Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Երբ բժիշկը մարզչի գլխավոր խորհրդատուն է

Մարզական բժշկությունը կարեւոր դեր եւ նշանակություն ունի ժամանակակից սպորտում։ Ուրախանալով մեր սիրելի թիմերի եւ մարզիկների հաղթանակի համար՝ հաճախ չենք էլ ենթադրում, որ դրանում ծանրակշիռ դերակատարում ունի մրցասպարեզների հերոսների առողջության համար պատասխանատուն։ Սպորտային բժիշկներին նույնիսկ մարզիկների օրգանիզմի գլխավոր ճարտարապետ են անվանում, քանզի նրանց գործառույթները վաղուց արդեն չեն սահմանափակվում միայն բուժելով։ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ «ՀՀ»—ն զրուցեց Հայաստանում ոլորտի առաջատարներից մեկի՝ Դավիթ Մոսինյանի հետ։
–Ո՞րն է սպորտային բժշկի աշխատանքի առանձնահատկությունը։
–Եթե նեղ մասնագիտացում ունեցող բժիշկները հայտնաբերում եւ բուժում են առողջական կոնկրետ խնդիրներ, ապա մարզիկների հետ աշխատող մասնագետը պետք է կարողանա օգնություն կազմակերպել ամենատարբեր իրավիճակներում՝ թեթեւ քերծվածքից մինչեւ ինֆարկտ։ Սպորտային բժիշկը հետամուտ է լինում նաեւ մարզիկների հանգստի, սննդի, վերականգնման հարցերին։ Միաժամանակ, շատ կարեւոր են տարբեր բուժհիմնարկներում աշխատող մասնագետների հետ համագործակցության ձեւավորումը եւ, իհարկե, գիտելիքների ու հմտությունների մշտական կատարելագործումը։ Աշխարհում մարզական բժշկությունը զարգանում է արագ տեմպերով, ուստի ժամանակին համընթաց քայլելը դառնում է մասնագիտական որակավորման պահպանման եւ զարգացման պարտադիր գործոն, քանզի վնասվածքների բուժման մեթոդները, մարզիկների սննդակարգը եւ մնացած ամեն ինչ անընդհատ վերանայվում եւ կատարելագործվում են։
–Ի՞նչ վիճակում է սպորտային բժշկությունը Հայաստանում։
–Հաշված մասնագետներ ունենք։ Ընդ որում, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ ենք միայն ես եւ ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատող Կարեն Ստեփանյանը։ Մեր մյուս բժիշկներն ավարտել են մասնավոր բուհեր։ Այս ոլորտում մասնագիտական կրթությունը շատ էական է, քանզի սպորտային վնասվածքների դեպքում կիրառվող բուժման մոտեցումներն արմատապես տարբերվում են սովորական մեթոդներից։ Օրինակ, եթե ոտնաթաթի հոդի ոլորման դեպքում տուժածին սովորաբար 21 օրվա հանգիստ են տալիս, իսկ մեծ այտուցի պարագայում՝ վնասված հատվածն անշարժացնում են գիպսով եւ որոշ ժամանակ անց շարունակում բուժումը, ապա սպորտում պահանջվում են այլ լուծումներ, քանզի բժշկի նպատակն է մարզիկին հնարավորինս արագ վերադարձնել ասպարեզ։
–Ինչպիսի՞ բարդությունների եք բախվում աշխատանքի ընթացքում։
–Դժվարությունները շատ են։ Սկսենք նրանից, որ աշխատավարձը ծիծաղելիորեն ցածր է։ Թերեւս, դա է հիմնական պատճառը, որ Հայաստանում քչերին է հրապուրում սպորտային բժշկի մասնագիտությունը՝ անգամ այն դեպքում, երբ օրդինատուրայում սովորելն անվճար է։ Արդյունքում՝ մեր ոչ բոլոր մարզաձեւերի հավաքականներն են ապահովված բժիշկներով։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ պահանջարկ կա, իսկ առաջարկն առանձնապես մեծ չէ։ Չնայած առկա բոլոր բարդություններին՝ ես սիրում եմ աշխատանքս ու մասնագիտությունս։
–Հավանաբար, հաճախ եք հայտնվել նաեւ զավեշտալի պատմություններում։ Կհիշե՞ք որեւէ մեկը։
–Թիմերից մեկի հետ մեկնում էինք մրցումների, ու ես, սովորության համաձայն, քնել էի ինքնաթիռում։ Թռիչքից որոշ ժամանակ անց անձնակազմը որոշել էր վերադառնալ մեկնելու օդանավակայան, քանզի ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։ Արթնացա այն պահին, երբ ինքնաթիռն արդեն վերադարձի ճանապարհին էր։ Մեր թիմի անդամներից մեկից իմանալով կատարվածի մասին՝ հարցրեցի, թե ինչու ինձ տեղյակ չեն պահել, գուցե կարողանայի օգտակար լինել։ Պատասխանեց, որ չեն արթնացրել, քանզի լավ գիտեն, թե որքան սուր եմ արձագանքում քունս խանգարելուն։ Ես նույնպես ծիծաղեցի, որովհետեւ մոռացել էի, որ իրոք խիստ վրդովվում եմ, երբ քունս ընդհատում են։ Ի դեպ, մեկ անգամ էլ ինձ վիճակվել է լինել մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Լյուքսեմբուրգի հավաքականի բժիշկը։ Նրանք Հայաստան էին ժամանել Եվրոպայի առաջնության ընտրական խաղ անցկացնելու համար, բայց եկել էին առանց բժշկի։ Ինձ կցեցին հյուրերի պատվիրակությանն ու անցա պարտականություններիս կատարմանը։ Ծանոթանալով նրանց ֆուտբոլիստներին՝ տեղեկացա, որ 4 խաղացող թեթեւ վնասվածք ունի։ Գլխավոր մարզչին անմիջապես հայտարարեցի, որ նրանք չեն կարող մասնակցել հանդիպմանը։ Նա անակնկալի եկավ ու խնդրեց այնպես անել, որ այդ տղաներից գոնե երկուսը դուրս գան խաղադաշտ։ Թույլ տվեցի, որ մասնակցեն նախախաղային վարժանքին։ Արդյունքում՝ այդ երկուսից մեկն էլ պնդելով, որ ցավեր ունի՝ հրաժարվեց խաղալուց։ Մերոնք շահեցին այդ հանդիպումը, իսկ դեպքը մինչեւ հիմա ծիծաղով ենք հիշում։
–Ունե՞ք հաջողության Ձեր բանաձեւը։
–Գիտեք, շատ կարեւոր է անհատական մոտեցում դրսեւորել յուրաքանչյուր մարզիկի նկատմամբ։ Նաեւ պետք է անմնացորդ նվիրվես մասնագիտությանդ, որպեսզի կարողանաս աշխատել երբեմն աներեւակայելի ծանր ժամանակացույցով։ Առավոտից պետք է տեղյակ լինես մարզիկների առողջական վիճակին առնչվող ցանկացած մանրուքի, հետեւես, որ նրանք կատարեն բոլոր ցուցումները, անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնես մարզիչներին եւ այլն։ Գուցե բարձրագոչ է հնչում, բայց իսկապես բժիշկը գլխավոր մարզչից հետո երկրորդ մարդն է թիմում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

20-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO