Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԼՂՀ


Մեր Պավլոն

Պավլիկ Մամբրեյանին առաջին անգամ հանդիպեցի 1990 թ. ապրիլի վերջին Վարդենիսում։ ՀԱԲ-ի փոքր ջոկատով՝ 6-7 հոգով, ապրիլի 24-ին մեկնեցինք Վարդենիսի շրջանի Սոտք գյուղ, տեղակայվել էինք ոսկու հանքերի գրասենյակում։ Օրեր անց այստեղ եկավ Հոկտեմբերյանի «Միացում» ջոկատը՝ Գառնիկ Մարտիրոսյանի հրամանատարությամբ։ Ջոկատի կազմում էր Պավլիկը։
Մոտ 1 ամիս միասին հսկում էինք սահմանում՝ Սոտք-Քարվաճառ հատվածում։ Մտերմացանք. ուրախ, հրաշալի ընկեր ու մարտիկ էր Պավլիկը՝ մեր Պավլոն, համարձակ։ Երկրորդ անգամ Պավլոյին հանդիպեցի Բերդաձորում։ 1990 թ. ամռանը դարձյալ ՀԱԲ-ի ջոկատով, այս անգամ 4 հոգով՝ ես, Արթուր Ղարագյոզյանը, Արսեն-Երեմ Խաչատրյանը եւ Ստեփան Շահբազյանը, Նոր Հաճընի եւ Բերդաձորի ջոկատների հետ ուղղաթիռով հասանք Բերդաձորի Հին շեն գյուղ։ Մինչեւ նոյեմբերի կեսը Բերդաձորում էինք։ Այդ օրերին բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի տարբեր շրջաններից ջոկատներ էին եկել Բերդաձոր։
Հին շեն գյուղում պատահաբար հանդիպեցի Պավլոյին ու Գառնիկին։ Այստեղ էր նաեւ Վարդան Բախշյանը։ Նոյեմբերի 21—ին Հին շենում՝ Քումինքար կոչվող բարձունքում տեղի ունեցած մարտում կորցրինք 2 մարտական ընկերոջ՝ երեւանցի Վաղինակին եւ հինշենցի Սամվելին։ Նոյեմբերի 23—ին Վազգեն Սարգսյանն ուղղաթիռով Բերդաձոր եկավ, եւ նույն ուղղաթիռով վերադարձանք Երեւան։ Ծանր էր բոլորիս համար, արցունքոտվեցին նաեւ Պավլոյի աչքերը. դժվար էր տեսնել բերդաձորցի մայրերի ողբը, երբ ճանապարհում էին նահատակ Վաղինակին։ Երրորդ անգամ Պավլոյին հանդիպեցի 1993 թ. հունվարի սկզբներին՝ պատահաբար, իր հայրենի գյուղում։ Ամուսնացել էր, պատմեց՝ ինչպես էր հղի կնոջ հետ ոտքով անցել նահանջի ճանապարհով։ Ցավով պատմեց Շահեն Մեղրյանի եւ մնացած տղաների մասին, ովքեր զոհվեցին թշնամու հրթիռակոծության պատճառով կործանված ուղղաթիռում։ Տեսել էին ուղղաթիռին մոտեցող հրթիռը, փորձել էին ներքեւից ոչնչացնել՝ չէր հաջողվել։
Նույն տարվա այս օրերին թերթում պատահաբար կարդացի Պավլոյի եւ իր մարտական ընկերների զոհվելու մասնին։ Պավլիկը, Գեւորգ Մակարյանը (Արմավիրի շրջան, գյուղ Արեւիկ), Ռուդոլֆ Շաբուրյանը (ծնված Բաքվում) մարտիրոսվեցին 1993 թ. հունիսի 16—ին, Մարտակերտի Հակոբ Կամարի գյուղի մոտակայքում՝ ընկնելով թշնամու ծուղակը։ Օրեր անց այցելեցի մեր Պավլոյի շիրիմին։ Քաջորդին նահատակվել է ջոկատով թշնամու ծուղակն ընկնելու պատճառով։ 1993 թ. հունիսի 15—ի լույս 16—ի գիշերը Արմավիրի գումարտակի կազմում մեկնում է Մարտակերտ, որտեղ այդ օրը նախատեսվում էր վերցնել կարեւոր ռազմավարական հանգույց համարվող Հակոբ Կամարի գյուղի բարձունքները։ Գիշերով կտրելով մոտ 7 կիլոմետր անտառային ճանապարհը՝ մոտենում են բարձունքներին։ Առաջին հենակետ—դիրքերը լքված են եղել։ Վաշտը շարժվում է առաջ առանց հետախուզման եւ ընկնում թշնամու ծուղակը։
Պավլոն առաջինն է ընդունում մարտը՝ տեսնելով, թե ինչպես է ընկնում Գեւորգ Մակարյանը։ 19—ամյա տղան փակում է աչքերը՝ «մա՛մ, խփվեցի» հառաչով։ Կողքին կռվում էր Շաբուրյան Ռուդոլֆը՝ երաժիշտ էր եւ բոլորի սիրելին։ Մարտական ընկերները պատմել են՝ Պավլիկը կռվում էր՝ փորձելով ամեն կերպ ուշադրությունը սեւեռել իր վրա։ Սկզբում վիրավորվում է ոտքից։ Թշնամու երկրորդ գնդակը մահացու էր հերոսի համար։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ


20-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO