Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ունենք կայուն իրավիճակ, սակայն ոչ մի երաշխիք չունենք, որ այն կպահպանվի

Վարչապետը պարետատան նիստից հետո ճեպազրույց է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար, Փարիզի հիվանդանոցի պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնի հետ անցկացրել է ճեպազրույց։
Վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեեւ առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի։
«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ—ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր։ Թեեւ կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի։ Եվ մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած եւ ՀՀ բոլոր բնակիչների կողմից։ Եվ մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն իրականացնել, իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ հակահամաճարակային կանոնները»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն արձանագրել է՝ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, եւ դիմակների գները շուկայում ընկնում են։ Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի։ Հաջորդ ուղղությունը, որով կառավարությունն առաջ է շարժվում՝ առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին։ Վարչապետը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին կմիանա եւս մի քանի բժշկական հաստատություն։ «Վաղը եւ մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի այս նորաստեղծ համակարգին եւս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաեւ՝ ռեանիմացիոն մահճակալներով։ Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված։ «Արմենիա» բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24—ին՝ 50 մահճակալով եւ 8 վերակենդանացման մահճակալով»,–ասել է Թորոսյանն ու նշել, որ գործընթացը դանդաղում էր հիմնականում թթվածնային համակարգերի մատակարարումների հետ կապված։
Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանալու փուլում են նաեւ Սպիտակի ԲԿ—ն՝ ամբողջությամբ եւ Մարտունու ԲԿ—ի մոտ 50 մահճակալները։ Արդեն միացել է նաեւ Վեդու բժշկական կենտրոնը։ Նախարարը շեշտել է՝  սա առողջապահական ռեսուրսների  աննախադեպ մոբիլիզացիա է՝ թե՛ մարդկային, թե՛ շենքային, թե՛ սարքավորումների, թե՛ ֆինանսական՝ ուղղված կարիք ունեցող բոլոր քաղաքացիների բուժմանը։ Նախարարը նշել է, որ դա, իհարկե, երբեք չպետք է փոխարինի հակահամաճարակային միջոցառումներին։
Միաժամանակ, նախարարն ասել է, որ Հայաստանում հունիսի 21—ի երեկոյից չկա կորոնավիրուսով վարակված եւ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացի, ով հոսպիտալացման իր հերթին է սպասում տանը։ «Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը հիմնականում վերջին 1 շաբաթվա ընթացքում տատանվում էր 150—200—ի շրջանակում։ Նրանց մի մասը գտնվում էր տանը, այսինքն՝ տանն էր սպասում հոսպիտալացման, իսկ մի մասը գտնվում էր այլ բժշկական կենտրոններում։ Եվ երեկ երեկոյից փաստացի տանը սպասող քաղաքացի, որպես այդպիսին, չունենք։ Այսինքն, այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն եւ ովքեր կարիք ունեն հոսպիտալացման՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված, հրատապ հոսպիտալացվում են։ Եվ այս առումով կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է»,–ասել է Թորոսյանը։
Հայաստանում ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի։ «Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի եւ թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի։ Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,–տեղեկացրել է նախարարը։
Իր հերթին, Ալեքսանդր Մինյոնը նշել է, որ արտերկրի բժիշկների հերթական խումբը Հայաստան կժամանի չորեքշաբթի օրը, որոնց թվում կլինեն նաեւ սփյուռքահայ բժիշկներ։ «Այս անգամ այս առաքելության թիմում ներգրավված կլինեն նաեւ սփյուռքից մեծ քանակությամբ մասնակիցներ։ Նրանք շատ ուրախ կլինեն այստեղ օգնություն ցուցաբերել»,–ասել է նա՝ ավելացնելով, որ հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալը հիմնարար միջոցն է այս հիվանդության դեմ պայքարի համար։
«100 նոր վարակվածներ նպաստում են նրան, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում, որից 5—ն անպայման կգտնվի վերակենդանացման բաժանմունքում եւ որոնցից 2—ն անպայման կմահանան։ Այդպես է դինամիկան։ Հայաստանում բոլոր այն բժիշկները, որոնց ես հանդիպեցի, իսկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա։ Նրանք շատ հոգնած են, արդեն իսկ ուժասպառ են, բայց աշխատում են գիշեր ու ցերեկ»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի բժիշկներին Հայաստան ժամանելու եւ մեր բժշկական համակարգին օժանդակություն ցուցաբերելու համար։

23-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO