Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայ ժողովրդի ներդրումը ենթակա չէ մոռացման

Գերմանիան 1941 թ. հունիսի 22-ի առավոտյան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա

1941 թ. հունիսից առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ներառելով մոտ 30 պետություն, ընդհուպ մոտեցավ Խորհրդային Միության սահմաններին։ Արեւմուտքում այլեւս չկային ուժեր, որոնք կարող էին կանգնեցնել նացիստական Գերմանիայի բանակի ընթացքը, որն այդ ժամանակ արդեն եվրոպական 12 պետություն էր գրավել։ Գերմանիայի համար հերթական ռազմաքաղաքական նպատակը, որն իր նշանակությամբ գլխավորն էր, հաղթանակն էր ԽՍՀՄ-ի նկատմամբ։ Ընդունելով որոշում Խորհրդային Միության հետ պատերազմելու վերաբերյալ եւ շեշտը դնելով նրա «կայծակնային» բնույթի վրա՝ գերմանական ղեկավարությունը պլանավորել էր ավարտել այն 1941 թ. ձմռանը։ «Բարբարոսա» պլանի համաձայն՝ ԽՍՀՄ—ի սահմանների մոտ Գերմանիայի գլխավոր շտաբը տեղակայեց հատուկ ընտրված, լավ պատրաստված հսկա բանակ՝ այն հույսով, որ հանկարծակի առաջին հարվածի քանդարար հզորությունը, ավիացիայի կենտրոնացված ուժերի, տանկերի ու հետեւակի ցատկի հետեւողականությունը երկրի կենսականորեն կարեւոր քաղաքական ու տնտեսական կենտրոնների նկատմամբ կարող է անհրաժեշտ արդյունք ապահովել պլանավորված ժամանակում։
Ավարտելով զորքերի կուտակումը՝ Գերմանիան 1941 թ. հունիսի 22-ի առավոտյան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց մեր երկրի՝ Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ-ի Հայրենական մեծ պատերազմը գերմանաֆաշիստական նվաճողների դեմ։
1418 երկար օր ու գիշեր ԽՍՀՄ-ի ժողովուրդները, այդ թվում՝ հայերը, ընթանում էին դեպի հաղթանակ։ Անասելի ծանր էր այդ ճանապարհը։ ԽՍՀՄ-ը տեսավ եւ պարտությունների դառնությունը, եւ հաղթանակների ուրախությունը, բայց կասեցրեց նացիստական ուժերի առաջընթացը, բեկում մտցրեց պատերազմում, ազատագրեց երկրի տարածքները, իսկ այնուհետեւ ձեռնամուխ եղավ ֆաշիստական ուժերի ջախջախմանը ոչ միայն նրանց գրաված երկրներում, այլեւ բուն Գերմանիայում։
Ֆաշիստական Գերմանիայի դեմ տոնած հաղթանակի մեջ իր նշանակալից ավանդն է ներդրել նաեւ հայ ժողովուրդը։ Գերմանիան պլանավորում էր քանդել բազմազգ խորհրդային պետությունն ու նրա տարածքում ստեղծել մանր եւ ենթակա պետություններ։ Հայաստանի դեպքում իրավիճակը լրջանում էր նաեւ այն հանգամանքով, որ 1939—1943 թթ. եղել է իրական վտանգ, որ Թուրքիան կանցնի Արաքսը եւ կնետվի Հայաստանի վրա, որի զավակներից շատերը կռվում էին խորհրդային տերության տարբեր ռազմաճակատներում։ 1938 թ. Քեմալ Աթաթյուրքի մահից հետո Թուրքիան շարունակում էր պլաններ կազմել «հայկական հարցի վերջնական լուծման» եւ Անդրկովկասի մեծ մասի զավթման վերաբերյալ։ Նման պլանները քարտ—բլանշ էին ստացել նացիստական ղեկավարության կողմից, քանի որ ԽՍՀՄ—ի վրա հարձակումից 4 օր առաջ Գերմանիան ու Թուրքիան Անկարայում պայմանագիր էին կնքել բարեկամության ու միմյանց վրա չհարձակվելու մասին։
Անկասկած, Հայաստանի խորհրդային հանրապետությունում հասկանում էին նման պլանների իրականացման հետեւանքները Խորհրդային Միության պարտության դեպքում։ Եվ դա դարձավ լրացուցիչ գործոն, որը հայ ժողովրդի մեջ հայրենասիրական տրամադրություններ արթնացրեց եւ ձգտում՝ հնարավոր առավելագույն ներդրումը կատարել ռազմական ու տնտեսական հաղթանակի ապահովման գործում։
1941—1945 թթ. խորհրդային բանակ է զորակոչվել մոտ 500 հազար հայ։ Յուրաքանչյուր երկրորդը տուն չի վերադարձել։ Խորհրդային Հայաստանի կորուստները կարելի է համեմատել ԱՄՆ—ի կորուստների հետ՝ ավելի քան 300 հազար մարդ։ Տարածաշրջանի միութենական մյուս հանրապետությունների համեմատությամբ սա մարդկային ամենախոշոր կորուստն էր խորհրդա—գերմանական ռազմաճակատում։
Պատերազմի սկզբում խորհրդային Հայաստանում ձեւավորվել է 6 դիվիզիա։ Առաջինը ճակատամարտի մեջ է մտել 390—րդ դիվիզիան, որը 1942 թ. մայիսին, մասնակցելով Կերչի պաշտպանությանը, գրեթե լիովին ջախջախվել է։ Զոհվել է նաեւ դիվիզիայի հրամանատսր Սիմոն Զաքյանը։ Հայաստանն իրավամբ հպարտանում է այն փաստով, որ ազգային միակ դիվիզիան, որը մասնակցել է Բեռլինի վրա գրոհին, եղել է 89—րդ Հայկական Թամանյան դիվիզիան, որն այդ անունը ստացել է Թամանյան թերակղզու պաշտպանության գործում հերոսական գործողությունների համար։
Դեռ 1922 թ. ձեւավորված հայկական 76—րդ հրաձգային դիվիզիան, որը վերահսկում էր հայ—թուրքական սահմանը, ուղարկվել է ռազմաճակատ եւ աչքի է ընկել, մասնավորապես, Ստալինգրադի ճակատամարտում։ 261—րդ դիվիզիան շարունակում էր պաշտպանել հայ—թուրքական սահմանը։
Փառավոր ուղի են անցել հայկական 408-րդ եւ 409-րդ դիվիզիաները։ Վերջինը հաղթական երթով հասել է մինչեւ Չեխիա ու Ավստրիա։
Հայերն զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը խորհրդային ժողովուրդների շարքում՝ ռազմաօդային ու ռազմածովային ուժերի գեներալների եւ հրետանային զորքերի սպաների քանակով, ինչպես նաեւ 6-րդ տեղը՝ ԽՍՀՄ հերոսների թվով։ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 106 հայ, 80 հազարը՝ մեդալների ու շքանշանների։ Ավելի քան 60 դաշտային հրամանատար անմիջականորեն մասնակցել է բոլոր ռազմաճակատներում ռազմական գործողությունների պլանավորմանը։
Այս նյութում հնարավոր չէ թվել Հայրենական մեծ պատերազմում փառաբանված հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին ու նրանց սխրանքները։ Յուրաքանչյուր անուն-ազգանուն կարդալիս սիրտդ լցվում է հպարտությամբ, իսկ աչքերդ՝ արցունքներով։ Նրանք չկան, բայց կան նրանց զավակները, ովքեր սխրանքի իրենց ուղին են անցել Արցախում ու դեռ շարունակում են անցնել։ Անհրաժեշտ է պատմության վրայից սրբել փոշին, որպեսզի հերոսները շարունակեն ապրել մեր մեջ՝ ուղղորդելով նորօրյա քաջերին դեպի հաղթանակ կյանքի բոլոր ոլորտներում։
Դաշնակիցների բանակներում հանուն ազատագրության պայքարել է սփյուռքի ավելի քան 30 հազար ներկայացուցիչ։ 1943-1944 թթ. կամավոր զոհաբերությունների ու Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ ստեղծվել ու Կարմիր բանակին են հանձնվել «Սասունցի Դավիթ» եւ «Հովհաննես Բաղրամյան» տանկային շարասյուները։
Ինչ վերաբերում է հաղթանակի գործում Հայաստանի խորհրդային հանրապետության տնտեսական ներդրմանը, այն պակաս նշանակալից չի եղել, եւ շատ ցավալի է, որ առայժմ հայտնի չէ լայն հանրությանը։ Մեր հայրենիքի բազմակողմանի ներդրումը Մեծ հաղթանակի մեջ ենթակա չէ մոռացման...
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

23-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO