Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՅԼՔ...


Նոր պայմաններ՝ բանկային երաշխավորների համար

Առաջարկվում է ամբողջությամբ վերափոխել գործող օրենսդրությամբ սահմանված երաշխավորության համակարգը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ամբողջությամբ վերափոխել այսօրվա գործող օրենսդրությամբ սահմանված երաշխավորության համակարգը։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ֆիզիկական անձ երաշխավորի դեպքում պարտավորությունը ոչ թե համապարտ լինի, այլ՝ սուբսիդիար կամ լրացուցիչ։
Սա ենթադրում է, որ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պահանջը պետք է նախ ներկայացվի հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան, եւ միջոցները չբավարարելու դեպքում միայն պահանջ ներկայացվի երաշխավորի նկատմամբ։ Այսօրվա գործող օրենքի եւ ներկայիս իրավակարգավորումների համաձայն, շատ դեպքերում, հատկապես մարզերում վարկ տրամադրելիս պահանջվում է առնվազն երկու անձի երաշխավորություն։ Հաճախ մարդիկ դիմում են իրենց բարեկամներին, ընկերներին, հարեւաններին՝ խնդրելով երաշխավորություն, եւ շատ դեպքերում, չունենալով բավարար ֆինանսական կամ իրավական գիտելիքներ, չեն գիտակցում անգամ դրա իրական հետեւանքները։ Շատերին առաջարկվում է պարզապես ստորագրել, համաձայնություն տալ, որից հետո չեն էլ պատկերացնում, որ առաջին իսկ դեպքում, երբ հիմնական պարտապանը չի կատարում իր վարկային պարտավորությունը կամ անպատշաճ է դա անում, ոչ միայն հիմնական պարտապանի, այլեւ երաշխավորի նկատմամբ է պահանջ ներկայացվում։ Արգելանքի տակ են վերցվում նրա գույքը, բանկային հաշիվները եւ այլն։ Նա հայտնվում է «սեւ ցուցակում»։ Երբ դիմում է արդեն սեփական գյուղացիական տնտեսության կամ այլ կարիքներ հոգալու համար, ստանում է մերժում, որովհետեւ արդեն դասակարգված է որպես անբարեխիղճ վարկառու։
Ահա այս խնդիրներն է մատնանշում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը՝ խոսելով օրենքի ընդունման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ շատ—շատերն անգամ տեղյակ չեն լինում, որ հիմնական պարտապանը չի կատարել իր պարտավորությունը, արգելանքի տակ են առնում նրանց բանկային հաշիվները, գույքը, ինչի հետեւանքով քաղաքացին կանգնում է փաստի առաջ։ Զրուցակիցս շեշտում է՝ սրա պատճառն այն է, որ գործող իրավակարգավորումների համաձայն, այսօր երաշխավորը կրում է համապարտ պարտավորություն հիմնական պարտապանի պարտավորությունների համար։ «Մենք առաջարկում ենք, որ ֆիզիկական անձ երաշխավորների դեպքում այն դառնա սուբսիդիար, այսինքն՝ լրացուցիչ ապահովման միջոց։ Գործնականում սա նշանակում է, որ երբ հիմնական պարտապանը չի կարողանում կատարել իր պարտավորությունները, պահանջը պետք է ներկայացվի նախ եւ առաջ հիմնական պարտապանին։ Վաճառվի գրավի առարկան, եթե այդպիսի առարկա կա, պահանջ ներկայացվի նրա նկատմամբ։ Գրավի առարկան անբավարար լինելու դեպքում կամ նրա նկատմամբ պահանջ ներկայացնելուց հետո միայն իրավունք ստանալ պահանջ ներկայացնելու երաշխավորի նկատմամբ։ Սա գործում է որպես լրացուցիչ ապահովման միջոց եւ առաջին կարեւորագույն հարցն է։ Բացառություն ֆիզիկական անձանց դեպքում կարող է լինել միայն այն ժամանակ, երբ խոսքն ընտանիքի անդամների մասին է։ Այս դեպքում կարող է համապարտ պարտավորություն կրել երաշխավորը։ Այդ փոխկապակցվածությունների դեպքում միայն կարող է լինել համապարտ»,–պարզաբանեց պատգամավորը։
Եթե գրավ չկա դրված, եւ խոսում ենք ֆիզիկական անձ երաշխավորի մասին, պահանջը ներկայացվում է հիմնական պարտապանին։ Ընդ որում, եթե նրա միջոցները բավարար չեն, գույքը բավարար չէ պարտավորությունը սպասարկելու համար, միայն այս դեպքում պահանջ կարող է ներկայացվել երաշխավորի նկատմամբ։ Պատահում է նաեւ, որ անձը երկրից բացակայում է, որպեսզի խուսափի վարկի մարումից։ Ա. Խաչատրյանը նշում է, որ եթե անհայտ է տվյալ անձի գտնվելու վայրը կամ նա գույք չունի, բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է պահանջ ներկայացնել երաշխավորի նկատմամբ։ Մինչդեռ այսօր համապարտ պարտավորություն են կրում, այսինքն, որ պահին չկարողացավ հիմնական պարտապանը կատարել պահանջը, այն ներկայացվում է երաշխավորին. «Պահանջների կատարման հերթականության մասին է խոսքը։ Ո՞ւմ է նախ եւ առաջ պահանջ ներկայացվելու։ Այսօրվա օրենսդրությունը սահմանում է, որ այն համապարտ է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու պայմանագրով, իսկ մենք գիտենք, որ ո՛չ բանկերը, ո՛չ վարկային կազմակերպությունները երբեւիցե սուբսիդիարի պարտավորություն չեն սահմանում, բոլորի համար համապարտ է տրված։ Ֆիզիկական անձ երաշխավորների դեպքում ուզում ենք փոխել դա, որպեսզի պաշտպանենք մարդկանց, որովհետեւ ֆինանսական եւ իրավական իմացությունը քաղաքացիներին թույլ չի տալիս ապահովել եւ երաշխավորել նրանց իրավունքները»։
Ա. Խաչատրյանն ընդգծեց, որ մյուս կարեւոր խնդիրն այն է, որ ներկայումս երաշխավորության պայմանագրով սահմանված չէ առավելագույն գումարի չափը, այսինքն՝ թե որքան գումարի չափով է պատասխանատվություն կրում երաշխավորը եւ ինչ ժամկետում. «Դա բերում է նրան, որ նախ տույժ ու տուգանքներ են կուտակվում, դատական ծախսեր եւ այլն, իսկ այդ ամենի բեռը թողնվում է երաշխավորի վրա։ Երբեմն նաեւ հիմնական պարտապանները հաճախ լրացուցիչ վարկեր են վերցնում, երկարացնում են իրենց վարկային պայմանագրի ժամկետը, ինչի հետեւանքները եւս կրում է երաշխավորը։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացին մի քանի հարյուր հազար դրամի երաշխավորության պարտավորություն է ստանձնում, բայց հետո պարզում է, որ միլիոնների է հասել դա, ոչ միայն տույժ— տուգանքների, այլեւ լրացուցիչ վերցրած վարկերի գումարների մասով։ Համարում ենք, որ յուրաքանչյուր դեպքում, երբ հիմնական պարտապանը բանկի եւ վարկային կազմակերպության հետ կկնքի նոր պայմանագիր, համաձայնության կգա փոփոխելու պարտավորության չափը, երկարացնելու ժամկետը, ապա առանց գրավոր համաձայնության ավելացումներ կամ վատթարացնող դրույթներ չեն կարող նախատեսվել երաշխավորի համար»։
Նախատեսվում է երաշխավորության պայմանագրով առավելագույն պարտավորության չափ սահմանել երաշխավորի համար, ինչպես նաեւ առավելագույն ժամկետ։ Որպեսզի ֆիզիկական անձը կարողանա հստակ տեսնել, թե որքան կարող է կորցնել կամ որքան պարտավորություն առավելագույնը ստանձնել տվյալ թուղթը ստորագրելով, որքան է անհրաժեշտ լինելու, որպեսզի անկանխատեսելի, անբարենպաստ հետեւանքներ չունենա նրա, իր ընտանիքի գույքային վիճակի եւ այլ իմաստներով. «Գործելու են նույն գործող կարգերը, գրավը՝ որպես առաջնային ապահովման միջոց, միշտ կա եւ կլինի։ Մյուսը երաշխավորությունն է, այսինքն, պարտավորության լրացուցիչ ապահովման միջոց ֆիզիկական անձանց դեպքում, իսկ եթե ընտանիքի անդամ է, ապա կարող է լինել համապարտ, իսկ իրավաբանական անձանց դեպքում կարող է լինել ե՛ւ սուբսիդիար, ե՛ւ համապարտ։ Նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Կարծում եմ՝ երկրորդ ընթերցումը կլինի սեպտեմբերին»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

19-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO