Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Շատախոսություն, բամբասկոտություն

Որքան կլինի երկրագունդը, այնքան էլ՝ շատախոսությունը։ Նույնիսկ նոր, Աստվածաշնչով նախատեսված կատարյալ աշխարհն ազատ չի լինի շատախոսությունից։ Ազատ, ոչ պաշտոնական զրույցներն ընկերների, ծանոթների մասին՝ միմյանց հետ առողջ հարաբերություններ պահպանելու անբաժանելի մասն են։
Ինչ մղումներով էլ որ լինեն, վնասակար, չար բամբասանքներին կամ զրպարտություններին երբեք արդարացում չի լինի։ Այդպիսի զրույցները միշտ վնասում եւ վիրավորում են։ Դրանցով կարելի է վնասել կյանքեր, հարաբերություններ ու հեղինակություններ։ Ինչպե՞ս կարող ես քեզ զսպել, որպեսզի չանցնես պատշաճության սահմանները, չընկնես բամբասանքների ճիրանը։ Ինչպե՞ս կարող ես քեզ ապահովագրել դրանցից։ Նման արատներից խուսափելու լավագույն խորհուրդներն Աստվածաշնչում են։ Հետեւենք այդ խորհուրդներից մի քանիսին։
Լեզուդ պահիր ատամներիդ հետեւը։ — Ասված է, որ զրույցի ժամանակ գործում է խելքը, իսկ շատախոսության ժամանակ՝ միայն լեզուն։ Չար խոսքը հաճախ ցուցանում է զրույցի անմտությունը, քան վիրավորելու մտադրությունը։ Շատերը, չմտածելով հետեւանքների մասին, ծաղկացնելով, ուռճացնելով, աղավաղելով փաստերը, ներկայացնում են ուրիշների գործերը։ Իրենց ընկերների, ամուսինների եւ երեխաների թուլությունները ներկայացնում են ուրիշներին՝ չմտածելով անգամ, թե ինչ վնաս են հասցնում իրենց մտերիմներին։
Աստվածաշնչում հետեւողականորեն տրվում է հետեւյալ խորհուրդը. «Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է»։ Առակաց 10։ 19։
Այլ կերպ ասած՝ նախ մտածիր, հետո խոսիր։ Մինչ ինչ—որ մեկի մասին որեւէ բան ասելը, մտածիր։ Հարց տուր ինքդ քեզ. նույն բանը կկրկնեի՞ր այն մարդու ներկայությամբ, ում մասին խոսում էիր։ Ինչպե՞ս կվերաբերվեիր նման զրույցներին, եթե այն վերաբերեր քեզ։ «Ամեն ինչ, որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները»։ Մատթ. 7։ 12։
«Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է»։ Սաղմոս 39։ 1։
Աստվածաշունչն ընդունում է վստահությամբ զրույցի իմաստնությունը։ Այդպիսի նուրբ հարցերին, բնականաբար, պետք է մոտենալ խելամտորեն եւ հավասարակշռված։
«Իմաստուն որդին կուրախացնէ իր հօրը. բայց յիմար մարդը կանարգէ իր մօրը։
Յիմարութիւնը ուրախութիւն է պակասամիտի համար. բայց խոհեմ մարդը կուղղէ իր ընթացքը։
Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չլինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են։
Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. եւ խօսքն իր ժամանակին ինչ լավ է»։ Առակաց 15։ 20 23։
Ականջ մի դիր բամբասանքներին։ Պատասխանատու են ոչ միայն նրանք, ովքեր անընդհատ զբաղված են հիմար շատախոսությամբ, այլեւ նրանք, ովքեր լսում են դրանք։ Միայն այն, որ դու լռելյայն ունկնդրում ես բամբասանքը, դու խրախուսում ես այն եւ նպաստում դրա տարածմանը։ «Չարագործը ականջ է դնում անիրաւ շրթունքների, ստախոսը լսում է կորստական լեզուին»։ Առակաց 17։ 4։
Երբ ինչ—որ մեկի մասին զրույցը սկսում է դուրս գալ թույլատրելիի սահմաններից, միգուցե, արժե առաջարկել անցնել զրույցի այլ թեմաների։ Եւ եթե քո ներկայիս ընկերական շրջապատը հակված է անընդհատ բամբասելու, երեւի թե արժե մտածել նոր ընկերական շրջապատ ձեւավորելու մասին։
«Գաղտնիքը յայտնում է բանսարկութեամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցիր»։ Առակաց 20։ 19։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

24-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO