաջարկում ենք աշխատանքների արդյունավետությունն ու պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով՝ համագործակցել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ—ի հետ։ Միաժամանակ խնդրում ենք իրականացվող գործընթացների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 5—օրյա ժամկետում նախարարությանը ներկայացնել տեղեկատվություն»,–ասաց Հ. Մարությանը։
Թանգարան—ինստիտուտի տնօրենը շեշտում է՝ գրադարանն առանձնացվում է թանգարանային հավաքածուից, սակայն այն շարունակելու է մնալ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի ժողովածուի անբաժանելի մասը։ Բացի այդ, 2019—2020 թթ. ընթացքում գլխավոր ֆոնդապահի ու գիտական գծով փոխտնօրենի հետ աշխատանք է տարվել ֆոնդերի հետ՝ փաստաթղթային հենքը բարելավելու ուղղությամբ. մշակվել են թանգարանային ֆոնդերի հաշվառման, պահպանման եւ օգտագործման կարգեր, պայմանագրեր եւ այլն. «Թանգարանային ֆոնդերի եւ գրադարանի տարանջատման գործընթացը երկարատեւ, մանրամասն ու հետեւողական աշխատանք է պահանջում, ուստի մենք նախատեսում ենք այն իրականացնել մասնագիտական մոտեցումներով, ՀՀ օրենքներին եւ կարգերին համապատասխան»։
Հ. Մարությանն անդրադարձավ նաեւ գրադարան ստեղծելու անհրաժեշտության հարցին։ Հիմնական ֆոնդերում եղած գրքերը, մամուլը, նյութերը պետք է հանվեն եւ տեղափոխվեն ստեղծվելիք գրադարան։ Թանգարան—ինստիտուտի տնօրենը հանգամանալից ներկայացրեց, թե ո՞րն է նպատակը, ի՞նչ գործառույթ է իրականացնելու գրադարանը, այնտեղ եղած նյութերը հասանելի՞ են լինելու հանրության բոլոր շերտերին։ «Ինչպես նշվեց, թանգարանային ժողովածուի ներսում առանձնացվում են թանգարանային ֆոնդը եւ գրադարանային ֆոնդը կամ գրադարանը։ Գրադարանային ֆոնդի մեջ հաշվառվելու են բացառապես գրքերը եւ մամուլը։ Թանգարանային առարկաները մնալու են թանգարանային ֆոնդում։ Միաժամանակ նշենք, որ գրադարան տեղափոխվող գրքերի ճնշող մեծամասնությունը հրատարակված է 1950—2000—ական թվականներին։ Գրքերի այն մասը, որը 100—130 տարվա հնություն ունի, հաշվառվելու եւ պահպանվելու է գրադարանի հատուկ ֆոնդում, ինչպես որ ՀՀ բազմաթիվ գրադարաններում է»,–նշեց Հ. Մարությանը՝ հիշեցնելով, որ ՀՀ գրադարանների մասին օրենքը, որում առանձնացվում է «գրավոր հուշարձան» հասկացությունը, այն բնութագրվում է որպես «հնատիպ եւ հազվագյուտ գրքեր, տպագիր հրատարակություններ, որոնք ունեն բացառիկ հոգեւոր եւ նյութական արժեք, հատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն։ Դրանց նկատմամբ սահմանվում է հաշվառման, պահպանության եւ օգտագործման հատուկ կանոնակարգ»։
Տնօրենը նկատում է՝ այս պարագայում հսկողությունն ավելի խիստ է լինելու սովորական գրադարանային ռեժիմից։ Թանգարան—ինստիտուտի մասնագիտական գրադարանը մատչելի կլինի ուսումնասիրող հետազոտողների համար, որից կարող են օգտվել համաձայն մշակվող կարգի։ Խոսելով համավարակի պայմաններում թանգարանի աշխատանքի մասին՝ ասաց, որ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը եւս շատ արագ տեղափոխվել է վիրտուալ հարթակ. «Տնօրինության կողմից առաջադրանք եղավ բոլոր գիտաշխատողներին՝ իրենց հետազոտությունների վերաբերյալ նյութեր նախապատրաստել թանգարան—ինստիտուտի կայքէջի եւ ֆեյսբուքյան էջի համար, որպեսզի մեր ընթերցողները հնարավորություն ունենան առցանց հետեւելու մեր գործունեությանը, տեղեկատվություն ստանալու Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր հարցերի, տարբեր մանրամասնությունների մասին։ Գիտական աշխատանքները հիմնականում ընթանում են անխափան. մեր գիտաշխատողներն աշխատում են իրենց գիտական թեմաների վրա եւ հրատարակում դրանք։ Կոնկրետ թանգարանի հետ կապված եղան մի շարք նախաձեռնություններ։ Թանգարան—ինստիտուտի աշխատակիցները սկսեցին «Պատմում են թանգարանի ցուցանմուշները» շարքը, որի շրջանակներում ներկայացվում են մեր թանգարանում պահվող ցուցանմուշները՝ իրենց հարակից պատմություններով»։
Առցանց ներկայացվել է նաեւ դեռ նախորդ տարվանից գործող «Հայերի փրկության գործը Մերձավոր Արեւելքում» ժամանակավոր ցուցադրության մի մասը։ Հ. Մարությանը նշեց, որ ապրիլի 24—ին ընդառաջ բացվել էր նոր ժամանակավոր առցանց ցուցադրություն՝ նվիրված Կիլիկիայում ինքնապաշտպանական մարտերի 100-ամյակին՝ «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով։ «Հուսով ենք, համավարակը շուտով տեղի կտա, եւ մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»,–եզրափակեց տնօրենը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

17-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO