Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՅԼՔ...


Ո՞վ է լինելու ճանապարհային նշանների կարգավորման պատասխանատուն

Մարզային համայնքներում իրավիճակը խնդրահարույց է

Ազգային ժողովի օրակարգում է ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրինագիծը։ Առաջարկվում է սահմանել համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականության պատասխանատու լիազոր մարմին։
Ըստ Վ. Հակոբյանի՝ ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել այս տիրույթում իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրների լուծումը համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կառավարման գործում։ Կառավարության դիրքորոշումը դրական է եղել։ Պատգամավորները կողմ են քվեարկել։ «Մարզային համայնքներում ունենք այնպիսի իրավիճակ, երբ բազմաթիվ կարեւորագույն նշանակություն ունեցող փողոցներում, ինչպես նաեւ ներհամայնքային փողոցներում ճանապարհային նշաններն իսպառ բացակայում են։ Այս ամենի հետեւանքով ինչ—որ խնդրահարույց իրավիճակ է առաջանում, ենթադրենք՝ երկու մեքենա վթարի է ենթարկվել ճանապարհային նշանի բացակայության հետեւանքով։ Սա լոկալ խնդիր չէ, համահայաստանյան խնդիր է։ Եթե շատ ավելի կոնկրետացնենք, օրենքի տրամաբանությունը ծնվել է կոնկրետ դեպքի շրջանակներում։ Արարատի մարզում վթար էր տեղի ունեցել, որն ուսումնասիրելիս հստակ երեւում էր, որ օրենքի բաց կա։ Առաջնային եւ երկրորդային ներհամայնքային ճանապարհները առանձնացված չէին, վարորդներից երկուսն էլ պնդում էին, որ մեղավոր չեն։ Երկուսն էլ, ըստ էության, իրավացի էին»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում օրենքի նախագծի մասին մանրամասնեց պատգամավորը։
Ըստ նրա՝ նախկին օրենքում ձեւակերպումն այնպիսին էր, որ որեւէ հստակ պատասխանատու չկար ճանապարհային նշանի բացակայության համար։ Հստակ չէր, թե ով է պատասխանատվություն կրում սեփական լիազորությունները ոչ պատշաճ կատարելու մեջ. «Օրենքում արել ենք փոփոխություն։ Տրանսպորտի լիազոր մարմինը, ըստ փոփոխության, լիարժեքորեն եւ իրավաբանորեն պետք է ճանաչվի ճանապարհային նշանների տեղադրման պատասխանատու։ Ոստիկանության հետ ճշտվում է անվտանգության մասը, իսկ կահավորումը եւ մնացած մասը կկազմակերպի տրանսպորտի լիազոր մարմինը, որը տվյալ դեպքում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Մինչ այդ օրենքի մեջ անհասկանալի ձեւակերպումներ էին տրված, եւ որեւէ կոնկրետ պատասխանատու չկար։ Գերատեսչությունները զբաղվում էին ինչով կարող էին»։
Վ. Հակոբյանը նկատում է՝ այստեղից ի հայտ էր գալիս արատավոր երեւույթ, երբ ենթադրենք դատական գործընթացների ժամանակ օրենքում սահմանված կարգով հնարավոր չէր լինում հասկանալ, թե կոնկրետ որ մարմինն էր թերացել իր աշխատանքում. «Ըստ էության, սա օրենքի ճշգրտում է եւ, կարծում եմ, բավականին մեծ դերակատարում կունենա հետագա իրավիճակը շտկելու եւ աշխատանքները նորմալ իրականացնելու համար»։ Օրենքում տրվում են հստակ ձեւակերպումներ՝ ՀՀ տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է, համայնքի ղեկավարը՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման՝ համայնքային ենթակայության ճանապարհների մասով։ Մյուս հստակեցումը՝ երթեւեկության անվտանգության մասով սխեման համաձայնեցվում է ոստիկանության հետ։
«Սրանք հստակ ձեւակերպումներ են, որ նախկինում բացակայել են։ Այնպիսի խառնաշփոթ էր առաջանում, որ նույնիսկ դատական վեճերի ընթացքում հնարավոր չէր լինում պարզել, թե որ մարմինն է մեղավոր։ Օրենքը տարածվելու է միայն մարզերի վրա։ Երեւանի դեպքում կարգավորվում է Երեւանի մասին օրենքով եւ քաղաքապետարանի տիրույթում է»,–ասաց պատգամավորը։ Ընդ որում, ուսումնասիրություն է արվել գրեթե բոլոր մարզերում։ Խնդիրն առկա է ամեն տեղ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

24-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO