Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.09.2020
ՆԱԽԱԳԱՀ


Մենք պետք է մտածենք ոչ թե գոյատեւելու, այլ ապրելու, ստեղծելու եւ հաղթելու մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

Այսօր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նախագահի հետ հարցազրույցում մտադրվել էինք ընդգրկել հարցերի լայն շրջանակ։ Սակայն մեր զրույցը ինչ-որ տեղ սահմանափակ ստացվեց. պատճառը բնավ էլ նախագահ Սարգսյանի ծննդյան օրը չէր, այլ հանրապետության նախագահի հագեցած եւ արդեն իսկ հաստատված աշխատանքային օրակարգը։ Իսկ նախագահի ծննդյան օրը մեկն էր նրա հերթական աշխատանքային օրերից...
–Մեծարգո պարոն նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն, էլ առավել ուժ ու կորով՝ հետայսու եւս վասն հայրենյաց արարելու համար։
–Շնորհակալ եմ շնորհավորանքի ու մաղթանքների համար։ Կուզեի Ձեր բարեմաղթանքներին ավելացնել նաեւ իմը եւ դրանք բոլորը միասին հասցեագրել մեր բուժաշխատողներին, որոնք երկու օր առաջ նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Բուժաշխատողի օրը։ Թեպետ «նշել» ասածը, կարծում եմ, նրանց պարագայում պայմանական է, որովհետեւ այդ օրը նույնպես նրանց համար ծանր աշխատանքային օր էր, երբ նրանցից ոմանք վիրահատական սեղանի առաջ էին, ոմանք՝ հիվանդի գլխավերեւում, ոմանք հերթական կյանքն էին փրկում, ոմանք՝ ընդունում հերթական մանկան ծնունդը... Սիրելի՛ բուժաշխատողներ, մեկ անգամ եւս իմ երախտագիտությունը եւ խոնարհումը ձեզ։
–Պարոն նախագահ, վերջերս Դուք շատ հետաքրքիր դիտարկում արեցիք, նշելով, որ նախագահը դեսպան է Հայաստանի եւ աշխարհի միջեւ։ Մի փոքր բացեք փակագծերը, խնդրեմ։
–Մշտապես կա գայթակղություն անդրադարձ կատարելու անցյալին, մանավանդ եթե հիշարժան բան կա։ Բայց, անցյալի ձեռքբերումներով ոգեւորված, մենք հաճախ ենք մոռանում այն, ինչ դեռ պետք է արվի։ Ցավոք, իներցիայով թե սովորության համաձայն, մենք ավելի շատ փորձում ենք հետ նայել, քան առաջ շարժվել։ Ես մի առիթով իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ իմ՝ որպես խորհրդարանական կառավարմամբ երկրի նախագահի դերը հնարավորություններ ստեղծելն է։ Ես դռներ եմ բացում, դռներ եմ բացում մեր դիվանագիտական հարաբերությունների համար, ապագա տնտեսական հարաբերությունների համար, քաղաքների միջեւ հարաբերությունների, զբոսաշրջության, գիտության, կրթության, աջակցության համար։ Օրինակ, օրերս մարդասիրական օգնության շատ լայն դռներ բացվեցին Սերբիայից, ԱՄԷ—ից, Չինաստանից, որտեղից, այդ երկրների ղեկավարների հետ ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում, մեր երկիր հասցվեցին մեծաքանակ բժշկական սարքավորումներ ու պարագաներ։ Ես շարունակում եմ քննարկումներն իմ օտարերկրացի գործընկերների հետ, որոնցից ոմանք արդեն կամ վաղուց նաեւ ընկերներ են, որպեսզի մեկտեղվեն մեր ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Սա՝ իմիջիայլոց։ Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ յուրաքանչյուրս կարող ենք մեր հնարավորություններն ի սպաս դնել եւ պետք է դնենք երկրի զարգացմանը։ Ու կարեւոր չէ, թե ինչպիսին է ձեր հնարավորությունը, կամ ինչքան է ձեր հնարավորության սահմանը։ Մեկը մտածում է, որ պետություն է կառուցում, երկրորդը՝ հայրենիք, երրորդը՝ տուն, չորրորդը՝ ընտանիք։ Այս ամենը պետք է դիտարկել ոչ թե իրարից անջատ, այլ՝ որպես մեկ ամբողջություն։ Հակառակ դեպքում պատկերացրեք, թե առանձին վերցրած ինչ կլինի ընտանիքն առանց տան, տունն առանց հայրենիք, հայրենիքն առանց պետություն... Բոլորս միասին պետք է երկիր կառուցենք՝ ազատ երկիր, ուժեղ երկիր, զարգացած երկիր։ Ու դա պետք է անել գործուն մասնակցությամբ։ Մենք դրա հնարավորությունն ունենք։ Այսօրվա արագ փոփոխվող, տեխնոլոգիապես հագեցած, ես կասեի՝ նույնիսկ գերհագեցած, սակայն, միեւնույն ժամանակ, անընդհատ կատարելագործվող աշխարհն այնպիսի հնարավորություններ է ընձեռում, որոնց մասին ընդամենը 10 տարի առաջ կերազեին։ Էլ չեմ խոսում 30, 50 տարի առաջվա մասին։ Մեր ժողովրդի պարագայում մեր առավելությունը միայն տեխնոլոգիաները կամ տեխնոլոգիաներին տիրապետելու, տեխնոլոգիաներ ստեղծելու հմտությունները չեն։ Ես բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ մենք փոքր ենք զուտ որպես պետություն, սակայն մենք գլոբալ առումով համաշխարհային ազգ ենք։ Աններելի կլինի չօգտագործել որպես ազգ՝ մեր ցանցային սփռվածությունն աշխարհում եւ չգտնել այն խթանները, որոնք կնպաստեն մեր զարգացմանը որպես երկիր եւ ազգ։ Մեր ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ, եւ մենք յուրօրինակ ցանց ունենք, որը հսկայական արժեք ու առավելություն է ժամանակակից աշխարհում։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ որպես զարգացող երկիր եւ համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին։ Այդ իմաստով ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջեւ։ Հասկանում եմ, որ շատերը դեսպան բառի մեջ առաջին հերթին եւ գուցեեւ միայն կպատկերացնեն դիվանագիտական ներկայացուցչի։ Սակայն եկեք մտածենք շատ ավելի լայն եւ ոչ միայն այս հարցում։ Որքան նեղ մտածենք, այնքան փոքր ենք զարգանալու։ Հետեւաբար՝ գոյատեւելու ենք, ոչ թե հաղթելու։ Մինչդեռ մենք իրավունք չունենք մտածել գոյատեւելու մասին։ Մենք պետք է մտածենք ապրելու, ստեղծելու եւ հաղթելու մասին։ Քսանմեկերորդ դարում աշխարհն արագ փոխվում է, եւ ով դա չի նկատում՝ ուշանալու է։ Այդ ճանապարհին մեզնից յուրաքանչյուրը պետք է գտնի իր կյանքի առաքելությունը։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հավատա, որ ինքը համազգային խնդիրների լուծման մաս է կազմում։ Մեզնից յուրաքանչյուրի առաքելությունը համադրելով՝ դա կվերածենք համազգային առաքելության, այնուհետեւ համազգային գործի, համազգային նպատակի ու ի վերջո՝ համազգային հաղթանակի։
–Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը։
–21—րդ դարում իրական արժեքներն են լինելու մարդկային միտքը, ստեղծարարությունը, գաղափարը՝ հիմնված ձեռք բերած փորձի, գիտության ու տեխնոլոգիաների վրա։ Ամեն մեկս ունենք տեսլականի մասին մեր պատկերացումները, ու շատ կարեւոր է դրանք միմյանց փոխանցելը, որպեսզի ընդհանուր տեսլական ունենանք՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի տեսակետը։
Առիթ ունեցել եմ ասելու, որ 21—րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է։ Որովհետեւ բնական ռեսուրսներն այլեւս այնքան կարեւոր չեն լինելու, որքան նախկինում։ Այսօր հսկայական հնարավորություններ կան նորարարության, գիտության, տեխնոլոգիաների զարգացման համար։ Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական ու տեխնոլոգիական հանգույց դառնա։ Մեր հիմնական հարստությունը մեր հայկական աշխարհն է, մարդիկ։ Մեր տեսլականը պետք է դրա վրա հիմնված լինի։ Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին եւ մտքին։ Առավել եւս, որ մենք որպես պետություն, որպես ազգ ուշանալու իրավունք չունենք։
–Վերադառնանք Ձեր ծննդյան օրվան. ինչպե՞ս եք նշելու այն։
–Մեծ խնջույքների սիրահար չեմ եւ երբեք չեմ սիրել ծննդյան օրը ծանրաբեռնել ինչ—որ հատուկ արարողությամբ։ Մշտապես նախընտրել եմ ընտանեկան մթնոլորտը։ Այսօր էլ, աշխատանքային օրվա ավարտից հետո, կնոջս հետ, բնականաբար, կհիշենք կամ կվերհիշենք, որ այսօր իմ ծննդյան օրն է... Իհարկե, կլինեն բազմաթիվ շնորհավորանքներ...Դրանց մեջ ամենից շատ սպասում եմ թոռնիկներիս խոսքին։ Անկեղծ ասած՝ ուրիշ երջանկություն եմ ապրում թոռնիկներիս հետ։ Ամեն տարի նրանք սովորաբար ինչ—որ յուրահատուկ անակնկալ են պատրաստում։ Կարծում եմ՝ այս տարին բացառություն չի լինի, թեկուզ եւ հեռավար։

23-06-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO