Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Երեւանում նոր էլեկտրակայան կառուցելու համար

Գործադիրն արտոնություն տվեց «Արմփաուեր» ընկերությանը

Գործադիրը երեկվա նիստում բավարարեց «Արմփաուեր» ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Խոսքը Երեւանում գազային վառելիքով աշխատող համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման մասին է։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանզի չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։
«Արմփաուերը» 2019 թ. սեպտեմբերի 12—ին կառավարության որոշմամբ ստացել է ԱԱՀ—ի գումարները 3 տարի ժամկետով երկարաձգելու արտոնություն։ Ընկերությունը ծրագրի իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը (կիսամյակային հաշվետվություն) կտրամադրի այս տարվա հուլիսին։ Արդեն իսկ իրականացվել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 61 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռք բերման, իսկ մնացած մասը էլեկտրակայանի շինարարական աշխատանքների համար։ Այժմ 6 աշխատատեղ կա։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 106 նոր աշխատատեղ՝ 545 հազար դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.5 մլրդ դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1.4 մլրդ դրամ։ Կայանի հզորությունը կազմելու է շուրջ 250 ՄՎՏ։ Միայն հզորության մասով տարեկան իրացման ծավալը կազմելու է շուրջ 20 մլրդ դրամ։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները որոշվելու են համակարգի օպերատորի կողմից։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մատակարարվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերին»։
Տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի կամ նյութերի ներմուծման ծագման երկրները երկուսն են՝ Իտալիան եւ Գերմանիան։ Գազային տուրբինը Գերմանիայի «բաժինն» է, մնացյալը՝ տարբեր հզորությամբ էլեկտրական տրանսֆորմատորները՝ Իտալիայի։
Էկոնոմիկայի նախարարությունը համոզված է, որ արտոնությունը (եւ ընդհանրապես ոլորտում տարվող քաղաքականությունը) լուրջ խթան կդառնա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ, որպես հետեւանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

19-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO