Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան ասպատակում է արաբական աշխարհը

Նեոօսմանական քաղաքականություն որդեգրած Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին լուրջ ջանքեր են գործադրում արաբական աշխարհի երկրներում իրենց ռազմական ներկայությունը, ազդեցությունը մեծացնելու, երբեմն էլ՝ ուղղակիորեն բռնազավթելով հարեւան Սիրիայի ու Իրաքի տարածքները, դրանց նկատմամբ տարածքային հավակնություններ են դրսեւորում։ Ավելին, երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան նպատակամղված է Իդլիբ նահանգը դարձնել անվտանգության գոտի, ապա, իր հայեցողությամբ, ուժերը տեղաբաշխել այնտեղ։ Անկարան, հանուն իր ծավալապաշտական նպատակների արդարացնելով բոլոր միջոցները, համագործակցել է ահաբեկչական խմբերի, այդ թվում՝ դարիշականների ու «Ալ նոսրայի» հետ՝ հաշվի չառնելով պաշտոնական Դամասկոսի դժգոհություններն ու բողոքները։ Ավելին, մասնակցելով Աստանայի գործընթացին, ջանք չի խնայում քրդերի՝ բանակցային ցանկացած գործընթացին մասնակցելու ճանապարհը փակելու ուղղությամբ։
Սիրիայում Անկարան ի սկզբանե ջանքեր էր գործադրում ծայրահեղական «Մուսուլման եղբայրներ» («ՄԵ») կազմակերպությանը իշխանության բերելու, ինչը չհաջողվեց։ Սակայն 2015—ից Անկարան սկսեց «ՄԵ»—ի առնչությամբ համագործակցել այդ կազմակերպությանը հովանավորող Կատարի հետ, որտեղ ապաստան էին գտել Եգիպտոսից վտարված «ՄԵ»—ական առաջնորդները։ Հանգամանք, ինչն առիթ դարձավ, որ Թուրքիան իր ազդեցությունը մեծացներ էներգակիրներով հարուստ այդ երկրում, ունենար նաեւ ռազմական ներկայություն։ Եվ, ահա, «ՄԵ»—ի շրջանակներում, փոխհարաբերությունների սերտացմամբ պայմանավորված, 2015 թ. հոկտեմբերին Կատարում սկսեց աշխատել Թուրքիայի առաջին ռազմաբազան, որը հետագայում Թուրքիա—Կատար համատեղ ուժերի հրամանատարություն անունն ստացավ։ 2017 թ. հունիսի 5—ին Կատարի եւ արաբական 4 երկրի՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի միջեւ առաջացած դիվանագիտական ճգնաժամից հետո, Դոհա—Անկարա փոխհարաբերություններն էլ ավելի սերտացան։ Որոշ մեկնաբաններ նույնիսկ նշում են, թե ստեղծվել է նոր առանցք, որը ջանքեր է գործադրում արաբական երկրներում տարածելու իր ազդեցությունը, իսկ իրականում Թուրքիան, օգտվելով էներգակիրներով հարուստ այդ երկրի հնարավորություններից, ներթափանցում է արաբական աշխարհ, ինչպես օրինակ՝ Թունիս, Լիբիա եւ Արեւմտյան Ասիայի ու աֆրիկյան այլ երկրներ։
Ապա հերթը հասավ Լիբիային... Թուրքիայի վերջին արկածախնդրությունները վերաբերում են Իրաքին, որի հյուսիսային հատվածը մերթընդմերթ ռմբակոծության է ենթարկել PKK—ականների դիրքերը ոչնչացնելու նպատակով՝ ոտնահարելով Բաղդադի ինքնիշխանությունը։ 2013 թ. Էրդողանի եւ PKK—ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի միջեւ «խաղաղության» պայմանավորվածություն ձեռք բերվեց, որի շրջանակներում, զինյալներին զինաթափելով՝ ուղարկում էր Իրաք, ինչպես բազմիցս նշել է Բաղդադը՝ առանց վերջինիս տեղյակ պահելու կամ հարցը քննարկելու։ Սակայն «խաղաղությունը» երկար չտեւեց, եւ Անկարան վերսկսեց քրդերի դեմ ռազմական գործողությունները, ինչը թերեւս անհրաժեշտ էր նաեւ այն պատճառով, որ կարողանար պայքարել Սիրիայի հզորացող քրդական կազմակերպությունների դեմ։ Իսկ այժմ Իրաք «գործուղած» PKK—ականներին Իրաքի հյուսիսում ոչնչացնելու նպատակով լայնածավալ երկու գործողություն է իրականացրել ցամաքայինների ու օդուժի մասնակցությամբ՝ հունիսի 15—ին, «Արծվի մագիլներ» գործողությամբ այդ երկրում խորանալով մինչեւ 193 կիլոմետր։ Հաջորդ օրը Բաղդադում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Իրաքի ԱԳ նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել։ Այդ գործողությունները խիստ քննադատել է նաեւ երկրի խորհրդարանը։
Անկարան, փաստորեն, անտեսելով դա, հունիսի 17—ին էլ ավելի լայնածավալ գործողություններ է իրականացրել Իրաքի հյուսիսում, այս անգամ էլ՝ «Վագրի ճիրաններ» անունով։ Թուրքիայի դեսպանը կրկին հրավիրվել է Իրաքի ԱԳ նախարարություն, եւ առավել խիստ դատապարտող բողոքի նոտա է նրան ներկայացվել։ Իսկ Իրաքի զինված ուժերի խոսնակը շեշտել է, որ այլեւս թույլ չեն տա դա կրկինվի, միաժամանակ նշել, որ Թուրքիային պատասխանելու են դիվանագիտությամբ։ Թուրքիայի գործողությունները դատապարտել են նաեւ ԱՄԷ—ն եւ արաբական երկրների խորհրդարանը։ Ի պատասխան՝ Անկարան երեկ հայտարարել է, թե ավելի շատ ռազմական բազաներ է ստեղծելու Իրաքում։ Արաբական աշխարհում տիրող առկա տարաձայնություններն առայժմ նպաստավոր հող են ստեղծել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների համար։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

20-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO