Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Դատարկախոսություն

«Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. այլ մանաւանդ գոհութիւն» (Եփես. 5։ 4)։
«Բայց պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. որովհետեւ աւելի առաջ կգնան ամբարշտութեան մէջ» (Բ Տիմ. 2։ 16)։
«Ամեն աշխատութեան մէջ շահ կայ. բայց դատարկաբանութիւնը միայն դէպի կարօտութեան է տանում» (Առակաց 14։ 23)։
«Բայց յիմար եւ անկիրթ վիճաբանութիւններից ետ քաշուիր. իմանալով, որ կռիւներ են ծնում» (Բ Տիմ. 2։ 23)։
«Որոնցից ոմանք խոտորելով ունայն խօսքերի հետեւից գնացին, Կամենում են օրէնքի վարդապետ լինել, եւ իրանք չեն իմանում ոչ այն որ խօսում են, եւ ոչ էլ այն բաները որ պնդում են» (Ա Տիմ. 1։ 6 7)։
«Ով Տիմոթէոս, պահիր քեզ տրուած աւանդը, եւ ետ կաց պիղծ ունայնաբանութիւններից եւ սուտանուն գիտութեան հակառակութիւններից» (Ա Տիմ. 6։ 20)։
Դատարկաբանությունից պատսպարվելու միակ արդյունավետ միջոցը լռությունն է։
Լռությունը մարդկային կյանքի ամենաարժեքավոր հատվածն է։ Երբ մենք լռում ենք, կարող ենք մտածել, վերլուծել ինքներս մեզ, մեզ շրջապատող իրականությունը, մարդկանց, ում հետ մենք առնչվում ենք։ Կարող ենք հետեւություններ անել, որոնք մեզ կօգնեն կարգավորել մեր կյանքը եւ ճիշտ հարաբերություններ հաստատել մյուսների հետ։ Որտե՞ղ եւ ինչպե՞ս սովորել լռել։ Ամենալավ վայրը, որտեղ մենք լռում ենք ակամայից, Աստծո տաճարն է։ Մենք կարող ենք ժամերով կանգնել, լռել, էներգիա հավաքել, որը հետո, ցավոք, հաճախ վատնում ենք դատարկախոսությունների վրա։ Ահա թե ինչու է մարդու համար շատ կարեւոր հաճախ լինել տաճարում։ Այստեղ մենք ոչ միայն աղոթում ենք Տիրոջը, ոչ միայն լսում ենք պատարագի հրաշալի բառեր, ոչ միայն ունկնդրում ենք եկեղեցական դյութական մեղեդիներ, ոչ միայն խորհում ենք սրբապատկերների առաջ, այլեւ լռում ենք։ Մենք հնարավորություն ենք ստանում շատ բաների մասին մտորելու, կենտրոնացնելու մեր ուժերը, որպեսզի արդար կյանք վարենք՝ ձգտելով նախ եւ առաջ չավերել մեր ներաշխարհը դատարկ խոսքերով։
Եվ թող Տերը մեզ օգնի աղոթքներով՝ Աստծո տաճարում գտնվելով պատսպարվել դատարկախոսության մեղքից։ Ամեն։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

23-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO