Առողջություն քեզ, բժի'շկ, որպեսզի առողջություն պարգեւես մարդուն
Հունիսի 21-ին բուժաշխատողներն իրենց տոնը կնշեն ծանր համավարակին դիմակայելով
Ամեն տարի հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը։ Այն տոն է ոչ միայն առողջապահության ոլորտում աշխատողների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր լավ են հասկանում մարդու առողջության ու կյանքի մեծագույն արժեքը։ Բժշկությունը քաղաքացիական այն եզակի մասնագիտություններից է, որի ճանապարհին ոտք դնողները երդվում են եւ պարտավորվում պայքարել ու նվիրվել մարդու համար ամենաթանկի՝ առողջության համար։ Այս տարի համավարակի պայմաններում օրն առանձնակի խորհուրդ ու նշանակություն է ստանում մեր քաղաքացիների եւ ողջ աշխարհի բնակչության համար։ Հազարավոր բժիշկներ, բուժքույրեր եւ կամավորներ այսօր միասին պայքարում են յուրաքանչյուր հիվանդի կյանքի համար։ Նրանք շաբաթներով, նույնիսկ ամիսներով չեն լքում հիվանդանոցները՝ հոգատարությամբ ու մասնագիտական աջակցությամբ համակելով վտանգավոր համավարակի ճիրաններում հայտնված մարդկանց։ Ով գեթ մեկ անգամ հայտնվել է հիվանդանոցում՝ ողջ կյանքում կհիշի իրեն բուժող բարի աչքերով հոգատար բուժաշխատողին։ Բժշկի մասնագիտությունը բոլոր ժամանակներում էլ եղել է պահանջված։ Այսօր Հայաստանում կան մոտ 13,370 բժիշկ եւ 15,830 բուժքույր ու մայրապետ։ 2019 թ. մեր երկրի աշխատաշուկայում ամենաշատ պահանջված մասնագետը եղել է բժիշկը։ Նախորդ տարի աշխատաշուկան կարիք ուներ առողջապահության ոլորտի 195 եւ բժշկական խնամքի ու մանկաբարձության 17 աշխատակցի։ Նկատենք, որ պահանջված մասնագիտությունների ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնողի դեպքում անհրաժեշտ էր եղել 55 մասնագետ։ Չնայած Հայաստանում պատրաստում են առողջապահության ոլորտի համար անհրաժեշտ քանակի մասնագետներ, բայց միեւնույն է, նրանց թիվը բավարար չէ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր բժշկի բաժին է հասնում մոտ 230 քաղաքացի։ Այլ կերպ ասած, մեր երկրի յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է հասնում միջինն ընդամենը 45 բժիշկ։ Անգնահատելի էր մեր բժիշկների եւ բուժքույրերի դերը Արցախյան ազատամարտի տարիներին։ Հազարավոր փրկված կյանքեր, ընտանիքներին եւ հայրենիքին վերադարձված նվիրյալներ։ Ռազմաճակատում գտնվող մեր բժիշկները, մասնագիտական օգնություն ցուցաբերելու հետ մեկտեղ, զենքերը ձեռքերին էին պայքարում թշնամու դեմ։ Այսօր էլ Հայաստանի զինված ուժերում ամենօրյա ռազմական դրության պայմաններում ծառայում են ռազմական բժիշկները եւ բուժանձնակազմը՝ հիվանդություններից անառիկ պահելով մեր զինվորների եւ սպաների առողջությունը։ Նրանք պայքարում են երկու ճակատով՝ զինվորի առողջության եւ հայրենիքի սահմանների պաշտպանության։ Չնայած աստվածահաճո եւ ծանր ծառայության, առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտի աշխատողների միջին ամսական աշխատավարձը մոտ 180 հազար դրամ է։ Անտեսելով դժվարությունները՝ բուժաշխատողները պատվով, անձնուրացությամբ եւ սիրով են կատարում իրենց աշխատանքը՝ հիվանդի մահճակալի մոտ անցկացնելով անքուն գիշերներ, վիրահատական սեղանների մոտ գերլարված աշխատելով երկար ժամեր։ Պետությունն ուշադրության կենտրոնում է պահում կարեւոր այս մասնագիտությամբ զբաղվողների հարցը։ Գործադիրը նախորդ տարի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման գործընթացում տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատը բարձրացրեց առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձը։ Սակայն ինչքան էլ բարձրացվի նյութական գնահատման այդ սանդղակը, միեւնույն է, հնարավոր չէ չափել եւ գնահատել մարդկային կյանքեր փրկելու եւ առողջություն պարգեւելու գինը։ Այսօր էլ 12—րդ դարում մեր բժշկությունը հիմնադրած Մխիթար Հերացու գործը եւ պատգամը բարձր են պահում բժշկի մասնագիտությունն ընտրած մեր հայրենակիցները՝ պատվով ու անձնուրացությամբ կատարելով վերջինիս տված երդումը։ Մեզ մնում է ասել՝ տոնդ շնորհավոր, բժիշկ, առողջություն քեզ, որպեսզի առողջություն պարգեւես մարդ արարածին։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
20-06-2020
|

փակել >>
|