Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ Հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին։ Վերջինիս մասնակցել են նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի նախագահներ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ հանդիպել ձեզ այս տեսակոնֆերանսի ժամանակ։ Հուսով եմ, որ հաջորդ անգամ՝ 2021 թվականի սկզբին, մենք հնարավորություն կունենանք անձամբ հանդիպել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին։
Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապարփակ բարեփոխումներ՝ օրենքի գերակայության եւ կառավարության հաշվետվողականության վրա հիմնված ամուր ժողովրդավարական ինստիտուտներ ձեւավորելու նպատակով։ Կոռուպցիայի դեմ պայքարը եւ դատական համակարգի վերափոխումը մեր օրակարգի առանցքում են։
Մեր ջանքերը սակայն հանդիպում են նախկին օլիգոպոլիաների եւ կոռումպացված շրջանակների ուժեղ դիմադրությանը։ Նրանք, ովքեր վախենում են կորցնել իրենց ապօրինի ձեռք բերված ունեցվածքը, շահարկում են զանգվածային լրատվամիջոցները եւ կեղծ լուրեր են տարածում՝ կառավարության նկատմամբ անվստահություն սերմանելու եւ կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու ջանքերը նսեմացնելու նպատակով։
Չնայած այս բոլոր խոչընդոտներին, մենք վճռականորեն շարունակելու ենք բարեփոխումները՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու համար։
Հարգելի գործընկերներ, բարեփոխումների յուրաքանչյուր փուլում մենք զգացել ենք մեր եվրոպական գործընկերների անվերապահ աջակցությունը։ Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է պետական կառուցակարգերի կայացման գործում։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։
Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ—ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մշակութային ընդհանրությունների վրա։ Արեւելյան գործընկերությունը մեր համագործակցության շարժիչ ուժն է։ Այն ապահովում է արդյունավետ հարթակ ԵՄ—ի եւ տարածաշրջանի երկրների հետ երկխոսության եւ համագործակցության համար։ Դրա ամբողջականության եւ շարունակականության պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի։ Ներքին բաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ կխաթարի գործընկերության բուն փիլիսոփայությունն ու ազդեցությունը։
Հայաստանը ողջունում է 2020—ից հետո իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն։ Փաստաթղթում ուրվագծված հինգ նպատակները համահունչ են մեր գերակայություններին։ Մենք հավատում ենք, որ 2020—ից հետո նախանշվող նպատակները պետք է ապահովեն ուժեղ դիմադրողականություն եւ շոշափելի արդյունքներ։ Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ ապահովելու լավագույն միջոցը կլինի վիզաների ազատականացման երկխոսության երկար սպասված մեկնարկը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցները ԵՄ—ի եւ գործընկերության կողմից խրախուսվող համերաշխության եւ համագործակցության քաղաքականության եւս մեկ վկայությունն են։ Հայաստանը բարձր է գնահատում ավելի քան 92 միլիոն եվրոյի աջակցությունը, որը միտված է ճգնաժամի անմիջական կարիքները բավարարելուն եւ դրա բացասական ազդեցությունը մեղմելուն։
Համամոլորակային մարտահրավերները պահանջում են միասնական գործողություններ, այլ ոչ թե առճակատում։ Համաճարակի պայմաններում տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ խիստ անպատասխանատու է եւ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ ԵՄ շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ կարեւոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»։
Տեսակոնֆերանսի ընթացքում վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ փաստերը խեղաթյուրող եւ անհիմն հայտարարությանը։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է եւ պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության։
Վարչապետը եւս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ ի վերջո, հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած իր բանաձեւին. այն է՝ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։

19-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO