Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գյուղում ապրողն ու աշխատողը կշահի

Նրա երեխայի նպաստը կրկնակի կլինի

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխություններին, ինչն առնչվում է գյուղական բնակավայրերում երեխայի նպաստներին։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, այս փոփոխության նպատակն արդեն իսկ հայտարարված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար իրավական հիմքեր ստեղծելն է։ Այլ կերպ՝ նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար եւս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչեւ երեխայի 2 տարին լրանալը։
Այսպիսով, առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաեւ երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը, մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է եւ փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով։ Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու 1 տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու 1 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1—ից։
Ընդ որում, ինչպես ընդգծեց նախարարը, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու հանգամանքից. «Մասնավորապես առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել եւ վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում։ Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող եւ միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն՝ նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ»։ Տեղեկացնենք, որ 2020 թ. հուլիսի 1—ից խնամքի նպաստի չափը կազմելու է 26500 դրամ։
Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են համարվում բնակչության պետռեգիստրի տվյալները ծնողի եւ երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ։ Նաեւ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չաշխատող մայրերին եւս հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1—ից։
Առաջարկվում է նաեւ՝ 1. խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս, 2. խնամքի նպաստի գումարը լիազորագրով 6 ամսվա փոխարեն վճարել 12 ամիս, 3. սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար, 4. վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ—ում գտնվելու պահանջը (հետեւաբար՝ ծնողի՝ ՀՀ—ից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթները)։
Փոփոխությունների համաձայն՝ հստակեցվում են նաեւ գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։ Թյուրըմբռնումներից խուսափելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. «Այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաեւ չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի։ Այսինքն՝ քաղաքում ապրող եւ չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող եւ աշխատող ծնողները կստանան 26 500 դրամ նպաստ։ Իսկ գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»։
Հասկանալի է, որ խնամքի նպաստի ծախսերը կավելանան։ Ինչքա՞ն այն կարժենա պետբյուջեին։ Պարզվում է՝ լրացուցիչ միջոցները 2020 թ. համար կկազմեն 174.9 մլն դրամ, որը նախատեսված է այս տարվա պետբյուջեով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

19-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO