Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձեւավորման աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ։
«Հարգելի սգակիր ծնողներ, հարգելի գործընկերներ, մեր պայմանավորված հանդիպումը մոտ 2 ամիս ուշ է տեղի ունենում։ Պատճառն այն է, որ մենք հույս ունեինք, որ համավարակը հաղթահարած կլինենք, այսինքն՝ չէինք ուզում, որ համավարակի պայմաններում հանդիպումը տեղի ունենա։ Բայց քանի որ համավարակը ձգվում է, եւ հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ որոշեցինք, որ, այնուամենայնիվ, չսպասենք համավարակի հաղթահարմանը եւ սկսենք մեր պայմանավորված աշխատանքը։
Ես տեղյակ եմ, որ այս ընթացքում աշխատանքը ոչ մի րոպե կանգ չի առել, որովհետեւ պայմանավորվել էինք, որ վստահելի խումբ պետք է ձեւավորենք, որը, ըստ էության, պետք է տա այն հարցերի պատասխանը, որ հուզում է ոչ միայն ձեզ, այլեւ մեզ բոլորիս, մեր հանրությանը։ Եվ պայմանավորվել ենք նաեւ, որ սա շատ կարեւոր առանձնահատկություն է, որ մենք պետք է այնպես սկսենք պրոցեսը, որ արդյունքում ինչ պատասխան էլ ստացվի, բոլորս ի գիտություն ընդունենք այդ պատասխանը եւ առաջնորդվենք այդ պատասխանով։ Դրա համար մեր պայմանավորվածությունն է, որ դուք պետք է ներկայացնեք ձեզ համար վստահելի փաստաբանական խումբ, իմ կողմից նույնպես պետք է ներկայացված լինեն, եւ այդ հարցերի պատասխանը պետք է ստանանք։
Որպեսզի մենք տեղապտույտի վիճակում չհայտնվենք, այս աշխատանքային խմբի համար շատ կարեւոր է, որ մենք աշխատանքային խմբին մի պահ հնարավորություն տանք, որպեսզի նրանք կտրված գործեն մեր ունեցած կարծիքներից, համոզմունքներից, մեր մտածածից եւ ցանկությունից։ Օրինակ, մեր հնարավոր ամենամեծ ռիսկերից մեկը ո՞րն է՝ եթե ինձ ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրենք պետք է նախաքննության վարկածը պաշտպանեն մինչեւ վերջ՝ անկախ փաստերից, եւ ծնողներին ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրենք, անկախ փաստերից, պետք է ծնողների առաջ քաշած վարկածը պաշտպանեն։ Այսպես մենք խնդիրը ոչ միայն չենք լուծի, այլեւ կխորացնենք։ Արդյունքում կստացվի, որ մենք այսքան աշխատեցինք ու արդյունքի չհասանք։
Ես հույս ունեմ, որ ձեր մեջ կա անբեկանելի համոզմունք, որ ինձ համար ճշմարտությունից ավելի բարձր արժեք այս իրավիճակում գոյություն չունի։ Ես կրկին եմ ասում՝ եթե ձեզ մոտ թեկուզ 0.1 տոկոս կասկած կա սրա հետ կապված, ավելի լավ է մենք այս պրոցեսը չսկսենք։ Չեմ ասում 5, 6, 7, 1, եթե ձեր մեջ նույնիսկ 0.1 տոկոս կասկած կա, որ այս պրոցեսում, ճշմարտությունից բացի, անձամբ ես ուրիշ շահ ունեմ, ուրեմն իմաստ չունի այս պրոցեսը սկսել։ Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ճշմարտություն, ես չգիտեմ՝ ինչ է լինելու վերջը, ճշմարտությունը, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է այսպես տրամադրվի»,–ասել է վարչապետը։
Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը եւ զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը ներկայացրել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձեւավորման ուղղությամբ կատարված աշխատանքը։ Համատեղ խումբ ստեղծելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել վարչապետի եւ զոհված զինծառայողների ծնողների հետ այս տարվա մարտ ամսին կայացած հանդիպման արդյունքում։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաեւ՝ խմբում ներառել զոհված զինծառայողների իրավահաջորդների համար վստահելի 3 իրավաբանի եւ վարչապետի կողմից առաջադրված 3 իրավաբանի։
Նշվել է, որ հեռավար քննարկումների շրջանակում մշակվել է խմբի գործունեության աշխատակարգը։ Աշխատակարգով նախատեսվում է ձեւավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ընդհանուր առմամբ 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում կունենա զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, եւ առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն կներկայացնի վարչապետին։ Ընթացքի մեջ են խմբի կազմում իրավաբանների ներգրավման աշխատանքները, փոխհամաձայնեցվել է քրեական գործերի ուսումնասիրության հերթականությունը։
Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկները խմբի գործունեության սկզբունքների վերաբերյալ։ Ծնողների առաջարկությամբ՝ որոշվել է խմբի կազմում որպես իրավաբան ընդգրկել զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանին։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային կարգով քննարկումները։

19-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO