Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.09.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Բուժաշխատողը պատվով է կրում իր կոչումը

Մարտահրավերը լուրջ է, բայց խուճապի պետք չէ մատնվել

Հայաստանում հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր։ Սա եւս մեկ հնարավորություն է արժեւորելու բուժաշխատողների դերն ու նշանակությունը։ Հատկանշական է, որ բժիշկն իր մասնագիտական գործունեությունը սկսում է պատվավոր երդմամբ։ Սա ցույց է տալիս այն մեծ պատասխանատվությունը, որ դրված է բժշկի վրա. դրանով նա պարտավորվում է առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլեւ մարդասիրությամբ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ գործ ունի ամենաթանկ արժեքների՝ մարդու առողջության ու կյանքի հետ։ Եթե զինվորը պաշտպանում է պետության արտաքին սահմանները, ապա բժիշկը՝ պետության եւ հասարակության ներքին անվտանգությունը։ Առավել մեծ է պատասխանատվությունը զինվորական բժիշկների դեպքում։
Մասնագիտական տոնի առթիվ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի հետ։
–Պրն Մուրադյան, շնորհավորում եմ բուժաշխատողի օրվա առթիվ։ Բոլոր ժամանակներում կարեւորվել եւ բարձր են գնահատվել բուժաշխատողների դերն ու կատարած աշխատանքը, սակայն այս օրերին այն առավել արժեւորվեց։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ այս ակնածանքը կդառնա վարքագծային մեր հասարակության համար։
–Շնորհակալ եմ, սակայն պետք է չհամաձայնվեմ Ձեզ հետ եւ ասեմ, որ շատ հաճախ ու շատ դեպքերում ոչ արդարացի վերաբերմունք ենք ցուցաբերել մեր բժիշկների հանդեպ, եւ ուզում եմ հավատալ, որ այսուհետ այդպիսի վարքագիծը կվանենք մեր առօրյայից եւ ըստ արժանվույն կգնահատենք բուժաշխատողի համազգեստ կրողների անձնվեր աշխատանքը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ սրտանց շնորհավորել կոլեգաներիս մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով ամուր կամք, պինդ առողջություն, որպեսզի կարողանան շարունակել անմնացորդ կերպով հավատարիմ մնալ իրենց աստվածահաճո առաքելությանը։
–Կորոնավիրուսի համավարակը լրջագույն մարտահրավեր էր բոլոր երկրների առողջապահական համակարգերի համար։ Ինչպիսի՞ բացեր ի հայտ եկան թեÕ աշխարհի տարբեր պետությունների, թեÕ Հայաստանի դեպքում։
–Կորոնավիրուսի մարտահրավերը լուրջ է, բայց չպետք է խուճապի մատնվել, պետք է մոբիլիզացնել զգոնության բոլոր մեխանիզմները, կայացնել համապատասխան որոշումներ, իրականացնել մեթոդական աշխատանքներ եւ, բնականաբար, ճիշտ եւ համակարգված կազմակերպելով կանխարգելիչ եւ բուժական աշխատանքները։ Ինչ վերաբերում է բացերին, ապա օրվա հրամայականը պահանջում է ասել, թե ինչ պետք է անենք եւ ոչ թե՝ ինչու՞ է այսպես։ Թե ինչու է այսպես, ժամանակի քննությունը կպարզի, եւ հավատացնում եմ, որ անմասն չեմ մնալու նաեւ ես։ Սակայն այս պահին, կարծում եմ, ավելի առարկայական կլինի բացատրել հանրությանը եւ ներկայացնել նեղ մասնագիտական կարծիքները։ Այսօր օպերատիվ վիճակ է, որում պետք է բոլորս կարողանանք կատարել մեր պարտքը։ Ապագայում, երբ կհաղթահարենք ու կանցնենք այս բարդ փուլը, անպայման կքննարկվի՝ արդյոք ադեկվատ կազմակերպվե՞լ էր ամենը, արդյոք սցենարները պատրա՞ստ էին, արդյոք սցենարների հետ կապված որոշումներ են եղել։ Իհարկե, այս ամենը բնավ չի նշանակում, թե Հայաստանի սպիտակ խալաթ կրողները չեն կարողացել արժանի պատասխան տալ մարտահրավերին։ Ավելին՝ մեր բուժաշխատողներն արել են ու անում են առավելագույնը եւ կրկին ուզում եմ խոնարհվել եւ խնդրել նրանց, որ զգոն եւ ուշադիր լինեն, առողջ լինեն, որ կարողանան առողջացնել ու առողջ պահել մեր ազգը։ Եվ առհասարակ, այս պայքարում պետք է հիշենք, որ ամենաթանկ եւ ամենասուղ «արտադրական հզորությունը» հենց բուժաշխատողներն են։
–Կարո՞ղ ենք արդյոք արդեն նախանշել, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն հետագայում առողջապահական համակարգերի վերափոխման առումով։
–Փաստ է՝ նոր կորոնավիրուսը փոխել է աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների կյանքը, այսինքն՝ փոխել է աշխարհը։ Այս վարակը կարճ ժամանակահատվածում ամեն ինչ փոխեց՝ ձեւավորելով նոր մոտեցումներ, եւ բնականաբար մեծ ազդեցություն կունենա մեր հետագա պլանների վրա։ Այն ամբողջովին կկազմավորի նոր մոտեցումներ առողջապահական համակարգում։ Մենք պարտավոր ենք այս համավարակից դասեր քաղել։ Ի դեպ, աշխարհում ոչ միայն կփոխվեն առողջապահական համակարգերը, այլեւ տնտեսությունը, քաղաքականությունն ու մշակույթը։
–Որո՞նք են առողջապահական համակարգի առջեւ ծառացած խնդիրները եւ մարտահրավերները, որոնք հրատապ լուծում են պահանջում։
–Առողջապահական համակարգի առջեւ ծառացած գերակա խնդիրները չորսն են՝ բժշկական օգնության որակի եւ արդյունավետության ապահովում, մարզերի համաչափ զարգացում, դեղերի ոլորտ եւ ֆինանսավորման արդիականացում։ Իսկ կարեւորագույն փոփոխությունը մեր արժեհամակարգում պետք է լինի, մենք պետք է աշխարհի շատ երկրների օրինակով դեմքով շրջվենք դեպի առողջության պահպանում՝ որդեգրելով «հիվանդաբուժության փոխարեն՝ առողջության պահպանում» սկզբունքը։
–Հնարավոր չէ խոսել առողջապահական ոլորտի մասին, չանդրադառնալով Երեւանի պետական բժշկական համալսարանի գործունեությանը, քանի որ այն մեր առողջապահական համակարգի հիմնասյուներից մեկն է։ Ինչպե՞ս կարող ենք բնորոշել 100—ամյա հաստատության ընթացքը։ Ի՞նչ խնդիրների եւ մարտահրավերների առջեւ է կանգնած այսօր բուհը։
–Վերջին ամիսներին բուժաշխատողների կարիքն առավել նկատելի էր, եւ մեր երկիրը կհաղթահարի այս գլոբալ առողջապահական մարտահրավերը հենց ԵՊԲՀ—ի սաների շնորհիվ։ Իր 3500 աշխատակիցներով, տարբեր ֆակուլտետներում սովորող 8000 ուսանողներով եւ 3 հիվանդանոցներով Երեւանի պետական բժշկական համալսարանը ներկայումս բժշկական կրթության, կլինիկական բժշկության, գիտության եւ նորարարությունների Հայաստանի ամենաազդեցիկ եւ ամենախոշոր կառույցն է։ Հիմնադրված լինելով 100 տարի առաջ, գլոբալ առողջապահական եւ գեոքաղաքական արհավիրքների ժամանակահատվածում, իր գործունեության ամբողջ ընթացքում համալսարանը կարեւորագույն դեր է կատարել երկրի զարգացման գործում։ Երկրի պատմության ամենաճգնաժամային պահերին համալսարանը եղել է միասնականության եւ ազգային վերածննդի միջոցներից մեկը։
Երեւանի պետական բժշկական համալսարանն այս պահին ամենամեծ միջազգային բուհն է ՀՀ-ում՝ մեր 8000 սովորողներից յուրաքանչյուր 4-րդը արտերկրից է՝ բուհի 1800 օտարերկրացի ուսանողները ներկայացնում են 18 ազգություն եւ վեց կրոն։ Այսօր հանրապետությունում աշխատող 10 000 բժիշկներից 90 տոկոսը ԵՊԲՀ շրջանավարտներ են։ Արտերկրում մասնագիտական գործունեությունը շարունակում է 8000 շրջանավարտ, որից 500-ը՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում։ 2019-ին համալսարանը դարձավ Հայաստանի խոշորագույն պետական գործատուն։ Փաստ է, այսօր ԵՊԲՀ-ն վստահ քայլերով գնում է դեպի միջազգայնացում։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

20-06-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO