Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՅԼՔ...


Գենետիկական բանկը կպահպանի հայկական ավանդական տեսակները

Ո՛չ ղափամայի դդումն է կորել, ո՛չ էլ որեւէ այլ սորտ

«Հայերէն աշխարհաբար լեզուի լիակատար բառարանում» (Հալէպ, 1957) սրան նաեւ մեղրիկ են ասում, «Հայերէն բացատրական բառարանում» (Երեւան, 1944) էլ իբրեւ մինչեւ 100 կգ ծանրությամբ պտուղ է ներկայացվում, «Հայոց լեզվի հոմանիշների բառարանում» (Երեւան, 1967) այն կոչվում է նաեւ փտուռ, կարկաժ, կոշ։
Մեր դդումն է։
Շատերը նկատած կլինեն, որ սուպերմարկետներում, միրգ—բանջարեղենի խանութներում ղափամայի համար օգտագործվող դդումն այլեւս չկա։ Ի՞նչ եղավ, այլեւս չե՞ն աճեցնում, սո՞րտն է կորել, ձեռնտու չէ՞, դդմի այն սորտերը, որ կան, ներմուծվա՞ծ են, որոնք եւ մոռացության են մատնել մեր սորտը։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումներն ստանալու համար «ՀՀ»—ն դիմեց Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի մասնագետներին։ Կենտրոնի ղեկավար Գայանե Սարգսյանն այդ հարցադրումներին ի պատասխան նախ ծիծաղում է. «Լոլիկի թեմայից հետո էլի անհանգստանու՞մ եք»։ Ես էլ, ի պատասխան, շփոթվում եմ. «Երեւի… այո»։
Գայանե Սարգսյանը, սակայն, անմիջապես չի տալիս իմ վերջին հարցի պատասխանը՝ մոռացվե՞լ է սորտը։ Փոխարենը մասնագետները բացատրում են, թե ինչ տեսակի պտղի հետ գործ ունենք։ Այն, որ դդումը պարունակում է շաքարներ, հանքային եւ պեկտինային նյութեր, կարոտին (A—նախավիտամին), օսլա, վիտամիններ եւն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ։ Դդումը ջերմասեր է, երաշտա եւ չորադիմացկուն։ Նաեւ, որ դդումը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր։ Դրանք հարուստ են C, B1, B2 վիտամիններով, նիկոտինաթթվով, ֆրուկտոզայով, երկաթով, պղնձով, մագնեզիումով, կալիումով։ Դդումն ունի միզամուղ ու լուծողական հատկություններ, ամրապնդում է իմունային համակարգը, մաքրում է օրգանիզմը տոքսիններից։ Իսկ բետա—կարոտինի պարունակության շնորհիվ պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Զուրկ է խոլեստերինից։ Պտղամիսը չեզոքացնում է ստամոքսային թթվի ավելցուկը։ Սննդային մանրաթելերն ունեն հակաքաղցկեղային ազդեցություն։ Պարունակում է մեծ քանակությամբ ցինկ, ինչը կանխում է ոսկորների փխրունությունը։
Թվարկումը կարող է երկար տեւել, եթե խոսենք նաեւ սերմերի ու յուղի օգտակարությունից։ Ուստի գանք մեր հիմնական հարցադրումներին։
Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի դդմազգի եւ ոչ ավանդական մշակաբույսերի սելեկցիայի եւ մշակության տեխնոլոգիայի բաժնի վարիչ Ռայա Բալայանը խոսում է հայկական ավանդական դդմի 3 սորտերից՝ Արարատի վարդագույնը, Բերքանուշը, Սափորիկը։ Կենտրոնը տեղայնացրել ու այս տարի մի սորտ է շրջանացրել՝ «Սեմ», սրա սերմերը առանց կեղեւի են, մերկասերմ են։ Ղափամայի համար նախատեսված սորտը, որ հարմար է նաեւ մուրաբա պատրաստելու համար, Արարատի վարդագույնն է։ Փոքրիկ, կժանման դդումը մեր Սափորիկն է։ Իսկ երկար, տանձանման սորտը՝ 3—5 կգ—անոց, որ գազարագույն է, շատ համեղ եւ նույնիսկ առանց եփելու էլ ուտվում է, Բերքանուշն է։ Սափորիկն ու Բերքանուշը մեր սորտերն են, որ շատերը սխալմամբ իբրեւ ներմուծված են կարծում։ Այդ տանձանման գազարագույնները մուսկաթայինն են, խոշորապտուղները՝ Արարատի վարդագույնը։
Հիմա՝ ինչու մեր սորտերից Բերքանուշն ու Սափորիկը կան, իսկ խոշորապտուղը, Արարատի վարդագույնը կորել է։
«Պահանջարկը չկա։ Մուսկաթային դդումները համեղ են, մարդիկ դա են ուտում, ղափամայի համար սորտերն անհամ են, դրանք պետք են խոհանոցում։ Բայց հիմա ղափամա քչերն են անում։ Վաճառքի տեսակետից էլ հարմար չէ. ով է, ասենք, խոշորապտուղ՝ 10 կգ—անոց դդում առնելու»,–ասում է Ռայա Բալայանը։
Գայանե Սարգսյանն էլ հավելում է, որ մուսկութայինը մշակելը ձեռնտու է նաեւ, որովհետեւ վերամշակող գործարաններն էլ են վերցնում։ Իսկ, այսպես ասած, ղափամայի սորտը չի կորել։ Մարտունու տարածաշրջանում, ինչպես միշտ, սեփական կարիքների համար հիմա էլ են մշակում, Տավուշում էլ։ «Եվ պետք չէ անհանգստանալ, այդ սորտի սերմերը մենք պահում ենք։ Ի դեպ, մուսկաթայինի սերմերն էլ են մեր մոտից տանում»,–ընդգծում է Գ. Սարգսյանը։
Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ղեկավարը պարզաբանում է, որ կենտրոնը մշակաբույսերի գենոֆոնդը պահպանում է՝ ե՛ւ երկարաժամկետ, ե՛ւ կարճաժամկետ։ Երկարաժամկետի պարագայում սերմերը 20 տարուց ավելի սառնարանում են պահպանվում, կարճաժամկետի պարագայում պահպանվում փաթեթներով՝ 3—4 տարի։ «Ամեն դեպքում, պահպանում ենք, եւ հաստատ չի կորչում։ Մեր կենտրոնը գենետիկական բանկ ունի, պահպանում ենք շատ բարձր մակարդակով, բացառվում է, որ ինչ—որ բան կորի։ Այս տարիների ընթացքում մեր բնագավառում կորուստ չենք տվել երբեւէ»։
Կենտրոնի դդմազգի եւ ոչ ավանդական մշակաբույսերի սելեկցիայի եւ մշակության տեխնոլոգիայի բաժնի վարիչ Ռայա Բալայանն էլ հպարտությամբ լրացնում է, թե գենոֆոնդի պահպանման լաբորատորիայում նոր սարքավորումներ ունեն արդեն, եւ սերմերը նորագույն մեթոդներով են պահպանում։
Ի դեպ, այս կենտրոնին ոչ միայն խոշոր ֆերմերներ, փոքր գյուղացիական տնտեսությամբ զբաղվողներ, այլեւ անհատներ են դիմում՝ ավանդական սորտերի սերմերի եւ խորհրդատվության համար։ Հեռախոսով դիմողներ էլ կան։ Գիտական այս կենտրոնը նաեւ տեղեկատվական գրքույկներ ունի, որոնք ամեն տարի թարմացվում են՝ շրջանացվող սորտերի բնութագրումներով նաեւ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

18-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO