Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՄԱՐԶԵՐ


Օձուն. գյուղ, որտեղ առաքյալն է քահանաներ օծել

Պատմության մատնահետքերն այստեղ ամենուր են

Օձունում հինն ու նորը խառնված են իրար։ Այստեղ եղած շինությունները, եկեղեցին, մարդկանց հիշողությունների մեջ արմատացած-մնացած շատ սովորություններ, նաեւ՝ բառեր, արտահայտություններ, գալիս են հեռու ժամանակներից։ Շատ հետաքրքիր է նաեւ տեղանքը. մեքենան, օղակելով սարը, բարձրանում ու բարձրանում է։ Հասնում է սարի գլխին, ու արդեն առջեւդ փռված է գյուղը։ Այն տպավորությունն ես ստանում, որ մարդիկ հենց քիչ թե շատ հարթ տարածություն են տեսել, անմիջապես եկել ու բնակություն են հաստատել. ձեռքից բաց չեն թողել եւ ոչ մի հնարավորություն։
Դե, ինչ խոսք, ողջ Լոռու աշխարհում է այսպես. մարդիկ սարահարթին, դարավանդի վրա կառուցել են իրենց տունն ու ապրել են։ Բնությունն այսքանն է նրանց տվել, այսքան հնարավորություն է ընձեռել։
Իսկ գյուղի կենսագրությունն սկսվում է դեռեւս Քրիստոսի ծննդից մի քանի հազարամյակ առաջ, ունի 6 հազար տարվա պատմություն։ Դա են վկայում շրջակայքում հայտնաբերված դամբարանադաշտերը։ Եվ ո՛չ միայն դամբարանադաշտերը։ Ավանդույթը, որն անցել է բերնեբերան, երբեմն հաստատում է պատմական իրողությունները։ Օրինակ՝ գյուղի մի հատված անհիշելի ժամանակներից կոչվում է «ջհուդանց թաղ»։ Բանն այն է, որ երբ Քրիստոսի ծննդից առաջ 1–ին դարում Արտավազդ թագավորը մասնակցել է այժմյան Պաղեստինի տարածքներ կատարված պարթեւական արշավանքին, նրանց հետ եղել է նաեւ Օձունից մի իշխան։ Որպես գերիների՝ վերջինս իր հետ բերել է բազմաթիվ հրեաների, եւ նրանք ապրել են իրենց հատկացված վայրում։ Այստեղից էլ՝ անվանումը։
Ավանդույթի համաձայն՝ գյուղի եկեղեցու բակում պետք է թաղված լինի նաեւ Աշոտ Երկաթի հայրը՝ Սմբատ թագավորը։ Սակայն այդ մասին քարեը լռում են. տապանաքարերն արձանագրություններ չունեն։ Ընդհանրապես, միջնադարյան պատմագրության մեջ Օձունը հիշատակվում է որպես գյուղաքաղաք։ Իսկ Զաքարյանների օրոք գյուղում եղել է նաեւ ամառանիստ դղյակ, թագավորական այս տան համար ծառայել է որպես հանգստավայր։
Այցելուներին հատկապես զարմացնում է մի բան՝ այս գյուղում, նրա հանդերում, սարերում այնքան շատ են հուշարձան—աղբյուրները։ Ջուրը հազարամյակների ընթացքում մշակել է որձաքարերը, եւ դրանք օձունցու համար դարձել են հուշակոթողներ՝ աղբյուր—հուշարձաններ։ Նայելով՝ զարմանում ես. այդ ինչպե՞ս, ի՞նչ ուժերով, ի՞նչ մջոցներով են այս հսկա քարերը գետից հանվել, տեղափոխվել ու սարի դոշին դարձել աղբյուր։
Այնպես որ, պատմության անհիշելի ժամանակների մատնահետքերն այս գյուղի վրա են։ Գուցե այդպես է նաեւ, որովհետեւ այն երբեք ամբողջական բնաջնջման չի ենթարկվել։ Այս մարդիկ գալիս են հազարամյակների խորքերից։ Պատմությունը նրանց համար չի ընդհատվել։

Սուրբ Աստվածածին եկեղեցու գյուղը

Օձունի զարդը եկեղեցին է։ Գուցե եւ ժամանակակից բառով ասած՝ նրա այցեքարտը։ Այն բնակիչների հպարտությունն է։ Եկեղեցու առկայությունը տալիս է նրանց, ասես, հոգեբանական մի առանձնաշնորհում։ Այլ կերպ ինչպե՞ս լինի. քանի՞ եկեղեցի կգտնեք, որոնց հիմքերը դրվել են 4-րդ դարում, իսկ մինչ այդ էլ տեղանքը ընկալվել է որպես սրբատեղի։
Առաջին դարում Օձուն է եկել Հիսուսի առաքյալներից Թովմասը եւ քրիստոնեություն է քարոզել։ Ավելին՝ նա իր հետ է բերել նաեւ Հիսուսի բարուրաշորը, որը թաղված է եկեղեցու խորանի տակ։ Այդ է վկայում եկեղեցու հարավային դռան վերեւի հատվածում գտնվող 6—րդ դարի արձանագրությունը։ Թովմաս առաքյալը հենց եկեղեցու տեղում օծել է եպիսկոպոսների եւ քահանաների։ Ընդհանուր թվով՝ երկու եպիսկոպոսի եւ հինգ քահանայի։ Գյուղի անունն էլ այստեղից է գալիս՝ Օձուն։
Հետագայում՝ 4—րդ դարում, նույն վայրում Տրդատ 3—րդ թագավորը եկեղեցի է կառուցում, որն օծվում է հենց Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սակայն 5—րդ դարի կեսերին երկրաշարժից քանդվում է։ Իսկ 6—րդ դարում նրա ավերակների վրա կառուցվում է ներկա՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Եվ ո՞րն է բնութագրականը. նախկին եկեղեցու հարթաքանդակները օգտագործվել են որպես շինանյութ եւ գտնվում են ներկա եկեղեցու տարբեր հատվածներում։ Կա այդպիսի 24 հարթաքանդակ՝ խաչեր եւ սրբապատկերներ ներկայացնող քարերի պատառիկներ։ Հասկանալի է, որ 4—րդ դարի այս գործերն իրենց տեսակի մեջ աշխարհում ամենահին աշխատանքներից են եւ այդ առումով ըստ էության բացառիկ նմուշներ են։ Ահա Տիրամոր՝ աշխարհում գուցե եւ ամենահին հարթաքանդակը՝ Հիսուսը գրկին։ Թե Աստվածամայրը, թե Հիսուսը հայկական թագավորական հանդերձներով են։ Հիսուսն էլ ներկայացված չէ մանկան դեմքով, ունի հասուն տղամարդու դեմք։ Այս քանդակը ժամանակին տեղադրված է եղել հին եկեղեցու մուտքի դռան վերեւի հատվածում։
Ի դեպ, Օձունի եկեղեցին փաստորեն առաջին դարից մինչեւ 19 դարը եղել է եպիսկոպոսանիստ։ Նրա ներսում գործել է եւ դպրոցը։ Ընդ որում՝ երկու դասարանով։ Ասել է թե՝ գյուղի աղջիկները եւս ստացել են կրթություն։ Բակում ամփոփված են նաեւ այն մարդկանց շիրիմները, ովքեր մեկենասություն են արել դպրոցին։ Արդյունքում՝ գոյության ողջ ժամանակահատվածում ուսուցումն այստեղ եղել է անվճար։ Հիմնական մեկենասները Աբովյաններն էին։ Իսկ թե Մեծ Լուսավորիչը որքանո՞վ է առնչություն ունեցել վերջիններիս հետ, սերե՞լ է նրանցից, թե՞ ոչ, չգիտենք. այդ առթիվ կան տարբեր տեսակետներ։

Եկեղեցին՝ վերքերի մեջ

Այսքան դարեր քայլել-հասնելով մեզ՝ Աստծու այս տունը երկար ժամանակներ վերքերի մեջ էր, օգնություն ու հոգածություն էր հայցում։ Հայ եկեղեցաշինության բացառիկ նմուշն ուներ վերանորոգման խիստ կարիք։ Երկրաշարժը եւս իր ավերիչ խոսքն ասել էր. տարերային աղետը գմբեթից մինչեւ հիմքերը երեք կողմերով ճաքեր բացեց։ Իսկ արեւմտյան կողմում թմբուկի ներքեւի պատի շուրջ երկու տոննանոց հատվածը ճաք տվեց, թեքվեց ու կախվեց։ Ամեն րոպե այն կարող էր ընկնել։ Աստված մի արասցե. այս դեպքում կխոնարհվեր ոչ միայն հավատքի տունը, այլեւ կարող էին լինել մարդկային բազմաթիվ զոհեր։ Ի վերջո, այն շրջակա ինը գյուղի միակ գործող եկեղեցին էր։ Պատարագի օրերին հավաքվում էր մինչեւ 500 հավատացյալ։
Ի դեպ, անկախության առաջին տարիներին փորձեցին եկեղեցին վերանորոգել, այդ նպատակով քանդեցին նաեւ հյուսիսային երեք կամարը։ Բայց ձեռնարկը կիսատ մնաց, ավարտին չհասցրին։ Իսկ դա նշանակում է, որ էլ ավելի վատացավ վիճակը. քանդված բեկորները եւ վերակառուցման համար բերված քարերն անխնամ թափված մնացին եկեղեցու բակում։
Վերջապես հայտնվեց բարերարը՝ արմատներով օձնեցի, մոսկվաբնակ գործարար Մովսես Ձավարյանը։ Ձեւավորվեց հիմնադրամ՝ «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի»։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում էր երջանկահիշատակ Սոս Սարգսյանը։ Երբ նա հեռացավ կյանքից, փոխարինեց Արկադի Տեր—Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։ Հարկ է ասել, որ աստվածանվեր ու հայրենանվեր այս գործն անելու համար հավաքվել էր մտավորականների մի հրաշալի խումբ։ Գործադիր տնօրենն էր գրող Վանուշ Շերմազանյանը։ Ամենքը փորձում էին հնարավորինս օգտակար լինել, անել ձեռքից եկածը։
Հետո արդեն մեկենասը՝ Մովսես Ձավարյանը, պետք է խոստովաներ, որ ավելի քան չորս տարի է, ինչ մտմտում էր, թե ինչպե՞ս վերանորոգի հայրական գյուղի եկեղեցին. ի՞նչ ճանապարհով գործն իրականություն դարձնի։ Հիմա արդեն հավաքվել էր մտավորականների, ավելի ճիշտ՝ նվիրյա՛լ մտավորականների ու նախաձեռնողների անհրաժեշտ խումբը, եւ գործն առաջ կգնար։
Աշխատանքները կազմակերպվեցին ամենաբարձր մակարդակով. փաստորեն, առաջին անգամ մեր իրականության մեջ եկեղեցու շինարակական—վերականգնողական աշխատանքների համար հայտարարվեց մրցույթ, եւ ընտրվեց այն կազմակերպությունը, որն առավել հուսալի համարվեց։
Իսկ մինչ այդ մեր եկեղեցիների վերականգնման աշխատանքներով զբաղվում էին կամ Մայր Աթոռի, կամ մշակույթի նախարարության համապատասխան վարչությունները։ Այս անգամ այդպես չեղավ. բավականին դժվարությամբ, այնուամենայնիվ, նախաձեռնողները կարողացան հասնել աշխատանքների կազմակերպման իրենց նախընտրելի տարբերակին։
Եվ դա չափազանց օգտակար եղավ։ Վերականգնողական աշխատանքներին անհատույց մասնակցեցին նաեւ իտալացի մասնագետները, հատկապես նորարարական էր գմբեթի վերականգնման նրանց առաջարկած տարբերակը, երբ ավանդական մետաղական կառուցվածքների փոխարեն օգտագործվեցին ապակյա թելեր։ Ինչեւէ, նվիրյալների ջանքերով ու բարերարի նվիրատվությամբ այժմ Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգված է։ Հպարտորեն կանգնած է գյուղի բարձունքին՝ պատրաստ դիմակայելու եկող ժամանակներին ու զրույց բացելու այս հողի վրա ծնվող նորանոր սերունդների հետ։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

18-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO