Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հերթը հասավ սպորտի բնագավառին ու խաղատներին

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառումն ու դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը երեկ հաստատվեց գործադիրի նիստում։
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, այս որոշմամբ տուժած ոլորտներ են համարվում հետեւյալ գործունեության տեսակները՝ հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառներում, ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեություն։
Նախարարը տեղեկացրեց, որ եթե գործատուն գործունեություն է ծավալում մեկից ավելի ոլորտներում, ապա գործատուի վարձու աշխատողներին աջակցություն տրվում է, եթե տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են համարվում գործատուի բոլոր վարձու աշխատողները։ Նրանք շահառու են այն դեպքում, եթե 2020 թ. մարտի 1—ից մինչեւ հունիսի 15—ն ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ։ Այդ թվում՝ եթե 2020 թ. հունիսի 15—ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը։ «Ընդ որում՝ աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից»,–ասաց նախարարը։
Ի դեպ, անհատ ձեռնարկատերերը շահառու են այն պարագայում, եթե 2020 թ. գործունեություն են ծավալել տուժած ոլորտում։ Անհատ ձեռնարկատերերը շահառու են՝ անկախ 2020 թ. 1—ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։
Աջակցությունը կտրվի միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով։ Այն կհատկացվի անկանխիկ եղանակով՝ քարտին փոխանցելով։ Այս միջոցառման ընդհանուր բյուջեն կազմելու է 2,5 մլրդ դրամ։ Դիմումների ընդունումը կսկսվի հունիսի 22—ից։
Հավելենք, որ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց։ Եվ այդ գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

19-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO