Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրող, ով «ստիպեց» կնոջը «Կանաչ գլխարկ» կրել

«Ես հայ եմ, ազգանունս՝ Գույումճյան է»...

Բարձրաշխարհիկ տիկնանց ձեռքում «Կանաչ գլխարկ» վեպն էր։ 1920-ական թվականներին այս գրքի մասին քննարկումներ էին ընթանում բրիտանական բարձրաշխարհիկ հավաքույթների ժամանակ։ Աշխարհը կարդում էր ամենապահանջված գիրքը, իսկ ահա ամենահեղինակավոր պարբերականներում գրողի անունն էր։ Լոնդոնում վեպի հիման վրա նկարահանվում էր «Գործարար կինը» ֆիլմը՝ հայտնի դերասանների մասնակցությամբ, որի ցուցադրությունից անմիջապես հետո կանայք սկսում են կրել կանաչ գլխարկներ...
Հունիսի 23—ը սփյուռքահայ անգլիագիր գրող Մայքլ Արլենի հիշատակի օրն է։ Նրա նախնիներն անեցիներ են եղել։ Գաղթել են Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա, որտեղի Ռուսե քաղաքում էլ ծնվել է ապագա համաշխարհային գրողը։
Տիգրան Գույումճյանը ցանկանում էր հայտնի գրող դառնալ։ Նա սկսում է աշխատակցել հայկական պաշտոնաթերթերին՝ գրելով հոդվածներ Հայաստանի, հայերի մասին։ Քսաներկու տարեկան էր ընդամենը, երբ լույս տեսավ նրա առաջին գիրքը՝ հետեւյալ մակագրությամբ. «Ես հայ եմ, ազգանունս՝ Գույումճյան է»։ Սակայն օտարերկրացիները դժվարությամբ էին հիշում եւ արտաբերում հեղինակի ազգանունը։ Սա պատճառ դարձավ, որ հայ գրողը հետագա գրքերը ստորագրի Մայքլ Արլեն գրական կեղծանվամբ, զուգահեռ ասելով՝ «Սրտով ու հոգով հայ եմ»...
Անգլիական բարձրաշխարհիկ հասարկությունը ներկայացնող այս գրողը շատ կարճ ժամանակում դարձավ բոլորի սիրելին։ Նա ոչ միայն հասարակության մեջ ճանաչված էր, այլ նաեւ հեղինակություն էր։ Օտարները զարմանում էին, երբ իմանում էին, որ Մայքլ Արլենն ազգությամբ հայ է։ Պրահայի գերմանալեզու պարբերականներից մեկը գրում էր այն մասին, թե Չեխոսլովակիայի նախագահ Տոմաշ Մասարիկը հանդիպում է ունեցել մի գերմանացի գրողի հետ, որից տեղեկացել է Մայքլ Արլենի հայ լինելու մասին. «Չեմ կարծում, որ Մայքլ Արլենը իսկապես հայ է, որովհետեւ նա անգլիացիների վարքերին ու բարքերին, նրանց լեզվի նրբերանգներին, ինչպես նաեւ նրանց բարձր դասակարգերի ներքին կյանքի ծալքերին շատ լավ ծանոթ է, որը, բնականաբար, օտարականի համար չափազանց դժվար է»։
Մայքլ Արլենը ոչ միայն լավ գիտեր անգլիական բարձրաշխարհիկ բարքերը, այլեւ դրանց կրողն էր՝ միաժամանակ չմոռանալով իր ազգությունը. «Երբեք չեմ վարանում, չեմ ամաչում ամեն առիթով ասելու, որ հայ եմ»։ Թեեւ տարբեր կարծիքներ պտտվեցին գրողի շուրջ։ Հայերից շատերը ժամանակին դժգոհում էին նրանից՝ ասելով, որ անգլերեն է գրում, չի ընդունում իր հայ լինելը, իսկ մի մասն էլ գովաբանում էր, հասկանում էր հեղինակի մտատանջությունները, երբ ինչ—որ տեղ էլ հայը դառնում էր «անգլիացի»։ Այն, որ հեղինակը չդրժեց իր ով լինելը, վկայում են մի շարք նամակներ ու գրություններ։ Շատ է պատահել, որ օտարերկրացիները Մայքլ Արլենին հարցրել են. «Դուք իրականում անգլիացի՞ եք», որին գրողն անմիջապես եւ կտրուկ պատասխանանել է. «Ո՛չ, ես իրականում եւ ամբողջովին հայ եմ»… Պատահական չէ, որ Մայքլ Արլենի գրական գործերում հանդիպում ենք ազգությամբ հայ կերպարների, ինչպես Տիգրան անունով երիտասարդը՝ «Լոնդոնյան արկածախնդրությունը» վեպում, «Կոտրած քիթը» պատմվածքում թուրք փաշային հետապնդող զեյթունցին, որոնց կերպարներում ամփոփված են հայի բնութագիրն ու «արյան կանչը»…
Էռնեստ Հեմինգուեյը հիանում էր Մայքլ Արլենով, իսկ ահա Չարլի Չապլինը, ում հետ հեղինակը մոտ էր, կարդալով «Կանաչ գլխարկ» վեպը, ասել է. «...Արտակարգ սիրո պատմություն՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»—ից հետո»...
Մայքլ Արլենը ապրելով բավականին շքեղ կյանքով, ինքն էլ լինելով գեղեցկադեմ ու անվանի, ամուսնանում է կոմսուհի Ատլանտա Մերկատիի հետ։ Նրանց որդին՝ Մայքլ Արլեն կրտսերը, ժառանգաբար շարունակելու էր գրողի առաքելությունը, միայն թե որդին «վերադառնալու» էր իր արմատներին՝ ուսումնասիրելու եւ ապա գրելու իր ակունքների մասին՝ «Դեպի Արարատ» ինքնակենսագրականը։
Մայքլ Արլեն կրտսերը պատմում է, որ տանն իր մայրը երբեմն Տիգրան էր դիմում հորը։ «...Ինձ այնպես էր թվում, թե Տիգրանը նրա ոչ պաշտոնական, մտերմիկ անունն է»,–անկեղծացել է կրտսեր Մայքլը։
Վիլյամ Սարոյանը եւ Մայքլ Արլենը մտերիմներ էին։ Մի անգամ կրտսեր Մայքլը հարցնում է Վիլյամ Սարոյանին. «Հորս հայ համարո՞ւմ եք», որին գրողը պատասխանում է. «Անշո՛ւշտ, հայը չի կարող հայ չլինել»....
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

23-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO