Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՄԱՐԶԵՐ


Վարդգես Արծրունին պատվով «վերադարձավ» Գյումրի

Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ավագանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում է շնորհել (հետմահու) աղետի գոտու վերականգնման հանրապետական շտաբի առաջին ղեկավարին։
Չգիտեմ՝ հիմա ինչպես, սակայն ԽՍՀՄ-ի դարաշրջանում ստեղծագործական միությունները գործընկերների՝ կյանքից հեռանալուց հետո ձեւավորում էին «հիշողության հավերժացման» հանձնաժողովներ, օրինակ, հայտնի գրողի, նկարչի, կինեմատոգրաֆիստի կամ քանդակագործի համար։
Անցած տարվա աշնանը Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի նախկին տեղակալ, հանրապետության շինարարական կոմպլեքսի ղեկավար, Ռուսաստանի վաստակավոր շինարար Վ. Բ. Արծրունու (1941—2019 թթ.) քառասունքից հետո մոտավորապես նույն նպատակն իրենց առջեւ դրեցին նրա մի խումբ հարազատները, ընկերներն ու գործընկերները։
Օպերատիվորեն արձագանքելով Շողիկ Նորայրիի՝ Վարդգես Բագրատիի այրու խնդրանքին՝ լիակատար աջակցություն են ցուցաբերել, առանց որեւէ կերպ ու որեւէ տեղ թմբկահարելու, երկու նախագահ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Վարդանի Սարգսյանը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Արշավիրի Աբրահամյանը։ Ռուսաստանի հայերի միության միջնորդության մեջ այսպիսի առանցքային տողեր կան. «Արծրունին դեռ կյանի օրոք արժանի էր այդ կոչումը կրելու պատվին, քանզի նրա անձնական ներդրումը 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում իրավամբ անգնահատելի է, սակայն, ցավոք, թերագնահատվել է։ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչման հետմահու շնորհումը Վ. Բ. Արծրունուն՝ Հայաստանի 1980—ականների վերջի նշանավոր պետական գործիչներից մեկին, որոշակի առումով պատմական արդարության ակտ կդառնա։ Դա գյումրեցիների հարգանքի տուրքը կլինի մարդու հիշատակին, ով ինքնազոհաբար գործել է աղետի գոտում սարսափելի ողբերգության առաջին իսկ ժամերից՝ միեւնույն ժամանակ աչքի ընկնելով արտառոց ու համարձակ որոշումներով, որոնք ընդունվել են փրկարարական ու վերականգնողական աշխատանքների գործընթացում»։
Գյումրու քաղաքապետ Սամվել Միսակի Բալասանյանը ծայրաստիճան համարժեք, ոչ ձեւական ու արդյունավետ լուծեց բյուրոկրատական թվացող այդ հարցը, չնայած այն բանին, որ գրեթե շուրջօրյա խնդիրների էպիկենտրոնում է՝ պայմանավորված վարակաբանական բարդ իրավիճակով։ Ի դեպ, տեղային օրենսդրության համաձայն, «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչման ժողովրդավարական պայմանն ավագանու բոլոր անդամների միաձայն աջակցությունն է։ Այնտեղ, հիշեցնեմ, չորս կուսակցական խմբակցությունների պատգամավորներ են։ Ստացվում է՝ Վ. Արծրունու անհատականության ու գործունեության գնահատականը ոչ թե քննարկում է առաջացրել, այլ միավորել է քաղաքական տարբեր պլատֆորմների ներկայացուցիչներին։
Ի վերջո, այս ազնիվ նախաձեռնությանը, որը համեմատելի է նկատելի լեռնագագաթների հաղթահարման հետ, մասնակցում են գործող գլխավոր անձանց օգնականները։ Ոչ մեկի կողմից չհիմնադրված ու չձեւավորված «հանձնաժողովին» հոգու կանչով խորհրդատվություն են մատուցում ՀՀ նախագահի վարչակազմի առաջատար աշխատակիցներ Էմիլ Տարասյանն ու Տիգրան Լիլոյանը, Վ. Արծրունու ընկերն ու Հայաստանում նրա նախարարական պաշտոնների իրավահաջորդը՝ Գագիկ Մարտիրոսյանը, «Լույս» հրատարակչության տնօրեն Հովհաննես Հարությունյանը։ Նրանք հայտնեցին ինձ. առաջիկայում կշարունակվի Վ. Արծրունու հիշատակի հավերժացման գործընթացը։ Քանզի նա, որպես կենդանի մարդ, վերադարձավ Գյումրի՝ պատվով «գրանցվելու» այնտեղ։

Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ
Մոսկվա-Գյումրի

23-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO