Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԼՂՀ


Հացահատիկի բերքահավաքը շարունակվում է

Ամռան սկզբից Քաշաթաղի շրջանում սկսվեց գարու բերքահավաքը։ Հունիսի 20-ին շրջանի Թովմասարի բարձրավանդակում, Կովսականի սարահարթում եւ Հակարիի աջակողմյան բարձրադիր գոտում շարունակվել են բերքահավաքի աշխատանքները։
Իշխանաձոր գյուղում մայիսի կեսերից գործում է հացահատիկի բերքահավաքը ժամանակին եւ անկորուստ կազմակերպելու օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Ազատ Եղոյանի գլխավորությամբ։ Շտաբի ենթակայությամբ հացահատիկի ցանքատարածքներում, Թովմասարում՝ 2 տեղով, Պաղ աղբյուրի մոտ եւ Իշխանաձոր-Հադրութ ճանապարհի եզրին, Կովսականի սարահարթում գործում են հակահրդեհային հենակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են կատարում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի (ՇԱԻԲ) աշխատակիցները։
ՇԱԻԲ պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանը տեղեկացրեց՝ հենակետերում առկա են մեկական հրշեջ մեքենա, հերկող տրակտոր, այլ տեխնիկական միջոցներ։ Իշխանաձորում եւ Կովսականում վճարովի կարգով հերթապահություն են իրականացնում նաեւ կամավորականները՝ հարավային թեւի բնակավայրերից։ Շուրջօրյա հերթապահություն է կատարվում նաեւ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունում։ Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ հունիսի 20—ին արտերում աշխատել է մոտ 55 կոմբայն։ Արդեն 3—րդ օրն է՝ սկսվել է նաեւ ցորենի բերքահավաքը։ Հունիսի 20—ին ընդհանուր հնձվել է 701 հեկտար տարածք, ստացվել է 438,5 տ բերք՝ 6,3 ց/հա բերքատվությամբ։ Ընդհանրապես, ցածր է հացահատիկի բերքատվությունը՝ անցած տարիների համեմատությամբ, ինչի հիմնական պատճառը 2019 թ. աշնանային չոր եղանակներն էին։
Իշխանաձորի շտաբից Անդրանիկ Վարդանյանը տեղեկացրեց՝ օրվա ընթացքում հնձվել է 100 հեկտար ցորեն, ստացվել է 70 տ հացահատիկ՝ 7,0 ց/հա բերքատվությամբ։ 601 հեկտար գարու հնձից ստացվել է 368,5 տ բերք՝ 6,1 ց/հա բերքատվությամբ։ 20 օրերի ընթացքում ընդհանուր կատարվել է 7154 հեկտար հունձ, ամբարվել է 6510,5 տ հացահատիկ՝ 9,1 ց/հա բերքատվությամբ։ Ցորեն հնձվել է ընդամենը 165 հեկտար տարածքի վրա, միջին բերքատվությունը՝ 6,5 ց/հա։ Ստացվել է 108 տ բերք։ 6989 հեկտար գարու հնձից ստացվել է 6402 տ հացահատիկ՝ 9,2 ց/հա բերքատվությամբ։ Հացահատիկի ընդհանուր ցանքսը շրջանում կազմում է 19075 հեկտար, որից ցորեն՝ 5512 հա, գարի՝ 12987 հա, հաճար՝ 567 հա։ Հնձելու է մնացել ընդհանուր 11921 հա տարածք, որից ցորեն՝ 5356 հա, գարի՝ 5998 հա, հաճար՝ 567 հա։ Բերքահավաքին զուգահեռ շրջանում կատարվում են ճանապարհների բարեկարգում, ոռոգման ջրատարների նորոգում ու մաքրում։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

23-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO