Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Վերջին շրջանի հնագիտական բացահայտումները

Մեր ազգային ծագումնաբանության վերաբերյալ

Դեռեւս 19-րդ դարում եվրոպական գիտնականների կողմից պարտադրված այն մտայնությունը, թե հայերը եկվորներ են, եկել ու վերաբնակվել են Հայկական բարձրավանդակում, մինչ վերջին ժամանակներս աներկբա իրողություն էր համարվում ոչ միայն այլազգի, այլեւ որոշ հայ գիտնականների համար։ Նավերի հնագիտական բացահայտումները նոր եւ իրեղեն փաստերի հիման վրա հնարավորություն ընձեռեցին վերանայելու եւ սրբագրելու արմատացած այս տեսակետը։
2008—2009 թթ. պեղումների արդյունքում Ներքին Նավերում բացվեց մի հրաշալի մոնումենտալ շինություն՝ փռված շուրջ 300 քառակուսի մետր տարածության վրա։
Ինչպես հետագայում պարզվեց, բոլոր հիմքերը կան այն տաճարական կառույց համարելու։ Մոնումենտալ չորս սրահից բաղկացած կառույցի հարեւանությամբ դամբարաններ են, սրբազան մոխիրը պահելու հորեր, թերեւս՝ ծիսական խարույկի հետքեր։
Ուշագրավ է, որ արիական ծիսակարգը Ներքին Նավերում հավաստված է դեռեւս Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսից։ Արիական ծեսով իրականացված միջին բրոնզե դարի թաղումների հարեւանությամբ հայտնաբերված տաճարական կառույցը, սրան մերձակա թաղումները՝ կատարված զրադաշտական գաղափարախոսության համաձայն, վկայում են, որ դամբարանադաշտը գործել է Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակից մինչեւ Ք.հ. 4—5 դարերն անընդմեջ։ Այսինքն՝ հերթագայելով ընդգրկում են միջին եւ ուշ բրոնզե դարերի, Վանի թագավորության, Երվանդյան, Արտաշեսյան, Արշակունիների հարստությունների ժամանակաշրջանները։
Եվ արդեն միանշանակ է, որ այս դամբարաններում թաղման իր ծեսն է արել նույն ժողովուրդը՝ բրոնզե դարից սկսյալ մինչեւ վաղ քրիստոնեական ժամանակները։ Ասել է թե՝ Հայկական բարձրավանդակը հենց հայ էթնոսի բնօրրանն է։ Այս հողի վրա ապրող ժողովրդի պատմությունը չի ընդհատվել հազարամյակների մեջ։
Իսկ մեր կորսված հայրենիքի՝ Արեւմտյան Հայաստանի տարածքներում որքան հնավայրեր կլինեն, որոնց բացահայտումը կամրապնդի այս տեսակետները եւ նոր լույս կսփռի մեր ժողովրդի ծագումնաբանության հարցերին։ Հասկանալի պատճառով մենք դեռեւս չենք կարող մոտենալ դրանց։ Սակայն միջազգային լրատվամիջոցների շնորհիվ, այնուամենայնիվ, ինչ—որ բան հասու է դառնում։
Մի քանի տասնամյակ շարունակ թուրք—գերմանական համատեղ արշավախումբը պեղումներ էր իրականացնում Եփրատի միջին հոսանքում, Գյոբեկլի թեփե (հայերեն՝ Պորտասար), Նովելի թեփե եւ այլ հուշարձաններում։ Հնավայրն ընդգրկում է ամբողջական շրջան։ Հայտնաբերված է տաճարական համալիր։
Ուսումնասիրությունների արդյունքում վեր է ելնում հնագիտական բացահայտումների ապշեցուցիչ աշխարհ։ Երկար ժամանակ գերմանացի գիտնականները լռում էին արդյունքների վերաբերյալ։ Բանն այն է, որ ռադիոածխածնային անալիզի արդյունքները խելքից, մտքից դուրս ժամանակ էին նշում. հասնում էր մինչեւ Քրիստոսից առաջ 11—10—րդ հազարամյակ։
Փաստորեն, այս բացահայտումը տրամագծորեն փոխում է մարդկության պատկերացումը հին աշխարհի՝ մասնավորապես, միջին եւ նոր քարե դարի վերաբերյալ։ Լրատվամիջոցներով սփռվող փաստերը հավաստում են, որ հնարավոր է՝ այստեղ տեղի է ունեցել «պայթյուն», որտեղից եւ տարածվել են մշակութային շատ ու շատ տարրեր։ Եվ դրանց հիման վրա էլ ձեւավորվել է մարդկության ներկայիս քաղաքակրթությունը։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

20-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO