Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.09.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Առողջության հավատարիմ ու անձնվեր պահապանները

Ցանկացած առողջ մարդու երազանքն է՝ չհիվանդանա, իսկ հիվանդի նպատակն է՝ հնարավորինս շուտ առողջանա։ Երկու դեպքում էլ կա մի հույս՝ բժշկությունը։
Վաղնջական ժամանակներից սկսեցին գործել հեքիմներն ու բժիշկները։ Ու դարերի ընթացքում բժիշկը կարողացավ հաղթահարել բազում հիվանդություններ, այսօր էլ նույն առաքելությունն է կատարում։ Բոլորս ենք պարտական ճերմակ համազգեստով այդ մասնագետին հենց ծնվելու պահից, դրանից առաջ։ ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր։ Նույն օրը տոն է նաեւ Արցախի Հանրապետությունում։ Այս առթիվ այցելեցի «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ, զրուցեցի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի, այլ բուժաշխատողների հետ։
Քաշաթաղի շրջանի կազմավորումից 2 տարի անց Բերձորում, ամերիկյան «ԱԳԱՊԵ» կազմակերպության կողմից, հիմնադրվեց Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը՝ արցախյան գոյամարտի մասնակից բժիշկ, գրող, հրապարակախոս Արցախ Բունիաթյանի ղեկավարությամբ։ 2018—ից բուժմիավորումը կրում է իր հիմնադրի անունը։ Հիվանդանոցն սկզբում տեղակայված էր հարմարեցված շենքում, չուներ բարվոք պայմաններ։ Սակայն տարիների ընթացքում, թեկուզ այդ պայմաններում, բուժմիավորումը կատարում էր իր առաքելությունը։ 2011—ից սկսվեց բուժմիավորման նոր շենքի կառուցումը։ 2019 թ. դեկտեմբերին բուժմիավորումը վերջապես տեղափոխվեց նոր, բարեկարգ տարածքով շենք, որն ունի բոլոր հարմարությունները, ապահովված է բուժսարքավորումներով։ Մուտքի մոտ բուժմիավորման հիմնադրի՝ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի կիսանդրին է։ Ծնվել է 1932 թ., վախճանվել 2012 թ. հուլիսին։
2020 թ. սկզբին, մինչ նոր կորոնավիրուսի հայտնվելը, բուժմիավորումում տեղի ունեցավ մի քանի վիրահատություն (նաեւ՝ կեսարյան հատումով), որոնց մասնակից եղան Ստեփանակերտից ժամանած բժիշկներ։ Բուժմիավորումում այժմ հիմնական խնդիրը մասնագետ—բժիշկների պակասն է։ Արցախում առաջինը Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը դիմավորեց կորոնավիրուսով 2 հիվանդի, եւ, փառք Աստծո, տուն ուղարկեց առողջացած։ Կ. Գրիգորյանը, ով բուժմիավորումը տնօրինում է 2015 թ. դեկտեմբերից, տեղեկացրեց՝ ընդհանուր ունեն 134 աշխատակից՝ Բերձորում եւ շրջանի տարբեր համայնքներում գործող բուժկետերում։ Կովսականի տեղամասային հիվանդանոցը (վարիչ՝ Լուսինե Սարգսյան), երկրորդն է շրջանում, սպասարկում է շրջանի հարավային թեւի բնակչությանը։ Տարիների ընթացքում այստեղ բուժվել են օձի խայթոցով տասնյակ հիվանդներ։ Տարիներ առաջ հիվանդանոցի շենքը հիմնանորոգվեց, ապահովված է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։ Այստեղ աշխատում են 4 բժիշկ եւ 7 բուժքույր։
80—ամյա բժիշկ—նյարդաբան Վլադիմիր Լալայանը 2000—ից է աշխատում բուժմիավորումում։ Մեկ տարի աշխատեց Բերձորում, այնուհետեւ տեղափոխվեց Կովսական, որտեղ կար իր կարիքը։ Թերապեւտներ Կարապետ Ալեքսանյանը գյումրեցի է, իսկ Արո Մուշեղը վերջերս է Սիրիայից եկել Կովսական։ Շրջանի հարավային թեւում է գործում նաեւ Իշխանաձորի գյուղական բժշկական ամբուլատորիան (ԳԲԱ), որտեղ արդեն 3 տարի է՝ աշխատում է սիրիահայ բժիշկ Հայկ Սարգիս Խաչոն։ 2 գյուղական բուժական ամբուլատորիա էլ գործում են շրջանի հյուսիսային թեւում՝ Մոշաթաղում եւ Վարդուտում։ Բուժմիավորման գլխամասային հիվանդանոցում ներկայումս աշխատում է ընդամենը 8 բժիշկ։
Կ. Գրիգորյանը նշեց՝ ունեն վիրաբույժի, քիթ—կոկորդի, ակնաբույժի, սոնոգրաֆի, ռենտգենոլոգի եւ այլ մասնագետների կարիք, ինչպես նաեւ՝ բուժքույրերի։ Կան սարքավորումներ հիվանդանոցում, սակայն չեն գործում, քանի որ չկան մասնագետներ։ Կարեւորեց՝ բոլոր բժիշկներն աշխատում են միմյանց օգնելով, աջակցելով, նվիրումով։ Ծանրաբեռնված են աշխատում հատկապես բժիշկ, տեղամասային թերապեւտ Վիոլետա Ասրյանը, մանկաբույժներ Սվետլանա Դանիելյանը, Նազիկ Շալունցը։ Վ. Ասրյանը հիվանդանոցի ստաժավոր բժիշկն է. 1998 թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանը, իսկ 2002—ից Բերձորում է եւ աշխատում է հիվանդանոցում։ Ս. Դանիելյանը նույնպես երկար ժամանակ է՝ աշխատում է հիվանդանոցում եւ սպասարկել է բազում մանուկների, զորակոչիկների։ Սրտաբան Օֆելյա Սողոյանը կարճ ժամանակահատվածում շրջանում ճանաչվեց որպես լավ մասնագետ, շատերն են գովեստով խոսում նրա մասին։ Բժիշկները հաճախ այցելում են նաեւ գյուղական համայնքներ, աշխատում բնակչության հետ։ Վնասվածքաբան Կառլեն Բալայանը շուտով կնշի 75—ամյակը։ Փորձառու վիրաբույժը մեծ ծառայություն է մատուցել նաեւ արցախյան պատերազմի տարիներին։ Որոշ ժամանակ ղեկավարել է բուժմիավորումը։ Վարդուտի գյուղական բժշկական ամբուլատուրայի բժիշկ Դավիթ Խաչատրյանը տարիներ շարունակ սպասարկում է Շալուա գետի հովտի բնակչությանը։ Բուժմիավորումում առանձնապես կարեւորվում է գինեկոլոգի դերը։ 2017—19 թթ. Բերձորի հիվանդանոցում ծնունդ չի ընդունվել, նախ, պայմանների բացակայության պատճառով եւ կարեւորը՝ չկար գինեկոլոգ։ Այժմ կան եւ պայմանները, եւ մասնագետը։ Սիլվա Նուրբեկյանը վերջերս է եկել Բերձոր, աշխատում է հիվանդանոցում որպես մանկաբարձ—գինեկոլոգ եւ կատարում շատ կարեւոր առաքելություն։
Բուժմիավորման գործունեությունն առավել մեծացավ հատկապես համավարակի պայմաններում։ ՀՀ—ից Արցախ մտնող 3 կարեւոր ճանապարհներն անցնում են Քաշաթաղի շրջանով, եւ սահմանային անցակետերում մարտի կեսերից գործում են բժշկասանիտարական հենակետեր։ Այս հենակետերում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում բուժմիավորման բուժքույրերը Բերձորի հիվանդանոցից եւ գյուղական բուժկետերից։ Կ. Գրիգորյանը մշտապես այցելում է հենակետեր, հետեւում իր աշխատակիցների ծառայությանը։ Մի քանի անգամ միասին հենակետերում ականատես ենք դարձել բուժքույրերի ծանրաբեռնված աշխատանքին։ Գոհ է Քաշաթաղի բուժմիավորման գործադիր տնօրենը նրանց աշխատանքից, շնորհակալ, որ աշխատում են նվիրումով, գիտակցում են իրենց առաքելությունն այս դժվարին ժամանակահատվածում։ Այժմ նույն հենակետերում բուժքույրերը, բացի ջերմաչափումից եւ այցելուների տվյալները գրանցելուց, կատարում են թեսթավորում։ Սա առավել է դժվարացրել նրանց գործը, սակայն աշխատանքներն արվում են անտրտունջ։ Թեսթավորում արդեն հնարավոր է կատարել նաեւ Բերձորի հիվանդանոցում։ Եթե լինեն հիվանդներ, ովքեր կունենան կորոնավիրուսի ախտանշաններ, նրանց թեսթավորումը կլինի անվճար։
«Փառք Աստծո, առայժմ նման հիվանդներ չունենք»,–ասաց Կ. Գրիգորյանը։ Կարեւորեց նաեւ գյուղական բուժքույրերի գործունեությունը տեղերում։ Չնայած որոշ համայնքներ չունեն բուժկետեր, բուժքույրերը, այնուամենայնիվ, աշխատելով ոչ համապատասխան պայմաններում, կատարում են իրենց պարտականությունը։
Շնորհավորում եմ հայ բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։ Հավատում եմ՝ նրանց աշխատանքը, նվիրումը կնպաստեն մեր ժողովրդի առողջությանը, հատկապես այսօր, երբ աշխարհով մեկ մոլեգնում է անտես ու վտանգավոր կորոնավիրուսը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին, ովքեր մեկ գարուն ու արդեն ամառ պայքարում են առաջնագծում…
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

20-06-2020





29-09-2020
Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել
Թուրքը թշնամի է, այլ ոչ՝ հակառակորդ

Հայաստանը պատերազմի ...


29-09-2020
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյն ...


29-09-2020
Թուրքիան եւ Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի
«Ողջ աշխարհը դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով ...


29-09-2020
Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը
Թուրքիային նոր իրավիճակ է պետք, հանուն որի օգտագործում է ...


29-09-2020
Կենաց ու մահու հերթական պատերազմ
Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն ...


29-09-2020
ՏՏ-ն պետք է կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի խնդիրների լուծման համար
Ինչ է արվելու կիբերանվտանգության ապահովման համար

Որեւէ ոլորտի ...


29-09-2020
Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն
Հին հրեաների մոտ օրենքը նույնականացվում էր կրոնի հետ: Դատավորները ...



29-09-2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ...

29-09-2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք
Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ...

29-09-2020
Անհնար է հաղթել մի ժողովրդի
Որը ժամերի ընթացքում վերածվում է միասնական ...

29-09-2020
Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO