Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄԱՐԶԵՐ


32 տարի անց

Երկրաշարժի հետեւանքով բնակարանները կորցրած քաղաքացիների բնակապահովման խնդիրը՝ բնակարանաշինության աննախընթաց աճի շնորհիվ, Լոռիում, վերջապես, իր լուծումը կստանա աղետից 32 տարի անց՝ այս տարեվերջին։
Լոռու մարզպետն օրերս բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) հանձնեց «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շահառու 9 ընտանիքի ներկայացուցիչներին։ ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 7—ի որոշմամբ պետբյուջեից «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման» նպատակով 1,868 մլրդ դրամ է հատկացվել Լոռու մարզին։ Ահա այդ գումարից էլ շուրջ 49 մլն—ն նպատակաուղղվել է Սպիտակ քաղաքում եւ գյուղական բնակավայրերում 9 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար։ Մնացած գումարներով այս տարի տներ կկառուցվեն 153 ընտանիքի համար։
«Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» ներկայացուցիչների մասնակցությամբ հատուկ խորհրդակցություն անցկացվեց՝ կապված «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման» նպատակով հատկացված միջոցներով 153 ընտանիքի համար տների կառուցման գործընթացի հետ։ Մասնագետները եւ տնաշինական կենտրոնի ներկայացուցիչները ուսումնասիրություններ էին կատարել համայնքներում, շահառուների տնամերձերում։ Նրանցից 42—ը անավարտ շինություններ ունեն, ընդ որում, դրանցից 10—ի միայն նկուղային հարկն է կառուցված։ Մյուս ընտանիքների համար տները պետք է կառուցվեն նոր հիմքից։ Որոշվեց շինարարության մեկնարկը տալ հիմքից կառուցվող տներից։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

19-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO