Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կկառուցվի «Վայոց Արեւ-1» կայանը

Արտոնություններ «Քլին էներջի» ընկերությանը

Գործադիրը երեկ արեւային էլկայանների ոլորտի մասով երկու որոշում կայացրեց։ Մի որոշմամբ բավարարեց «Քլին էներջի» ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։ Իսկ մեկ այլ որոշմամբ նույն ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թ. հունիսի 15—ից մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 31—ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով։
Ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, «Քլին էներջին» հիմնադրվել է 2016 թ.։ Այս ընկերությունը զբաղվում է արեւային ֆոտովոլտային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Ծրագրի շրջանակներում կառուցվելու է 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան՝ «Վայոց Արեւ—1», որտեղ օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ։ Խոսքը, մասնավորապես, երկերեսանի արեւային վահանակների եւ արեւին հետեւող վահանակների կրող կոնստրուկցիաների մասին է։ Ծրագիրը տեխնոլոգիական լուծումներով լինելու է առաջինը տարածաշրջանում։ Կայանում տեղադրվելու են եվրոպական ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ։
Կայանը կառուցվելու եւ շահագործվելու է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքի Զեդեա գյուղում։ Տարեկան արտադրվելու է մոտ 10 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որն ամբողջությամբ վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։
«Քլին էներջին» պլանավորում է ներմուծել ուժային տրանսֆորմատոր եւ կրող կոնստրուկցիաները Չինաստանից։
Ծրագրի շրջանակներում իրականացվել է 40 մլն դրամի ներդրում հողամասի ձեռք բերման համար։ Նախատեսվում է իրականացնել 430 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների համար եւ 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռք բերման համար, որից 218 մլն դրամը ներմուծվող սարքավորումներն են։ Ներկայումս աշխատատեղերի թիվը 3 է՝ 88 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թ. նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 150 հազ. դրամ միջին աշխատավարձով։
Ներդրումային ծրագրի շրջանակում կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 245 մլն դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 218 մլն դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը 21.4 մլն դրամ է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

19-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO