Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՇԽԱՐՀ


Ռուսական եւ իսրայելական շահերը համընկնում են

Սիրիայի տարածքում Իսրայելն ու Ռուսաստանը ընդհանուր մեկ հակառակորդ ունեն՝ Իրանը

Չեխական «Casopis argument»-ում Օնդրժեյ Կրատկին գրել է այն մասին, թե, իր կարծիքով, Սիրիայի ապագայի եւ նրա նախագահ Բաշար Ասադի համար ինչ է ներկայացնում ռուսական ու իսրայելական շահերի համընկնումը։ Բաշար Ասադի հնարավոր հեռացումը, որի մասին վերջին ժամանակներս հաճախ են գրում ԶԼՄ-ները, ամենից առաջ, կապվում է ԱՄՆ-ի նպատակների հետ։ Սակայն իրականում դրանից կարող են շահել Ռուսաստանն ու Իսրայելը։
ԱՄՆ-ն առաջվա պես շարունակում է մնալ «պլատֆորմ», որի միջոցով, այսինքն՝ օգտագործելով նրա ուժերը, համաշխարհային ամենատարբեր խոշոր ուժեր իրականացնում են իրենց հետաքրքրություններն արտաքին քաղաքականության մեջ ու այլ ոլորտներում։ ԱՄՆ—ի ժողովուրդը շատ գործողություններից ամենեւին էլ չի շահում։
Այն պայմաններում, երբ ՄԱԿ—ն ի վիճակի չէ ձեւակերպել գրագետ պատժամիջոցներ կամ ռազմական առաքելություն, ԱՄՆ—ն, ավելի ճիշտ՝ նրա հարկատուները, վերը նշված ուժերի ազդեցությամբ պատրաստակամությամբ իրենց վրա են վերցնում նման խնդիրները։ Այս առումով լավագույն օրինակը «Կեսարի օրենքն» է, որն ուժի մեջ է մտել հունիսի 17—ին։ Պաշտոնապես այն ԱՄՆ—ին թույլատրում է պատժել յուրաքանչյուրին, ով կօգնի, այսպես կոչված, «ռեժիմին»։ Իրականում օրենքն ուղղված է Ասադի ու նրա շրջապատի դեմ եւ ստեղծվել է, որպեսզի ստիպի Սիրիային բառացիորեն սովի մատնվել, իսկ նրա ընկերներին՝ հայտնվել սպառնալիքի տակ կամ ոչ շահեկան վիճակում, որը պետք է հանգեցնի մեծ թվով կողմերի դժգոհությանը Ասադից։
Սակայն իրականում հետեւանքներն այլ կլինեն։ Սիրիան ստիպված կլինի արձագանքել, ինչպես եւ Ռուսաստանը, Չինաստանը եւ տարածաշրջանային այլ ուժեր՝ Լիբանանը, Իրաքը, Իսրայելը։ Չէ՞ որ նոր օրենքը ոչ միայն կանխատեսում է Սիրիային ու նրա բարեկամներին օգնության տեսական սահմանափակում, այլեւ ներկայիս լոգիստիկ ալիքները ստեղծված իրավիճակին հարմարեցնելու անհրաժեշտություն։
Դամասկոսի գլխավոր դաշնակիցը Մոսկվան է, որը, ճիշտ է, Սիրիայում շարժվում է սեփական հետաքրքրություններով։ Ռուսաստանի համար ամենագլխավորը սեփական դիրքերն առանց որեւէ խոչընդոտի ամրացնելն է ինչպես Սիրիայում, այնպես էլ տարածաշրջանում։ Այս իմաստով Սիրիան պետք է դառնա բազա կամ ցատկահարթակ։ Եվ եթե Ասադը փորձի խանգարել ռուսական ազդեցության տարածմանը, ապա, այո, Ռուսաստանը կորոնի միջոցներ, որպեսզի, առանց կորցնելու դեմքը, փոխարինի նրան։
Տարածաշրջանում (եւ ոչ միայն) առաջխաղացման Ռուսաստանի ծրագրի բաղկացուցիչ մասը տպավորություն ստեղծելն է, որ Մոսկվան չի դավաճանում իր գործընկերներին։ Այսպիսով՝ եթե Մոսկվան ակնկալում է, որ Ասադի հեռանալու դեպքում ԱՄՆ—ն կթուլացնի «Կեսարի օրենքը» կամ նույնիսկ կհանի այն (եւ դա կարելի է սպասել ԱՄՆ—ից), ապա կկանգնի երկընտրանքի առաջ։
Կարելի է ենթադրել, որ հիմա Կրեմլում դիտարկում են բոլոր տարբերակները՝ սկսելով միջոցից, թե ինչպես «անցավ» փոխարինել սիրիական առաջնորդին, ընդհուպ մինչեւ ստատուս—քվոյի պահպանման հնարավորություն եւ Սիրիայի հետ առեւտրային շրջանառության արդյունավետության բարձրացում այնպես, որ ԱՄՆ—ն նույնիսկ որեւէ մանր առիթ չգտնի՝ պատժամիջոցներ կիրառելու Սիրիայում աշխատող ռուսական ընկերությունների նկատմամբ։
Այսպես, սակայն, երկար չես ձգի, եւ պարզ է, որ անհնար է խուսափել փոփոխություններից։ Կարելի է սպասել ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքներին կամ էլ հիմա փոխել մթնոլորտը Սիրիայում այնպես, որպեսզի ցանկացած պատժիչ ռեժիմի համար ոչ մի հիմք չգտնվի։
Եվ այստեղ խաղի մեջ է մտնում մեկ այլ խաղացող՝ Իսրայելը, որը վաղուց ձգտում է Սիրիային վերադարձնել կանխատեսելիության գոտի գոնե այն մակարդակով, որում այդ երկիրը կար ավագ Ասադի օրոք։ Բացի այդ, Սիրիայի տարածքում Իսրայելն ու Ռուսաստանը ընդհանուր մեկ հակառակորդ ունեն՝ Իրանը։ Իսրայելի համար այն վտանգավոր է անվտանգության տեսանկյունից, իսկ Ռուսաստանի համար՝ տնտեսական։ Եվ քանի որ այդ երկրների ղեկավարները հիանալի հարաբերություններ ունեն, կարելի է ենթադրել, որ եթե պաշտոնական համաձայնագիր էլ չհայտնվի սեղանին, ապա գոնե միմյանց հանդեպ չեզոքության վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն կարող է լինել։ Եվ, ամենայն հավանականությամբ, դա արդեն գոյություն ունի։
Այս խաղացողների տեսանկյունից Բաշար Ասադի համար «ծանրացնող» հանգամանք կարող է լինել նրա ընտրությունը՝ հօգուտ իրանական, այլ ոչ թե ռուսական կողմի։ Այսինքն՝ կարեւոր է, թե որքանով նա պատրաստ կլինի ընդունել ռուս—իսրայելական կամ իրանական խաղը։
Գոյություն ունի եւս երկու հանգամանք, որոնցից մեկը «ծանրացնող» է, մյուսը՝ «մեղմացնող», որոնք, ըստ Մոսկվայի, ընդհանուր առմամբ, հավասարակշռում են միմյանց։ Նախ՝ սրանք արդեն նշված պատժամիջոցներն են, որոնց ռուսները կարող են բախվել տարածաշրջանում, երկրորդ՝ Սիրիայի կողմից ռազմավարական հավատարմությունը դաշնակիցներին կամ «փրկիչներին»։
Միեւնույն ժամանակ վճռորոշ կլինի այն, թե ինչպիսի հարաբերություններով է սիրիական նախագահը կապված Թեհրանի հետ։ Եթե դրանք չափազանց դրական են, ապա արձագանք պետք է սպասել առաջին հերթին ոչ թե ԱՄՆ-ից, այլ Ռուսաստանից ու Իսրայելից։ Եվ այդ ժամանակ զուտ տեխնիկական հարց կլինի, թե արդյոք ԱՄՆ-ն ու Սպիտակ տունը կդառնա՞ն այն պլատֆորմը (կամ արդեն դարձել են դիվանագիտական ու լոբբիստական շատ խելացի ուժերի շնորհիվ), որը հոգ կտանի անհրաժեշտ նպատակներին հասնելու մասին։ Իհարկե, ուժի մեջ կմտնի այնպիսի ուժի ճնշումը (կամ արդեն սկսվել է), որը ռուսներին կթույլատրի, չփչացնելով բարոյական դեմքը մերձավորարեւելյան մյուս ռեժիմների աչքերում, վերացնել իրենց նախկին պաշտպանությունը Սիրիային, որը նաեւ Իրանի դաշնակիցն է։ Միեւնույն ժամանակ Կրեմլը կհանգստացնի Իսրայելին խոստումներով, որ ռուսական ազդեցությամբ Սիրիան կրկին կդառնա նույնքան կանխատեսելի ու փոքրիկ երկիր, որքան Հաֆեզ Ասադի օրոք։
Ի դեպ, վերջին չորս տարվա իրադարձությունների ֆոնին նման զարգացումն ամենեւին էլ անակնկալ չի թվում…
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

23-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO