Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Որոշակի վերապահումներով, շատ հաճախ՝ մակերեսորեն

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումների շեշտադրումներն ամերիկյան մամուլում

1988 թ. սկիզբ առած արցախյան շարժումը մեծ արձագանք գտավ արեւմտյան մամուլում՝ որպես ինքնորոշման իրավունքի կիրառման պահանջի խաղաղ դրսեւորում՝ Գորբաչովի 1980—ականներին նախաձեռնած «վերակառուցման» եւ «գլասնոստի» շրջանակներում։ Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղն արեւմտյան մամուլում լուսաբանվում է կա՛մ հաշվի առնելով պատմական իրադարձությունները, կա՛մ խորհրդային արձագանքի համատեքստում։
Ամերիկյան հեղինակավոր պարբերականները գրում էին. «Խորհրդային լրագրողներից մեկը հեռախոսով հաղորդում է, որ տղամարդիկ, կանայք, երեխաները հաճախ ենթարկվում են հարձակումների կամ սպանվում են ընդամենը այն պատճառով, որ Ադրբեջանում ապրող հայեր են»։ Ղարաբաղյան շարժման մասին անգլալեզու հրապարակումներում կարելի է գրեթե միշտ նկատել ընդգծված հակառուսական տարրը։ Չնայած դրան՝ սա միանշանակ չի կարելի դիտարկել որպես աջակցություն շարժմանը, քանի որ այն առաջին հերթին սառը պատերազմի «հարձակում» էր եւ միաբեւեռ աշխարհակարգ ստեղծելու հեռանկար։ Սրա ապացույց կարող են լինել 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի լուսաբանումները, որոնցում մեծամասամբ ընդգծվում էր Ռուսաստանի երկիմաստ դերակատարությունը՝ վաճառում է տարբեր տեսակի զինտեխնիկա հակամարտող երկու կողմին էլ եւ ներկայանում որպես բանակցային գործընթացի ամենաշահագրգիռ կողմ։
Ամերիկյան հետաքրքրության տեսանկյունից դիտարկվող հակամարտությունների ընթացքն ու դրա լուսաբանումը պահանջում են հստակ ընդգծված կապ տվյալ հակամարտության եւ այդ տարածաշրջանում ամերիկյան շահերի միջեւ։ Միացյալ Նահանգներն առաջին պետություններից էր, որ 90—ականների սկզբին աջակցեց հարավկովկասյան պետությունների անկախացման գործընթացին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով նրանց հետ։ Արեւելյան բլոկի երկրների ժողովրդավարացումն ու ինտեգրումը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, դարձավ ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։ 1991 թ. Նահանգների մշակած աշխատանքային ուղենիշները Խորհրդային Միության հետեւորդ պետությունների հետ հարաբերություններում ընդգրկում էին այդ պետությունների ճանաչումը որպես անկախ եւ ինքնիշխան միավորներ, աջակցությունը ժողովրդավարական արժեքների եւ շուկայական տնտեսության կայացման, ինչպես նաեւ միջազգային կառույցներին ինտեգրվելու հարցերում։ Սակայն տարածաշրջանում արթնացած ազգամիջյան հակամարտությունները դարձան ժողովրդավարացման գործընթացների հիմնական խոչընդոտները։
Միաժամանակ հակամարտությունները հնարավորություն տվեցին Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին՝ դառնալու տարածաշրջանի հիմնական դերակատարները։ Ղարաբաղյան հակամարտությունը, լինելով Խորհրդային Միության առաջին անկախական շարժումը, աջակցություն ստացավ Միացյալ Նահանգներից։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, տեղի տալով Ամերիկայում հայկական ազդեցիկ լոբբիի ճնշումներին՝ ԱՄՆ կոնգրեսը 1992 թ. ընդունեց անկախության աջակցության ակտը (907 հոդված), որի ընդունմանը մեծապես աջակցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Այդ որոշման համաձայն՝ Նահանգներն Ադրբեջանին զրկում էր կառավարական աջակցությունից։ Սակայն իրավիճակը փոխվեց 2001 թ. սեպտեմբերից հետո, երբ Բուշի վարչակազմի նախաձեռնած ահաբեկչության դեմ պայքարը ձեւավորեց ամերիկյան շահերի նոր շրջանակ, որն ուրվագծեց «բարեկամների եւ թշնամիների» նոր աշխարհագրություն, որտեղ ընդգծվեց Ադրբեջանի կարեւորությունը՝ որպես կապող միջանցք դեպի ահաբեկչության դեմ պայքարի թիրախ համարվող Աֆղանստան։ Արդյունքում Բուշին հաջողվեց փոփոխություններ մտցնել 907 հոդվածում՝ հանելով աջակցություն ցուցաբերելու արգելքը, սակայն չեղյալ հայտարարել հոդվածը նրան այդպես էլ չհաջողվեց։
Եթե հակամարտությունների ընթացքը դիտենք ԱՄՆ—ի եւ Ռուսաստանի միջնորդության տեսանկյունից, ապա թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Աբխազիայի եւ թե՛ Հարավային Օսեթիայի դեպքում որոշիչ քայլը կատարել է Ռուսաստանը։ 1994 թ. Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ Բիշքեկում կնքվեց արձանագրություն Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ, իսկ 2008 թ. հնգօրյա պատերազմն ու Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը մեկ անգամ եւս վկայեցին Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի կենսականության մասին։ 2008 թ. սեպտեմբերին՝ հնգօրյա պատերազմից ընդամենը 1 օր անց, եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Մեթյու Բրայզան հայտարարեց Հարավային Կովկասում ԱՄՆ 3 գերակա շահի մասին. դրանք են՝ մեծապես աջակցել Վրաստանին, թույլ չտալ Ռուսաստանին ձախողել արեւելք—արեւմուտք էներգետիկ միջանցքը եւ կրճատել Մերձավոր Արեւելքում բարեկամների քանակը։    Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լրատվամիջոցների անդրադարձները պատմական փաստերի ու իրադարձությունների մասին՝ կարող են համարվել վերլուծական մասի բաղկացուցիչ մաս։
Արեւմտյան անգլալեզու մամուլը վերապահումներով է մոտեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, չնայած սկզբնական շրջանում այն աջակցություն ստացավ ամերիկյան կողմից՝ լինելով Խորհրդային Միության առաջին անկախական շարժումը։ Սական հաճախ խորապես անդրադարձ չի կատարվում հակամարտության պատճառներին ու պատմությանը։
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան
պետական համալսարանի մագիստրանտ

20-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO